Ջենթլմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Օսման» սիգարետներ` ջենտլմենի երազանքը: Ռուսական գովազդ, 1914

Ջենտլմեն (անգլ.՝ gentleman), տղամարդու կերպար, Անգլիայում՝ բուրժուա-արիստոկրատական հասարակության վարվեցողության կանոններն ու վարքի նորմաները խստորեն պահպանող մարդ։

Սկզբնապես «ջենտլմեն» բառը նշանակել է ազնվաբարո ծագմամբ (դա արիստոկրատի հիմնական բնորոշումն էր), այնուհետև այդպես սկսեցին անվանել կրթված և դաստիարակված, հարգված և հավասարակշռված տղամարդուն։

Քլայվ Սթեյփլս Լյուիսն իր «Պարզապես քրիստոնեություն» (Mere Christianity) տրակտատում նշել է, որ 19-րդ դարում «ջենտլմեն» են անվանել այն տղամարդուն, որն ուներ կապիտալ, եկամուտ և չաշխատելու հնարավորություն` անկախ իր անձնական որակներից։

Հասարակական գիտակցության մեջ ձևավորված կերպարի տեսակետից ջենտլմենն առանձնանում է բարեկրթությամբ, անթերի շարժուձևերով ու կանանց նկատմամբ սիրալիր վերաբերմունքով։ Մասնավորապես, նա ոչ մի դեպքում կոպիտ չի վարվի կանանց հետ, կանանց շրջապատում կպահպանի էթիկայի կանոնները։

Միջնադարում «ջենտլմեն» են անվանել անտիտղոսավոր ազնվականությանը, որոնց շարքում են ասպետները և ֆեոդալների փոքր որդիների սերունդները։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենտլմեն բառը ծագում է ֆր.՝ gentil «ազնիվ, ազնվաբարո», լատ.՝ gentilis, «պատկանում է ցեղին, ցեղական» և անգլ.՝ man, տղամարդ բառերից։ Անգլերեն gentleman բառը իմաստով համապատասխանում է ֆրանսերեն gentilhomme, իսպաներեն gentilhombre և իտալերեն gentil uomo կամ gentiluomo արտահայտություններին։ Բոլոր նշված լեզուներով ջենտլմեն բառը նշանակում է լավ դաստիարակված մարդ, լավ ընտանիքից, որի անդամներն ունեն առանձնահատկություններ։ Այս իմաստով անգլերեն gentleman տիտղոսը, ինչպես նաև ֆրանսերեն gentilhomme-ը նախապես պատկանել են բրիտանական համակարգին։ Իմաստով մոտ բառ է ջենտրին (հին ֆրանսերեն genterise), որն ունի ավելի արտահայտված նշանակություն` պատկանելիությունն այս կամ այն սոցիալական դասին, ֆրանսերեն անվանվում է noblesse, գերմաներեն` Adel, իսկ հայերեն` ազնվաբարո, այսինքն պալատական` առանց նախնիների ցեղական տիտղոսի խիստ հաշվման։ Այդ իմաստով ջենտլմեն բառը հիշատակվում է, օրինակ, 14-րդ դարում հայտնի Ջոն Բոլլի հայտնի արտահայտության մեջ.

Aquote1.png Երբ Ադամը վարում էր, իսկ Եվան հավաքում
Ո՞վ էր այն ժամանակ ջենտլմենը:
Aquote2.png


19-րդ դարում գործնականում ջենտլմեն անվանում էին այն մարդուն, որն ապրում էր իր ժառանգության եկամուտներով և ապագայում ապահովված էր, չուներ աշխատելու անհրաժեշտություն։ Հետագայում այդ բառի օգտագործումն ավելի լայն տարածում գտավ և փոխարինվեց որպես ցանկացած տղամարդուն ուղղված բարեկիրթ դիմելաձև, հայտնի արտահայտություն կար` «լեդիներ և ջենտլմեներ» («ladies and gentlemen»):

Ժամանակակից կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանիկա հանրագիտարանում տրված է ջենտլմեն բառի նշանակությունների փոփոխությունը։ 1815 թվականի 5-րդ հրատարակության մեջ ասվում է, որ ջենտլմենն այն մարդն է, որը չունենալով տիտղոս, ունի սեփական զինանշան, կամ էլ, որ նախնիները եղել էն ազատ մարդիկ, այսինքն ստրուկներ չեն եղել։ 1845 թվականի 7-րդ հրատարակության մեջ` բոլորը, որոնց կարգավիճակը բարձր է յոմենից (թիկնապահ)։ 1856 թվականի 8-րդ հրատարակության մեջ ավելացվեց նաև «բարեկրթությունից ելնելով այդպես են դիմում նրանց, որոնց կարգավիճակը բարձր է սովորական առևտրականից, եթե խելացի է և բարեկիրթ»։

Լավագույն դեպքում ջենտլմենից սպասում են վարքի բարձր նորմերի պահպանում, համաձայն Բրիտանիկայի 8-րդ հրատարակության, մակարդակի և ինտելեկտի համապատասխանություն։

Ջենտլմեն լինել նշանակում է մարդկանց, առավելապես կանանց վերաբերվել հարգանքով և չստիպել նրանց անել այն, ինչ չեն ցանկանում։

Ջենտլմեն բառի ժամանակակից տարբերակներից մեկն անգլերենում հանդիսանում է այն մարդը, որն ունի բավական միջոցներ և ազատ ժամանակ, որպեսզի հետաքրքրվի ինչ-որ առարկայով` չլինելով մասնագետ և չօգտագործելով իր սիրողական կարողություններն ու գիտելիքները։ Այդ դեպքերում այս բառը դառնում է նախածանց` en:Gentleman scientist, en:Gentleman farmer, Gentleman architect[1], նաև` gentleman pirate.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. American Art: : History and Culture, Thomas Jefferson, Gentleman Architect, Craven, ISBN 0-07-141524-6

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Муравьёва М. Г. Джентльмен / М. Г. Муравьёва // Словарь гендерных терминов / Под ред. А. А. Денисовой ; Рег. общ. орг-ция «Восток-Запад: Женские Инновационные Проекты». — М. : Информация XXI век, 2002. — 256 с.