Թեյախմություն Մուսոլինիի հետ (ֆիլմ)
Թեյախմություն Մուսոլինիի հետ իտալ.՝ Un tè con Mussolini | |
---|---|
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա[1][2][3] և ռազմական ֆիլմ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Թվական | 1999 և հունվարի 6, 2000[4] |
Լեզու | անգլերեն և իտալերեն |
Ռեժիսոր | Ֆրանկո Զեֆիրելի[2][5][6][…] |
Սցենարի հեղինակ | John Mortimer? և Ֆրանկո Զեֆիրելի |
Դերակատարներ | Շեր[7][6][3], Ջոան Պլաուրայթ[5][7][6], Ջուդի Դենչ[5][7][6], Մեգի Սմիթ[7][6], Lily Tomlin?[7], Pino Colizzi?[7], Claudio Spadaro?[7], Massimo Ghini?[7], Paolo Seganti?[7], Mino Bellei?[7], Jackie Basehart?[7], Քրիս Լարկին[7], Michael Williams?[7], Roberto Farnesi?[8], Giacomo Gonnella?[8], Gianna Giachetti?[8] և Մայքլ Ուիլյամս[8] |
Օպերատոր | Դեյվիդ Ուոտկին |
Մոնտաժ | Տարիք Անվար |
Պատմվածքի վայր | Իտալիա |
Նկարահանման վայր | Ֆլորենցիա |
Կինոընկերություն | Medusa Film |
Տևողություն | 111 րոպե |
«Թեյ Մուսոլինիի հետ» (անգլ.՝ Tea With Mussolini), 1999 թվականին Միացյալ Թագավորություն-Իտալիա[9] համատեղ նկարահանած կիսաինքնակենսագրական գեղարվեստական ֆիլմ, որի ռեժիսորն է իտալացի Ֆրանկո Ձեֆֆիրելլին[10]։ Ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին[10]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆլորենցիա։ 1935 թվական։ Ծեր սրամիտ անգլուհիների խումբը հիանում է եռանդուն դուչեով, որն իրեն պահում է որպես ազնվայր։ Անգլիացիների գաղութի տիկնայք անցկացնում են օրերը՝ այցելելով թանգարաններ, զբոսախնջույքներ կազմակերպելով անգլիական ոճով, աշխարհիկ զրույցներ անում։
Անգլիայի դեսպանի այրին՝ լեդի Հեսթեր Ռենդոմը նույնիսկ Մուսոլինիի հետ թեյ է խմել՝ բարեխոսելով գաղութի անվտանգության համար, որպեսզի վերջինս զերծ մնա ֆաշիստների հարձակումներից։ Մերի Ուոլլեսի ղեկավարությամբ ծեր անգլուհիները հարուստ ամերիկյան հրեուհի Էլզայի օգնությամբ խնամում են փոքրիկ Լուկային, որը տեղական առևտրականի ապօրինի որդին է։ Լուկայի մայրը մահացած է։
Եվրոպայի վրա ամպեր են կուտակվում. Իտալիան պատերազմ է հայտարարում Մեծ Բրիտանիային։ Այժմ անհրաժեշտություն է առաջանում սովորել գերմաներեն և սիրել ողջ գերմանականը, քանի որ «Անգլիայի ժամանակն անցել է» (այսպես ասում էր Լուկայի հայրը)։ Շուտով բոլորին աքսորում են Սան Ջիմինյանո։
Ֆիլմի սյուժեն ավարտվում է 1944 թվականին, երբ շոտլանդական զորքերը և պարտիզանները (որի շարքերը համալրել էր մեծացած Լուկան) ազատագրում են Սան Ջիմինյանոն գերմանացիներից։ Կանայք կարողանում են գերմանացիներից փրկել բնակավայրում գտնվող ամրոցը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջուդի Դենչ - Արաբելլա
- Ջոան Փլաուրայթ - Մերի Ուոլլես
- Մեգի Սմիթ - Լեդի Հեսթեր Ռենդոմ
- Լիլի Թոմլին - Ջորջի Ռոքվել
- Շեր - Էլզա Մորգենտալ Շտրաուս-Արմիստան
- Մայքլ Ուիլյամս - բրիտանական դեսպան
- Մասսիմո Գինի - Պաոլո
- Բեյրդ Ուոլլես - Լուկա
- Չառլի Լուկաս - Լուկա (երեխա)
- Պաոլո Սեգանտի - Վիտտորիո Ֆանֆաննի
- Մինո Բելլեի - Չեզարե
- Փոլ Չեքեր - Ուիլֆրեդ Ռենդոմ
- Տեսսա Փրիչարդ - Քոննի Ռեյնոր
- Կլաուդիո Սպադարո - դուչե Մուսոլինի
- Պաուլա Ջեյքոբս - Մոլլի
- Բետտին Միլն - Էդիթ
- Հեյզել Փարսոնս - Հեյզել
- Հելեն Սթիրլինգ - Ուրսուլա
- Քեթլին Դոյլ - Նորմա
- Քրիս Լարկին - մայոր Գիբսոն
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեժիսոր՝ Ֆրանկո Ձեֆֆիրելլի
- Սցենարիստ՝ Ջոն Մորթիմեր
- Պրոդյուսերներ՝ Քլայվ Փարսոնս, Ռիկարդո Տոցցի, Ջիովաննելլա Ձաննոնի, Ֆրեդերիկ Մյուլլեր
- Գործադիր պրոդյուսեր՝ Մարկո Չիմենզ
- Կոմպոզիտորներ՝ Ստեֆանո Առնալդի, Ալեսսիո Վլադ
- Օպերատոր՝ Դևիդ Ուոտկին
- Մոնտաժ՝ Տարիկ Անվար
- Կոստյումներ՝ Աննա Աննի, Ջեննի Բիվան, Ալբերտո Սպիացցի
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2000 - BAFTA՝ Մեգի Սմիթ, երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր
- 2000 - Հոլիվուդի գրիմարարների և ոճաբանների գիլդիայի մրցանակ՝ լավագույն սանրվածք և լավագույն գրիմ
- 2000 - Արծաթե ժապավեն՝ Իտալիայի կինոլրագրողների ազգային սինդիկատի կողմից՝ Աննե Աննի, Ալբերտո Սպիացցի՝ լավագույն կոստյումների համար
Նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1999 - Ոսկե թրեյլեր (Golden Trailer Awards)
- 2000 - Ջեննի Բիվան, Աննե Աննի, Ալբերտո Սպիացցի՝ BAFTA լավագույն կոստյումի համար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.movieloci.com/2722-Tea-with-Mussolini
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0120857/
- ↑ 3,0 3,1 http://www.filmaffinity.com/es/film789086.html
- ↑ http://www.kinokalender.com/film1028_tee-mit-mussolini.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://stopklatka.pl/film/herbatka-z-mussolinim
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=22149.html
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 http://www.imdb.com/title/tt0120857/fullcredits
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ The film was produced by three Italian companies (Medusa Produzione, Cattleya and Cineritmo) and one British (Film and General Productions Ltd)
- ↑ 10,0 10,1 Franco Zeffirelli Filmography
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Tea with Mussolini filming locations at Movieloci.com
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1999 ֆիլմեր
- Բրիտանական ռազմական ֆիլմեր
- Իտալական ռազմական ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Իտալական դրամա ֆիլմեր
- Ֆրանկո Ձեֆֆիրելլիի ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Բրիտանական պատմական ֆիլմեր
- Իտալական պատմական ֆիլմեր
- Իտալերեն ֆիլմեր
- Բրիտանական կինոկատակերգություններ
- MGM ֆիլմեր
- Իտալական կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- Իտալական կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռազմական ֆիլմեր
- Վեպերի էկրանավորումներ
- Universal Pictures ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1930-ականներին
- Իտալական ֆիլմեր