Լիլի Թոմլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլի Թոմլին
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 1, 1939(1939-09-01)[1][1][2][…] (84 տարեկան)
Ծննդավայր՝Դետրոյթ, Միչիգան
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, գրող և սցենարիստ
Պարգևներ՝

«Էմմի» մրցանակ մինի սերիալի, ֆիլմի կամ դրամատիկ ծրագրի սցենարի համար

Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր[3]

«Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում

Միչիգանի կանանց փառքի սրահ

[4]

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կինեմատոգրաֆում ներդրման համար

Ամերիկական հումորի Մարկ Տվենի պարգև

«Արծաթե արջ» մրցանակ լավագույն կանացի դերի համար

Քրիստալ մրցանակ

Lucy Award

Լոս Angeles Times-ի "Տարվա կանայք"արծաթե գավաթ

Drama Desk Award for Outstanding Actress in a Play?

«Էմմի» մրցանակ մինի սերիալի, ֆիլմի կամ դրամատիկ ծրագրի սցենարի համար

Primetime Emmy Award for Outstanding Variety, Music or Comedy Series?

Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն ձայնային կատարման համար

«Թոնի» հատուկ մրցանակ

և

«Գրեմմի» մրցանակ կավագույն կատակերգական ալբոմի համար

IMDb։ID 0005499
lilytomlin.com

Մերի Ջին «Լիլի» Թոմլին (անգլ.՝ Mary Jean «Lily» Tomlin, սեպտեմբերի 1, 1939(1939-09-01)[1][1][2][…], Դետրոյթ, Միչիգան), ամերիկացի դերասանուհի, կոմիկ, սցենարիստ և պրոդյուսեր։ Մերի Թոմլինը Էմմի, Թոնի, Գրեմմի մրցանակների դափնեկիր է, ինչպես նաև Օսկարի հավակնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլի Թոմլինը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում՝ բուժքույր և տնային տնտեսուհի Լիլի Մեյ Ֆորդի և գործարանային աշխատող Գայ Թոմլինի ընտանիքում[5]։ Լիլիի ծնողները, որոնք Հարավային բապտիստական կոնվենցիայի կազմում են եղել, Մեծ ճգնաժամի ժամանակ Դետրոյթ են տեղափոխվել Կենտուկի նահանգի Պադուկա քաղաքից[6][7][8]։

1957 թվականին Լիլին ավարտել է տեխնիկական միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել է Ուեյնի պետական համալսարան, որտեղ էլ սկսել է հետաքրքրվել թատրոնով։ Ավարտելուց հետո Լիլին կատակերգական համարներ է կատարել Դետրոյթի փաբերում, իսկ ավելի ուշ՝ Նյու Յորքում։ 1965 թվականին նա իր առաջին հեռուստատեսային ելույթն է ունեցել The Merv Griffin Show-ում։

1975 թվականին Լիլին մարմնավորել է Լիննի Ռիզին՝ Ռոբերտ Օլթմանի «Նեշվիլ» ֆիլմում։ Այդ դերի համար նա առաջադրվել է Օսկարի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ 1980 թվականին նկարահանված «Իննից հինգը» ֆիլմում Լիլին խաղացել է Վիոլետ Նյուստեդի քարտուղարուհու դերը։ Այդ ֆիլմում նկարահանվել են նաև Դոլլի Պարթոնը և Ջեյն Ֆոնդան։

1988 թվականին Բեթ Միդլերի հետ նա նկարահանվել է «Մեծ բիզնես» կատակերգությունում, որտեղ նրանք խաղացել են երկու զույգ երկվորյակների դերեր։

1985 թվականին Լիլին նկարահանվել է Բրոդվեյի «Բանական կյանքի նշանների որոնում տիեզերքում» շոուում, որի համար արժանացել է Թոնի մրցանակի։ Իսկ 1989 թվականին Չիկագոյի թատրոններում իր աշխատանքի համար Թոմլինը արժանացել է Սառա Սիդոնսի մրցանակի։

1994 -1998 թվականներին Թոմլինը «The Magic School Bus» անիմացիոն մուլտսերիալում հնչյունավորել է տիկին Ֆրիզլիին։

2008-2009 թվականներին Լիլի Թոմլինը «Հուսահատ տնային տնտեսուհիները» հեռուստասերիալում կատարել է տիկին Մաքլասկիի քրոջ՝ Ռոբերտայի դերը։

Լիլի Թոմլինը «Ի պաշտպանություն կենդանիների» (անգլ.՝ In Defense of Animals, IDA) կազմակերպության ակտիվիստներից է և կենդանաբանական այգիներում փղերի պաշտպանության համաշխարհային օրվա նախաձեռնողներից մեկը[9]։

2012-2013 թվականներին Թոմլինը «Մալիբու երկիր» սիթքոմում խաղացել է հերոսուհի Ռեբա Մակինթայրի մոր դերը[10]։ 2015 թվականին նա սկսել է նկարահանվել «Գրեյս և Ֆրենկի» սիթքոմում[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի հունվարին Լիլին հայտարարել է, որ ինքը լեսբուհի է և վերջին 30 տարիներին հարաբերությունների մեջ է ամերիկացի սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր Ջեյն Վագների հետ։ 2013 թվականի դեկտեմբերի 31-ին նրանք ամուսնացել են[12][13]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անուն Իրական անուն Դեր
1975 ֆիլմ Նեշվիլ Nashville Լիննի Ռիզ
1977 ֆիլմ Ուշ շոու The Late Show Մարգո Սպերլինգ
1980 ֆիլմ Իննից հինգը Nine to Five Վայոլետ Նյուստեդ
1981 ֆիլմ Անհավանականորեն փոքրացող կինը The Incredible Shrinking Woman Պետ Կրեյմեր/Ջուդիտ Բիսլի
1984 ֆիլմ Ես ամբողջովին All Of Me Էդվինա Կաթուոթեր
1988 ֆիլմ Մեծ բիզնես Big Business Ռոուզ Ռետլիֆ,

Ռոուզ Շելտոն

1991 ֆիլմ Բանական կյանքի նշանների որոնում տիեզերքում The Search for Signs of Intelligent Life in the Universe տարբեր կերպարներ
1992 ֆիլմ Ստվերներ և մառախուղ Shadows and Fog մարմնավաճառ
1993 ֆիլմ Կարճ պատմություններ Short Cuts Դորին Պիգոտ
1993 ֆիլմ Ձգձգված երաժշտությունը And The Band Played On բժիշկ Սելմա Դրիտզ
1993 ֆիլմ Գեղջկուհին Բեվերլի Հիլզում The Beverly Hillbillies Ջեյն Հեթուեյ
1995 ֆիլմ Հուսահատ դեմքով Blue In The Face վաֆլի ուտողը
1996 ֆիլմ Մահացու խումբը Homicide: Life on the Street Ռոուզ Հալլիգան
1996 ֆիլմ Մի՛ արթնացրեք քնած շանը Flirting with Disaster Մերի Շլիհթինգ
1996 ֆիլմ Անհաջողության զիգզագը Getting Away with Murder Ինգա Մյուլլեր
1998 ֆիլմ Կրիպենդորֆի ցեղը Krippendorf’s Tribe Ռութ Ալլեն
1999 ֆիլմ Թեյ Մուսոլինիի հետ Tea With Mussolini Ջորջի Ռոքվել
2000 ֆիլմ Փոքրիկը The Kid Ջենետ
2002 ֆիլմ Տարօրինակների երկիրը Orange County Շարլոտ Կոբ
2004 ֆիլմ Սրտի կոտրիչները I Heart Huckabees Վիվիան
2006 ֆիլմ Ուղեկիցները A Prairie Home Companion Ռոնդա Ջոնսոն
2006 ֆիլմ Մրջյունների փոթորիկը The Ant Bully Մոմմո
2007 ֆիլմ Էքսկորտ կանանց համար The Walker Էբիգեյլ Դելորին
2009 ֆիլմ Վարդագույն հովազը 2 The Pink Panther 2 տիկին Բերենջեր
2013 ֆիլմ Քննություն երկուսի համար Admission Սյուզաննա
2013 ֆիլմ Տատիկը Grandma Էլ Ռիդ
2019 ֆիլմ Խենթությունը ներսում The Madness Within Լիլի
1993 ֆիլմ Կարճ պատմություններ Short Cuts Դորին Պիգոտ
1970-1973 սերիալ Ռոուենի ու Մարտինի ծիծաղը Laugh-In մշտական դերասանուհի
2002-2006 սերիալ Արևմտյան թևը The West Wing Դեբորա Ֆիդերեր
2008-2009 սերիալ Հուսահատ տնային տնտեսուհիները Desperate Housewives Ռոբերտա Սիմմոնս
2010 սերիալ Վնասներ Damages Մերիլին Թոբին
2011-2015 սերիալ Ինտերնետ-թերապիա Web Therapy Փաթսի Հոջ
2012-2013 սերիալ Մալիբու երկիրը Malibu Country Լիլի Մեյ Մաքենզի
2015-2020 սերիալ Գրեյս և Ֆրենկի Grace and Frankle Ֆրենկի Բերգսթայն
2018 մուլտֆիլմ Սարդ-Մարդ։ Դեպի Սարդեզերք Spider-Man: Into the Spider-Verse Մեյ

Մրցանակներ ու անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Տարի Կատեգորիա Աշխատանքի անուն Արդյունք
Օսկար 1976 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Նեշվիլ Առաջադրված
Ոսկե գլոբուս 1972 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի-սերիալում, հեռուստասերիալում կամ հեռուստաֆիլմում Ռոուենի ու Մարտինի ծիծաղը Առաջադրված
1976 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ֆիլմում Նեշվիլ Առաջադրված
Լավագույն դերասանուհու դեբյուտ Առաջադրված
1978 Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի Ուշ շոու Առաջադրված
1985 Ես ամբողջովին Առաջադրված
1994 Հատուկ մրցանակ լավագույն դերասանական կազմի համար Կարճ պատմություններ Հաղթանակ
2016 Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի Տատիկը Առաջադրված
Հեռուստատեսային կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի Գրեյս և Ֆրենկի Առաջադրված
Էմմի 1994 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում Ձգձգված երաժշտությունը Առաջադրված
1996 Լավագույն հրավիրյալ դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում Մահացու խումբը Առաջադրված
2010 Վնասներ Առաջադրված
2013 Լավագույն հնչյունավորում Ի պաշտպանություն փղերի Հաղթանակ
2015 Լավագույն դերասանուհի կատակերգական հեռուստասերիալում Գրեյս և Ֆրենկի Առաջադրված
2016 Առաջադրված
2017 Առաջադրված
2018 Առաջադրված
BAFTA 1976 Ամենախոստումնալից դեբյուտանտ Նեշվիլ Առաջադրված
1978 Լավագույն դերասանուհի Ուշ շոու Առաջադրված
Բեռլինի կինոփառատոն 1977 Լավագույն դերասանուհի Հաղթանակ
«Անկախ հոգի» 1992 Լավագույն դերասանուհի Բանական կյանքի նշանների որոնում տիեզերքում Առաջադրված
1997 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Մի՛ արթնացրեք քնած շանը Առաջադրված
ԱՄՆ Սցենարիստների Գիլդիայի մրցանակ 2003 Լավագույն դերասանուհի հեռուստատեսային դրամատիկական սերիալում Արևմտյան թևը Առաջադրված
Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում Առաջադրված
2005 Առաջադրված
2017 Կինեմատոգրաֆիայում ունեցած ներդրման համար Չկա տվյալ Հաղթանակ
Լավագույն կանացի դեր կատակերգական հեռուստասերիալում Գրեյս և Ֆրենկի Առաջադրված
2018 Առաջադրված
2019 Առաջադրված
Արբանյակ 2006 Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր ֆիլմում Ուղեկիցները Առաջադրված
2016 Լավագույն դերասանուհի հեռուստատեսային կատակերգության կամ մյուզիքլի մեջ Գրեյս և Ֆրենկի Առաջադրված
Սատուրն 1982 Լավագույն դերասանուհի Անհավանականորեն փոքրացող կինը Առաջադրված
Թոնի 1986 Ներկայցման լավագույն դերասանուհի Բանական կյանքի նշանների որոնում տիեզերքում Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Tikkanen A. Encyclopædia Britannica
  3. http://www.kennedy-center.org/programs/specialevents/honors/
  4. http://www.michiganwomen.org/Images/Tomlin,%20Lily.pdf
  5. «Lily Tomlin Biography». filmreference. 2008. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին.
  6. Bob Fischbach (2008 թ․ հոկտեմբերի 1). «Stage holds the magic for Tomlin». Omaha World-Herald. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  7. Kevin Kelly (1985 թ․ օգոստոսի 11). «Lily Tomlin Mysterious Modest and Multifaceted». The Boston Globe. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին.
  8. Alonso Duralde (2005 թ․ մարտի 15). «Thoroughly Modern Lily». The Advocate. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին.
  9. «Сострадание к животным / Animal Compassion: Первый Всемирный день защиты слонов в зоопарках / IDA: 1st Annual International Day Of Action For Elephants In Zoos». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
  10. NELLIE ANDREEVA (2012 թ․ փետրվարի 23). «Lily Tomlin To Star In Reba McEntire's ABC Comedy Pilot». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  11. Lesley Goldberg (2014 թ․ մարտի 19). «Jane Fonda, Lily Tomlin to Star in Netflix Comedy From 'Friends' Creator». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  12. Shulman, Randy (2006 թ․ ապրիլի 27), «Lily Tomlin - The actress discusses her career, her upcoming show at Bethesda's Strathmore, and life with her partner Jane Wagner», Metro Weekly, Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 12-ին, Վերցված է 03-07-2007-ին
  13. «Famed US actress Lily Tomlin marries writer partner Jane Wagner on New Year's Eve». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի Թոմլին» հոդվածին։