Ապրում ես միայն երկու անգամ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ապրում ես միայն երկու անգամ (այլ կիրառումներ)
Ապրում ես միայն երկու անգամ
You Only Live Twice
ՀեղինակՅան Ֆլեմինգ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրլրտեսական վեպ և քրեական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ջեյմս Բոնդ
Նկարագրում էՏոկիո
Շարքlist of James Bond novels and short stories?
ՆախորդՆորին մեծության գաղտնի ծառայությունում
ՀաջորդՈսկե ատրճանակով մարդը
Կազմի հեղինակՌիչարդ Չոպինգ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչJonathan Cape
Հրատարակման տարեթիվ1964

«Ապրում ես միայն երկու անգամ» (անգլ.՝ You Only Live Twice) - Յան Ֆլեմինգի տասնմեկերորդ վեպը Ջեյմս Բոնդի մասին։ Առաջին անգամ գիրքը հրատարակվել է Ջոնաթան Քեյփի կողմից 1964 թվականի մարտի 16-ին և տարբերություններ ունի Յան Ֆլեմինգի կողմից գրված իր կենդանության օրոք տպագրվելու համար։

«Ապրում ես միայն երկու անգամ» վեպը ներառում է հայտնի «Blofeld Trilogy» գլուխը։ Եռագրությունը սկսվեց «Thunderball» վեպով և ներածական «The Spy Who Loved Me» վեպով ու «Նորին մեծության գաղտնի ծառայությունում» գրքով։ Ավարտական վեպն աչքի էր ընկնում նրանով, որ այնտեղ կրկին հանդիպում է Էրնստ Ստավրո Բլոֆելդ կերպարը և նրան ցուցումներ է տալիս Ֆլեմինգի վեպերում հանդիպող ՍՊԵԿՏՐ հանցավոր կազմակերպությունը։

Վեպի համանուն էկրանավորում (1967)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ապրում ես միայն երկու անգամ» ֆիլմը նկարահանվեց «Նորին մեծության գաղտնի ծառայությունում» ֆիլմից առաջ։ Սա Շոն Քոններիի մասնակցությամբ հինգերորդ ֆիլմն է։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս Բոնդ / Գործակալ 007 - գլխավոր հերոս
  • Դոկտոր Շաթերհենդ / Էրնստ Ստավրո Բլոֆելդ - գլխավոր չարագործ
  • Վագր Թանակա - Բոնդի դաշնակից
  • Քիսսի Սուձուկի - Բոնդի սիրեցյալ
  • Իրմա Բունթ - երկրորդական չարագործ
  • Դիկո Հենդերսոն - Բոնդի դաշնակից
  • Մ - Բոնդի ղեկավարը
  • Մերի Գուդնայթ - Ջեյմս Բոնդի քարտուղարուհին
  • Միսս Մանիփենի — Բոնդի դաշնակից, Մ-ի քարտուղարուհին

Կապը ֆիլմի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոնդի մասին ֆիլմերի ժամանակագրությունում «Ապրում ես միայն երկու անգամ» ֆիլմը դուրս եկավ «Նորին մեծության գաղտնի ծառայությունում» ֆիլմից առաջ, ուստի Բոնդն առաջին անգամ է դեմ առ դեմ կանգնում Բլոֆելդի հետ և անձնական վրեժի խնդիր չունի։

Հայտնի գրող Ռոալդ Դալի կողմից գրված սցենարը բավականին հեռու է գրքից. սյուժեն կառուցված է գերտերությունների տիեզերանավերի առևանգման շուրջ։ Որոշ կերպարներ (Վագր Թանակա, Դիկո Հենդերսոն, Քիսսի Սուձուկի, Բլոֆելդ) ֆիլմում հանդիպում են, իսկ ոմանք (Իրմա Բունթ)՝ ոչ, կան նաև բազմաթիվ նոր կերպաներ՝ պարոն Օսաթոն և նրա շիկահեր քարտուղարուհի Հելգան՝ ճապոնական Ակի հետախուզության լրտեսուհին, ինչպես նաև ամենուր գոյություն ունեցող Քյուն՝ իր գաջեթներով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]