Ապրիր և թող մյուսներին մեռնել (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ապրիր և թող մյուսներին մեռնել (այլ կիրառումներ)
Picto infobox book.png
Ապրիր և թող մյուսներին մեռնել
Live and Let Die
Live and Let Die first edition novel cover.jpg
Հեղինակ Յան Ֆլեմինգ
Տեսակ գիրք
Ժանր լրտեսական վեպ, քրեական վեպ և վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Կերպար(ներ) Ջեյմս Բոնդ և Ֆելիքս Լեյթեր
Շարք Ջեյմս Բոնդ
Նախորդ Կազինո Ռոյալ
Հաջորդ Լուսնային մրցարշավորդը
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հրատարակիչ Jonathan Cape
Հրատարակման տարեթիվ 1954

«Ապրիր և թող մյուսներին մեռնել» (անգլ.՝ Live and Let Die), Յան Ֆլեմինգի երկրորդ վեպը բրիտանական գործակալ Ջեյմս Բոնդի մասին։

Դիպաշար (սյուժե)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթացե՛ք, Ջեյմս Բոնդ։ Անթերի, փայլուն կրթություն ստացած գեղեցկատես տղամարդ։ Բացառիկ անգութ է և մահացու վտանգավոր։ Ընկերներին վտանգի մեջ չեն լքում։ Այդ իսկ պատճառով Բոնդին է վիճակված գլուխ հանել խճճված գործից, որի առջև ընկրկել են իր անդրօվկիանոսյան գործընկերները ԿՀՎ-ից և ՀԴԳ-ից։ 007 գործակալին սպասվում է հափշտակող և մահացու վտանգավոր մի ճամփորդություն դեպիի Ամերիկա, որի ընթացքում նա պետք է ծանոթանա աֆրոամերիկյան մաֆիայի պարագլխի հետ, այցելի էկզոտիկ Կարիբյան կղզիներ և նույնիսկ իր մաշկի վրա զգա Վուդուի քրմերի կախարդանքը։

ՀԴԳ-ն, ԿՀՎ-ն և ՄԻ-6-ը Բիգ մականունով սևամորթ հանցագործին կասկածում են խորհրդային հետախուզության հետ համագործակցության մեջ։ Բուոնապարտե Իգնասիա Գալլիան (ԲԻԳ) Ֆրանսիայում ամերիկյան հակահետախուզության նախկին գործակալ է, իսկ այժմ Հարլեմում մաֆիայի պարագլուխը՝ «Սև սարդ» կախարդող սեկտայի ղեկավարը, սևամորթ աշխատողների միջոցով վերահսկում է ԱՄՆ տրանսպորտային համակարգը։ Իր լրտեսական ցանցը պարոնը Բիգը ֆինանսավորում է լեգենդար ծովահեն Հենրի Մորգանի գանձերի շնորհիվ՝ վաճառելով գտնված պահեստից ոսկե մետաղադրամներ։ Հենց վերջիններիս ի հայտ գալը ԱՄՆ «սև շուկայում» խթան հանդիսացավ համատեղ հետաքննության համար, որին մասնակցում են Ֆելիքս Լեյթերը և իհարկե Ջեյմս Բոնդը։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս Բոնդ / Գործակալ 007 — գլխավոր հերոս
  • Պարոն Բիգ / Բուոնապարտե Իգնասիա Գալլիա — գլխավոր չարագործ
  • Սոլիտեր — Բոնդի սիրեցյալը
  • Թիի Հիի Ջոնսոն — երկրորդական չարագործ
  • Ֆելիքս Լեյթեր — Բոնդի ընկերը
  • Մ — Բոնդի ղեկավարը
  • Քվորել — Բոնդի դաշնակիցը
  • Փսփսան — երկրորդական չարագործ
  • Ջոն Սթրենջվեյզ — Բոնդի դաշնակից
  • Միսս Մանիպեննի — Բոնդի դաշնակից

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիր և թող մյուսներին մեռնել ֆիլմը Ջեյմս Բոնդի դերում դեբյուտային էր Ռոջեր Մուրի համար։ Հետաքրքրական է, որ գրքից որոշ տեսարաններ հայտնվել են այլ ֆիլմերում. տեսարանը, որտեղ Բոնդին և Սոլիտերին պարանով կապած քարշ են տալիս մոտորանավակի հետևից, հայտնվեց «Միայն քո աչքերի համար» (1981) ֆիլմում, իսկ Ֆելիքս Լայթերի և շնաձկան հետ տեսարանը հանգրվանեց «Սպանության արտոնագիր» (1989) ֆիլմում։ 1973 թվականին նկարահանված ֆիլմում գրքից օգտագործված են միայն ընդհանուր սյուժետային գծերն ու կերպարները։ Ֆիլմում գլխավոր չարագործի իրական անունը դոկտոր Քանանգա է, և ոսկեդրամների փոխարեն նա զբաղվում է հերոինի տարածմամբ։ Ռոզի Քարվերը՝ Հարոլդ Սթրաթերի և լուիզիանական շերիֆ Ջ՚. Ու. Փեփերի սևամորթ գործակալը, գրքում չկար։

Տե՛ս ֆիլմերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]