Բալիստիկ հրթիռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Minuteman-III անհատական նշանառության բլոկով անջատվող մարտագլխիկի արձակման փուլերը․
1. Հրթիռն արձակվում է մեկնարկային կայանքից, աշխատում է 1 փուլի արձակման շարժիչը (A
2. Արձակումից մոտ 60 վայրկյան անց հրթիռից անջատվում է 1 փուլի և միանում 2-րդ փուլի շարժիչը (B)։ Անջատվում է նաև հրթիռի քթային մասը (E
3. Արձակումից մոտ 120 վայրկյան անց միանում է 3-րդ փուլի շարժիչը (C), 2-րդ փուլի շարժիչն անջատվում է հրթիռից։
4. Արձակումից մոտ 180 վայրկյան անց դադարում է աշխատել հրթիռի քարշուժի 3-րդ փուլի շարժիչը, գլխային մասն (D) անջատվում է հրթիռից։
5. Գլխային մասը խուսավարում է և պատրաստվում է հրթիռի մարտագլխիկի գործարկմանը։
6. Հրթիռի մարտագլխիկը գործարկվում է։
7. Հրթիռի մարտագլխիկը (արդեն զինված) մեծ արագությամբ մուտք է գործում մթնոլորտ։
8. Միջուկային մարտագլխիկները պայթում են։

Բալիստիկ հրթիռ, հրթիռային զենքի տեսակ, որը թռիչքի մեծամասնությունը կատարում է բալիստիկական հետագծով, այսինքն գտնվում է անկառավարելի շարժման մեջ։ Բալիստիկ հրթիռները կառավարվում են համեմատաբար կարճ ժամանակահատվածում, թռիչքի մեծ մասը տեղի է ունենում առանց շարժիչի աշխատանքի։ Կարճ հեռավորության բալիստիկ հրթիռները մնում են Երկրի մթնոլորտում, իսկ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները (ՄԲՀ) արձակվում են ենթաուղեծրային հետագծով։ Այս զենքերը դասակարգվում են թևավոր հրթիռներից զատ, որոնք շարժիչով աշխատանքի ժամանակ ունեն աէրոդինամիկ կառավարում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Replica V-2

Ամենավաղ բալիստիկ հրթիռը թվարկվում է 13-րդ դարով։ 14-րդ դարում Մին դինաստիայի նավատորմը, որպես բալիստիկ հրթիռի վառ օրինակ, թշնամու նավերի դեմ նավային ճակատամարտում օգտագործել է Huolongchushui կոչվող զենքը[1] Ժամանակակից բալիստիկ հրթիռի առաջնեկը եղել է A-4 հրթիռը[2], որը հայտնի էր V-2 անվամբ։ Այն արտադրվել էր Նացիստական Գերմանիայում 1930-1940-ական թվականներին՝ Վերհներ ֆոն Բրաունի գլխավորությամբ։ V-2-ի առաջին հաջող արձակումը տեղի է ունեցել 1942 թ․ հոկտեմբերի 3-ին։ Այն սկսել է շահագործվել 1944 թ․ սեպտեմբերի 6-ին և արձակվել է Փարիզի, իսկ երկու օր անց՝ Լոնդոնի վրա։ 1945 թ․ մայիսի դրությամբ՝ արձակվել էր ավելի քան 3000 V-2 բալիստիկ հրթիռ[3]։

R-7 Սեմյորկան եղել է առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։

Ընդհանուր առմամբ 30 երկիր շահագործում են բալիստիկ հրթիռներ։ Այդ մշակումները շարունակվեցին և մինչև 2007 թ․ հիմնականում Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի կողմից կատարվեցին բալիստիկ հրթիռների մոտ 100 փորձնական թռիչքներ (չհաշված ԱՄՆ-ի թռիչքների թիվը)[փա՞ստ]։ 2010 թ․ ԱՄՆ և Ռուսաստանի կառավարությունները ստորագրեցին համաձայնագիր 7 տարվա ընթացքում (մինչև 2017 թ․) միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների իրենց սպառազինությունը մինչև 1550 միավոր նվազեցնելու մասին[4]։

Minuteman-III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի կառուցվածքը

Թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հետագիծը բաղկացած է երեք մասից՝ շարժիչի աշխատանքով թռիչքից, առանց շարժիչի աշխատանքի թռիչքից, որը կազմում է թռիչքի մեծ մասը, և մարտագլխիկի բլոկի փուլից, երբ հրթիռը մոտենում է Երկրի մթնոլորտ (ավելի կարճ հեռավորության բալիստիկ հրթիռների թռիչքային առաջին երկու փուլերը նույնն են, քանի որ բալիստիկ հրթիռների որոշ կատեգորիաներ դուրս չեն գալիս մթնոլորտից)[փա՞ստ]։

Բալիստիկ հրթիռները կարող են արձակվել ֆիքսված տեղանքներից կամ արձակման շարժական կայանքներից, ներառյալ մեքենաներ (օրինակ՝ տրանսպորտային-լիցքավորվող արձակման կայանք, օդանավ, նավեր և սուզանավեր)։ Շարժիչով աշխատանքը կարող է տևել մի քանի տասնյակ վայրկյանից մինչև մի քանի րոպե[փա՞ստ]։

Երբ վառելիքը սպառվում է և քարշուժ այլևս չի լինում, հրթիռը սկսում է աշխատել առանց շարժիչի։ Մեծ տարածություններ անցնելու համար բալիստիկ հրթիռները սովորաբար կատարում են ենթաուղեծրային տիեզերական թռիչքներ։ Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար առանց շարժիչով թռիչքի ժամանակ գրանցած ամենամեծ բարձրությունը (ապոկենտրոն) կազմում է մոտ 2000 կմ[5]։

Մարտագլխիկային բլոկի գործարկման փուլը սկսվում է այնպիսի բարձրություններում, որտեղ մթնոլորտային դիմադրությունը զգալի դեր է խաղում հրթիռի հետագծում և տևում է մինչև թիրախին խոցելու պահը[փա՞ստ]։

Մարտագլխիկային բլոկը շատ բարձր արագությամբ է մուտք գործում Երկրի մակերևույթ (6–8 կմ/վ, 22,000–29,000 կմ/ժ)[6]։

Առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալիստիկ հրթիռների ընթացքն ունի երկու կարևոր առանձնահատկություններ։ Առաջին հերթին, բալիստիկ հրթիռները, որոնք անցնում են Երկրի մակերևույթ, ունեն ավելի մեծ հեռավորություն, քան նույն չափսի թևավոր հրթիռները։ Հրթիռը շարժիչի աշխատանքով կարող է անցնել հազարավոր կիլոմետրեր, սակայն դրա համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ վառելիք, ինչի հաշվին կմեծանա հրթիռի չափսը և այն ավելի հեշտ հայտնաբերելի ու խոցելի կլինի։ Շարժիչի աշխատանքով հրթիռները, որոնք կարող են ընդգրկել նման հեռավորություններ, ինչպես, օրինակ, թևավոր հրթիռները, թռիչքի մեծ մասի ժամանակ չեն օգտագործում հրթիռային շարժիչներ, այլ փոխարենն օգտագործում են ինքնաթիռի ավելի էկոնոմ շարժիչներ։ Սակայն թևավոր հրթիռների արտադրությամբ բալիստիկ հրթիռները չեն հնացել, քանի որ դրանք կարող են կատարել թռիչքներ շատ մեծ արագությամբ։ Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը կարող է խոցել թիրախը 10․000 կմ հեռավորության վրա՝ մոտ 30-35 րոպեում[փա՞ստ]։ 5000 մ/վ-ից ավել վերջնական արագությամբ բալիստիկ հրթիռներն ավելի դժվար խոցելի են, քան թևավոր հրթիռները, քանի որ ունեն թռիչքի ավելի կարճ ժամանակահատված։ Հետևաբար, բալիստիկ հրթիռներն ամենասարսափելի զենքերից են, չնայած որ թևավոր հրթիռներն ավելի մատչելի են, շարժական ու բազմակիրառելի[փա՞ստ]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Trident II սուզանավից արձակվող բալիստիկ հրթիռը

Բալիստիկ հրթիռները տարբերվում են հեռավորությամբ և օգտագործմամբ և հաճախ բաժանվում են ըստ հեռավորության կատեգորիաների։ Տարբեր երկրներ օգտագործում են տարբեր սխեմաներ՝ բալիստիկ հրթիռների հեռավորությունները դասակարգելու համար․

  • Օդից արձակվող բալիստիկ հրթիռ (ՕԱԲՀ)
  • Տակտիկական բալիստիկ հրթիռ (ՏԲՀ), հեռավորությունը՝ 150-300 կմ
  • Ռազմական գործողությունների թատերաբեմի բալիստիկ հրթիռ (ՌԳԹԲՀ), հեռավորությունը՝ 300-3500 կմ
    • Կարճ հեռավորությամբ բալիստիկ հրթիռ (ԿՀԲՀ), հեռավորությունը՝ 300-1000 կմ
    • Միջին հեռավորությամբ բալիստիկ հրթիռ (ՄՀԲՀ), հեռավորությունը՝ 1000-3500 կմ
  • Միջինից բարձր հեռավորությամբ բալիստիկ հրթիռ (ՄԲՀԲՀ), հեռավորությունը՝ 3500-5500 կմ
  • Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ (ՄԲՀ), հեռավորությունը՝ 5500 կմ-ից ավելի
  • Սուզանավից արձակվող բալիստիկ հրթիռ (ՍԱԲՀ), արձակվում է հրթիռային սուզանավից

Ներկայիս մշակումների մեծ մասն ունեն ՄԲՀ-ի հեռավորություն, բացառությամբ հնդկական արտադրության Սագարիկա և K-4, ինչպես նաև ներկայումս շահագործվող հյուսիսկորեական KN-11 ՍԱԲՀ-ների[7], որոնք կարող են չունենալ ՄԲՀ-ի հեռավորությունը։

Կարճ և միջին հեռավորությամբ տակտիկական հրթիռները հաճախ հավաքականորեն համապատասխանաբար անվանում են տակտիկական և ռազմական գործողությունների թատերաբեմի բալիստիկ հրթիռներ։ Երկար և միջին հեռավորությամբ բալիստիկ հրթիռներն ընդհանուր առմամբ արտադրվում են միջուկային զենքով, որովհետև դրանց օգտակար ծանրաբեռնվածությունը շատ սահմանափակ է ավանդական պայթուցիրների ու ռումբերի համար և ավանդական ռմբակոծիչի հետ համեմատությամբ չի կարող ծախսարդյունավետ լինել։

Կիսաբալիստիկ հթիռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսաբալիստիկ հթիռը, ներառյալ հականավային բալիստիկ հրթիռը, հրթիռների կատեգորիա է, որն ունի փոքր հետագիծ և/կամ հիմնականում բալիստիկ է, բայց կարող է թռիչքի ժամանակ խուսավարել կամ անսպասելիորեն փոխել ուղղությունն ու հեռավորությունը[փա՞ստ]։

Բալիստիկ հրթիռից փոքր հետագիծ ունեցող կիսաբալիստիկ հրթիռը կարող է ունենալ ավելի բարձր արագություն, արդյունքում թիրախն ունի հակահարձակման համար ավելի քիչ ժամանակ։

Ռուսական Իսկանդերը կիսաբալիստիկ հրթիռ է[8]։ Իսկանդեր-Մ-ը թռչում է 2100-2600 մ/վ գերձայնային արագությամբ (6-7 մախ)՝ 50 կմ բարձրության վրա։ Իսկանդեր-Մ-ի քաշը կազմում է 4,615 կգ և ունի 710-800 կգ կշռող մարտագլխիկ։ Հեռավորությունը կազմում է 480 կմ և շրջանային հնարավոր շեղումը կազմում է 5-7 մ։ Թռիչքի ժամանակ տարբեր բարձրություններում և հետագծերում այն կարող է խուսավարել՝ հակաբալիստիկ հրթիռներից խուսափելու համար[9][10]։

Չինաստանը, Հնդկաստանն ու Իրանը վերջերս մշակել են հականավային բալիստիկ հրթիռներ։

Կիսաբալիստիկ հրթիռների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
  • DF-15 (շահագործվող)
  • DF-21D (շահագործվող)
  • DF-26 (շահագործվող)
  • B-611MR (շահագործվող)
  • SY-400 (շահագործվող)
Ֆրանսիա Ֆրանսիա
  • Hadès (չշահագործվող)
Հնդկաստան Հնդկաստան
  • Prithvi-III (շահագործվող)
  • Dhanush (շահագործվող)
  • |Prahaar (մշակման փուլում)
  • Shaurya (շահագործվող)
Իրան Իրան
  • Fateh-110 (շահագործվող)
  • Qiam 1 (շահագործվող)
  • Khalij Fars (շահագործվող)
Իսրայել Իսրայել
  • LORA (շահագործվող)
Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա
  • KN-23 (մշակման փուլում)
  • KN-24 (մշակման փուլում)
Պակիստան Պակիստան
  • Nasr (շահագործվող)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ\Ռուսաստան Ռուսաստան
  • R-27K (չեղարկված)
  • Տոչկա (շահագործվող)
  • Օկա (չշահագործվող)
  • Իսկանդեր (շահագործվող)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
  • MGM-140B/E ATACMS (շահագործվող)

Օգտակար ծանրաբեռնվածության զանգված[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմի Քարթերն ու Լեոնիդ Բրեժնևը ստորագրում են ստրատեգիական զենքերի սահմանափակման մասին համաձայնագիրը, հունիսի 18, 1979 թ․, Վիեննա

Օգտակար ծանրաբեռնվածության զանգվածը բալիստիկ հրթիռի օգտակար ծանրաբեռնվածության արդյունավետ քաշի չափման միավոր է։ Այն չափվում է կիլոգրամով կամ տոննայով։ Օգտակար ծանրաբեռնվածության զանգվածը հավասար է հրթիռի մարտագլխիկների, մարտագլխիկային բլոկի, անջատման ավտոնոմ բլոկի, հակահրթիռային պաշտպանության հաղթահարման միջոցների համալիրի և հրթիռի կառավարման համակարգերի ընդհանուր զանգվածին, բացառությամբ հրթիռի արձակման շարժիչի և արձակման վառելիքի։ Օգտակար ծանրաբեռնվածության զանգվածը կարող է վերաբերել ցանկացած տեսակի մարտագլխիկի, սակայն սովորական ժամանակակից կիրառությամբ վերաբերում է գրեթե բացառապես միջուկային կամ ջերմամիջուկային օգտակար բեռներին։ Այն նաև ժամանակին հաշվի է առնվել ռազմանավերի կառուցման և դրանց թնդանոթների քանակի ու չափի պատրաստման ընթացքում։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ստրատեգիական զենքերի սահմանափակման մասին բանակցությունների ընթացքում օգտակար ծանրաբեռնվածության զանգվածն օգտագործվել է որպես հրթիռների տարբեր տեսակների դասակարգման չափանիշ[11]։ Այդ եզրը վիճահարույց դարձավ զենքի կառավարման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ժամանակ․ համաձայնագրի քննադատները պնդում էին, որ խորհրդային հրթիռներն ունակ էին կրել ավելի մեծ օգտակար բեռներ, ինչը թույլ էր տալիս ԽՍՀՄ-ին ունենալ ավելի բարձր օգտակար ծանրաբեռնվածության զանգված, քան ԱՄՆ-ի ԶՈՒ-ն՝ ավելի փոքր օգտակար ծանրաբեռնվածությամբ հրթիռների մոտավոր թվով[12]։

2017 թ․ դրությամբ աշխարհում ամենածանր օգտակար ծանրաբեռնվածությամբ հրթիռը ռուսական SS-18 և չինական CSS-4 հրթիռներն են։ Ռուսաստանը մշակում է Սարմատ կոչվող հեղուկային վառելիքով նոր, գերծանր ՄԲՀ[6]։

Ցածր բարձրությամբ հետագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար ծանրաբեռնվածության զանգվածը սովորաբար հաշվարկվում է Երկրի մակերևույթի վրա օպտիմալ բալիստիկ հետագծի մեկ կետից մինչև մյուս կետը։ Օպտիմալ հետագիծն առավելագույնով ավելացնում է ընդհանուր օգտակար ծանրաբեռնվածությունը (օգտակար ծանրաբեռնվածության զանգված)՝ օգտագործելով հրթիռի հնարավոր ուժի իմպուլսը։ Նվազեցնելով օգտակար ծանրաբեռնվածության զանգվածը՝ կարելի է ընտրել տարբեր հետագծեր, ինչը կարող է կամ մեծացնել նոմինալ հեռավորությունը կամ փոքրացնել թռիչքի ընդհանուր ժամանակը։

Ցածր բարձրությամբ հետագիծն ընտրելու հիմնական պատճառը հակաբալիստիկ հրթիռային համակարգերից խուսափելն է՝ կրճատելով գրոհող հրթիռի խոցման ժամանակը կամ միջուկային առաջին հարվածի սցենարը[13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Needham, Volume 5, Part 7, 508-510.
  2. Zaloga Steven (2003)։ V-2 Ballistic Missile 1942–52։ Reading: Osprey Publishing։ էջ 3։ ISBN 978-1-84176-541-9 
  3. Clayton K. S. Chun (2006)։ Thunder Over the Horizon: From V-2 Rockets to Ballistic Missiles։ Greenwood Publishing Group։ էջ 54 
  4. U.S. Department of State (8 April 2010). "Treaty between the United States of America and the Russian Federation on Measures for the Further Reduction and Limitation of Strategic Offensive Arms". Retrieved 25 November 2018.
  5. Almasy Steve, Kwon K. J., Lee Taehoon (14 May 2017)։ «North Korea launches missile»։ CNN։ Վերցված է 2017-10-14 
  6. 6,0 6,1 «Ballistic and Cruise Missile Threat»։ Defense Intelligence Ballistic Missile Analysis Committee։ June 2017 
  7. (2nd LD) N.K. leader calls SLBM launch success, boasts of nuke attack capacity—Yonhap, 25 Aug 2016 08:17am
  8. Shaurya surfaces as India's underwater nuclear missile
  9. SS-26 Iskander-M
  10. SS-26 Stone Iskander 9M72 9P78EBallistic missile system Archived 2010-07-25 at the Wayback Machine.
  11. James John Tritten, Throw-Weight and Arms Control Archived 2007-11-23 at the Wayback Machine., Air University Review, Nov-Dec 1982.
  12. New York Times, What Is Throw-Weight?, July 15, 1991.
  13. Science & Global Security, 1992, Volume 3, pp.101-159 Depressed Trajectory SLBMs: A Technical Evaluation and Arms Control Possibilities [1]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Futter Andrew (2013)։ Ballistic Missile Defence and US National Security Policy: Normalisation and Acceptance after the Cold War։ Routledge։ ISBN 978-0415817325 
  • Neufeld Jacob (1990)։ The Development of Ballistic Missiles in the United States Air Force, 1945-1960։ Office of Air Force History, U.S. Air Force։ ISBN 0912799625 
  • Swaine Michael D., Swanger Rachel M., Kawakami Takashi (2001)։ Japan and Ballistic Missile Defense։ Rand։ ISBN 0833030205 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 233 CC-BY-SA-icon-80x15.png