Ոսկե ատրճանակով մարդը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոսկե ատրճանակով մարդը (այլ կիրառումներ)
Ոսկե ատրճանակով մարդը
The Man with the Golden Gun
ՀեղինակՅան Ֆլեմինգ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրլրտեսական վեպ և քրեական վեպ
ԹեմաՍառը պատերազմ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ջեյմս Բոնդ և Francisco Scaramanga?
Նկարագրում էԼոնդոն և Ճամայկա
ՇարքՋեյմս Բոնդ
ՆախորդԱպրում ես միայն երկու անգամ
ՀաջորդՈւթոտնուկը և կայծեր աչքերից
Կազմի հեղինակՌիչարդ Չոպինգ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչJonathan Cape
Հրատարակման տարեթիվ1965
Սցենարի հեղինակՌիչարդ Մայբաում

«Ոսկե ատրճանակով մարդը» (անգլ.՝ The Man with the Golden Gun) - Յան Ֆլեմինգի տասներկուերորդ վեպը Ջեյմս Բոնդի մասին։

Ջեյմս Բոնդի առջև խնդիր է դրված ոչնչացնել ամենավտանգավոր վարձու մարդասպան և Ինթելիջենթ Սերվիսի թշնամի թշնամի Ֆրանցիսկո (Պակո) Սկրամագային, որը բազմաթիվ բրիտանական գործակալների է սպանել։ Սկրամագան հոյակապ հրաձիգ է, որը երբեք չի բաժանավում զենքից, որի համար էլ ստացել է «ատրճանակ» մականունը։ Առաջադրանքը կատարելու համար 007 գործակալը մեկնում է Ճամայկա, որտեղ ըստ նախնական տեղեկատվության գտնվում է հանցագործը։ Պատահաբար ընկնելով հետքի վրա՝ Ջեյմս Բոնդն իմանում է նրա ծրագրերի մասին և կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի խանգարի հանցագործին։ Արդյունքում ԱԱՀ-ի և մաֆիայի հետ դաժանագույն պայքարում 007 գործակալը հաղթող է դուրս գալիս՝ փայլուն կատարելով իր առջև դրված խնդիրը։

Համառոտ ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում «Ապրում ես միայն երկու անգամ» վեպում նկարագրող իրադարձություններից մեկ տարի անց, որտեղ Ջեյմս Բոնդը հաշվեհարդար տեսավ Բլոֆելդի հետ։ 007-ը, որին Հեռավոր Արևելքում մեռած են համարվում, հանկարծակի հայտնվում է Լոնդոնում և Մ-ի հետ շուտափույթ հանդիպում է պահանջում՝ զեկուցման համար։ Գաղտնի ծառայությունը կասկածում է, որ այստեղ ինչ որ բան այն չէ, բայց հենց Մ-ի պնդմամբ հանդիպումն այնուամենայնիվ կայանում է։ Ղեկավարի առանձնասենյակում Բոնդը սպանության փորձ է կատարում Մ-ի դեմ, բայց ամեն ինչ բարեհաջող է ավարտվում և՛ Բոնդի, և՛ Մ-ի համար։ Բոնդին, որի ուղեղը լվացել էին ԽՍՀՄ-ում, ուղարկում են հիվանդանոց վերականգնման։ Իսկ որպեսզի ամբողջովին վերականգնվի, նա պետք է վերացնի վարձու մարդասպան Ֆրանցիսկո Սկրամանգային։ Շատերը Գաղտնի ծառայությունում գտնում են, որ առաջադրանքն անհնար է…

Վեպի համանուն էկրանավորումը (1974)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկե ատրճանակով մարդը ֆիլմը երկրորդն է Ռոջեր Մուրի մասնակցությամբ։ Այս ֆիլմը եզրափակիչն էր վեպերի էկրանավորման մեջ, քանի որ հաջորդ ֆիլմը նկարահանվեց ըստ Յան Ֆլեմինգի կերպարների։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս Բոնդ (007 գործակալ) - գլխավոր հերոս
  • Ֆրանսցիսկո Սկրամանգա - գլխավոր չարագործ
  • Մերի Գուդնայթ - Բոնդի քարտուղարուհին և ընկերուհին
  • Հենդրիքս - երկրորդական չարագործ
  • Ֆելիքս Լեյթեր - Բոնդի ընկերը
  • Նիք Նիքոլսոն - Բոնդի դաշնակից
  • Մ / Ծովակալ Մայլզ Մեսսերվի - Բոնդի ղեկավարը
  • Բիլ Թաններ - Բոնդի աշխատակիցը
  • Միսս Մանիփեննի - Մ-ի քարտուղարուհին և Բոնդի գործընկերը

Կապը ֆիլմի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Թոմ Մանկևիցը կրկին ստեղծել է սեփական սյուժեն՝ օգտագործելով գրքի նվազագույն նյութը։ Նախևառաջ, ֆիլմը նկարահանված է ավելի կատակերգական տեսանկյունից՝ ի տարբերություն բավականին լուրջ գրված գրքի։ Գործողությունները Ճամայկայից տեղափոխված են Արևելյան Ասիա, իսկ սյուժեն ծավալվում է մի սարքի շուրջ, որն ունակ է կանգնեցնել էներգետիկ ճգնաժամը։ Հայտնվել են նոր կերպարներ՝ Սկրամանգայի սիրուհի Անդրեա Անդերսը, նրա բարեկազմ աղախին Նիկ-Նակը, լեյտենանտ Հիփը, միլիոնատեր Հայ Ֆաթը, ծածուկ զինագործ Ղազարը և նախորդ ֆիլմից վերադարձած շերիֆ Փեփփերը։ Ֆելիքս Լայթերը, ընդհակառակը, ֆիլմում չկա։ Գրքում Սկրամանգան գործածում է ոսկեզօծված ատրճանակ, իսկ ֆիլմում նա ունի յուրահատուկ, իր համար պատրաստված ոսկեձույլ, գրիչի (փող), կրակայրիչի (հիմնական մեխանիզմ), ծխախոտատուփի (բռնակ) և ճարմանդի (ձգան) բաժանվող ատրճանակ։ Բայց փղի մասին Սկրամանգայի պատմածը վերցված է հենց գրքից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]