Նորին մեծության գաղտնի ծառայությունում (վեպ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորին մեծության գաղտնի ծառայությունում (այլ կիրառումներ)
Նորին մեծության գաղտնի ծառայությունում On Her Majesty's Secret Service | |
---|---|
Հեղինակ | Յան Ֆլեմինգ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | լրտեսական վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ջեյմս Բոնդ, Թրեյսի Բոնդ և Shaun Campbell? |
Նկարագրում է | Լազուր ափ |
Շարք | Ջեյմս Բոնդ |
Նախորդ | Լրտեսը, որն ինձ սիրում էր |
Հաջորդ | Ապրում ես միայն երկու անգամ |
Կազմի հեղինակ | Ռիչարդ Չոպինգ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Jonathan Cape |
Հրատարակման տարեթիվ | 1963 |
Նորին մեծության գաղտնի ծառայությունում (անգլ.՝ On Her Majesty's Secret Service), Յան Ֆլեմինգի տասներորդ վեպը Ջեյմս Բոնդի մասին, որը համարվում է գրողի ամենահետաքրքրաշարժ գիրքը։
007 գործակալին վիճակված է պայքարել հզոր Սպեկտր միջազգային կազմակերպության հետ։ Բոնդը գաղտնի մտնում է չարագույն դավադիրների հավաքատեղի, որը հուսալի թաքցված է վեհագույն ալպյան բարձունքների արանքում։
Համառոտ բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլոֆելդի որսը Ջեյմս Բոնդի կողմից շարունակվում է, բայց, ցավոք, անարդյունք։ Մ-ին համոզելու փորձերը, որ իր ուժերն անարդյունք են օգտագործում, և ավելի լավ է զբաղվել մեկ այլ բանով, նույնպես անհաջող են։ 007 գործակալը կրկին մտածում է պաշտոնաթողության մասին։ Ամեն ինչ փոխվում է Թերեզա դը Վինչենզոյի հետ համարյա պատահական հանդիպումը, որին Բոնդը փրկում է ինքնասպանությունից։ Նրա հայր Մարկ-Անժ Դրակոն՝ Կորսիկական միության պարագլուխը, պատրաստ է օգնել գտնել Բլոֆելդին, բայց դրա համար Բոնդը պետք է օգնի աղջկան վերգտնել կյանքի հանդեպ հետաքրքրությունը։ Գործակալ 007-ը որոշում է ռիսկի դիմել և «բռնելլ երկու նապաստակի». վրեժխնդիր լինել Բլոֆելդից և վերջապես կարգի բերել իր անձնական կյանքը՝ կապելով այն գեղեցկուհի Թրեյսիի հետ։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյմս Բոնդ / Գործակալ 007 - գլխավոր հերոս
- Կոմս դը Բլևիլ / Էրնստ Ստավրո Բլոֆելդ - գլխավոր չարագործ
- Կոմսուհի Թերեզա դը Վինչենզո / Թրեյսի - Բոնդի սիրեցյալն ու կինը
- Մ - Բոնդի ղեկավարը
- Ռուբի Վինդսոր - Բոնդի սիրեցյալը
- Իրմա Բունթ - երկրորդական չարագործ
- Մարկ-Անժ Դրակո — Բոնդի դաշնակիցը
- Սըր Հիլարի Բրեյ - Բոնդի դաշնակիցը
- Մերի Գուդնայթ - Ջեյմս Բոնդի քարտուղարուհին
- Շոն Քեմբել - Բոնդի դաշնակիցը
Կապը ֆիլմի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես Բոնդի մասին ֆիլմաշարի մի մասնիկ՝ «Նորին մեծության գաղտնի ծառայությունում» ֆիլմը հանդիսանում է համանուն վեպի ամենահստակ հարմարեցումը։ Տարբերություններն այստեղ աննշան են.
- Բլոֆելդը նախատեսում է ահաբեկչական գործողություններ ոչ միայն Բրիտանիայում, այլև ամբողջ աշխարհում։
- Ֆիլմում միացված են 2 սյուժետային գծեր՝ Թրեյսիի հետ սիրավեպը և Բլոֆելդի փնտրտուքը. Բլոֆելդն առևանգում է Թրեյսիին և պահում Գլորիա Պիկում։
- Բլոֆելդի տիտղոսը ֆիլմում՝ կոմս Բալթազար դը Բլոշան։
Տե՛ս ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նորին մեծության գաղտնի ծառայությունում - 1969 - Բոնդի դերում Ջորջ Լեզենբի։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|