Վիկտորյան և Աբդուլը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վիկտորիան և Աբդուլըից)
Վիկտորյան և Աբդուլը
անգլ.՝ Victoria and Abdul
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրդրամա, կենսագրական ֆիլմ և պատմական ֆիլմ
ՀիմքVictoria & Abdul: The True Story of the Queen's Closest Confidant?
Թվականսեպտեմբերի 22, 2017, սեպտեմբերի 28, 2017[1] և սեպտեմբերի 21, 2017[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվեն Ֆրիրզ
ՊրոդյուսերԹիմ Բևան
Սցենարի հեղինակԼի Հոլ
ԴերակատարներՋուդի Դենչ, Ալի Ֆազալ, Էդդի Իզզարդ, Թիմ Փիգոթ-Սմիթ, Ադել Ախթար, Սայմոն Քելոու, Մայքլ Գեմբոն, Ջուլիան Ուադհեմ, Օլիվիա Ուիլյամս, Ֆենելլա Վուլգար, Jonathan Harden?, Փոլ Հիգինս, Robin Soans?, Simon Paisley Day?, Amani Zardoe?, Sophie Trott?, Penny Ryder?, Joe Caffrey?, Թիմ ՄակՄուլան և John Rowe?
ՕպերատորԴեննի Քոհեն
ԵրաժշտությունԹոմաս Նյուման
ՄոնտաժՄելանի Օլիվեր
Պատմվածքի վայրԱնգլիա
ԿինոընկերությունWorking Title Films
Տևողություն112 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Victoria & Abdul Վիքիպահեստում

«Վիկտորյան և Աբդուլը» (անգլ.՝ Victoria and Abdul), բրիտանական գեղարվեստական կինոնկար, որի ռեժիսորն է Սթիվեն Ֆրիրզը։ Ֆիլմը նկարահանվել է գրող Շրաբանի Բասուի համանուն վեպի մոտիվներով[3] 2017 թվականին։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի սեպտեմբերի 3-ին Վենետիկի 74-րդ կինոփառատոնի ժամանակ։ ԱՄՆ-ում վարձույթի է հանվել նույն թվականի սեպտեմբերի 22-ին իսկ Ռուսաստանում՝ դեկտեմբերի 14-ին[4][5]։ 2018 թվականին ժապավենը ներկայացվել է «Օսկարի»՝ «լավագույն գրիմ ու սանրվածք» անվանակարգում, ինչպես նաև «կոստյումների լավագույն դիզայն»[6]։ Գլխավոր դերակատար Ջուդի Դենչը ներկայացվել է «Ոսկե գլոբուսի» և «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի» «կնոջ լավագույն դերի» համար[7][8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնութ տարեկան հասակից Վիկտորյան ստանձնում է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի գահը։ Ավելի ուշ հռչակվում է նաև Հնդկաստանի կայսրուհի։ Թագուհու անհամար ենթականերից էր նաև գեղեցկատես Աբդուլ Քարիմը։ Հայտնվելով անգլիական արքունիքում, դառնում է ազդեցիկ ու թագուհու սիրելիներից մեկը։ Նրան նախանձում էին, դավեր նյութում։ Վիկտորյայի և Աբդուլի հարաբերությունները քննարկում էր ոչ միայն արքունիքը, այլև ողջ աշխարհը...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ջուդի Դենչ Վիկտորյա թագուհի
Ալի Ֆազալ Աբդուլ Քարիմ
Էդդի Իզզարդ Բերտի, Ուելսի արքայազն
Թիմ Պիգոտ-Սմիթ Հենրի Պոնսոնբի
Ադիլ Ախթար Մուհամեդ
Սայմոն Քելոու Ջակոմո Պուչինի
Մայքլ Ջոն Գեմբոն Ռոբերտ Արթուր Թոլբոթ Գասքոյն-Սեսիլ Սոլսբերի
Ջուլիան Ուեդեմ Ալիկ Յորք
Օլիվիա Ուիլյամս Ջեյն Սփենսեր
Ֆենելլա Վուլգար միսս Փիփս
Ջոնաթան Հարդեն Վիլհելմ II
Փոլ Հիգինս սըր Ջեյմս՝ թագուհու բժիշկը
Ռոբին Սոանս Արթուր Բիգգե

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 17-ին պարզ դարձավ, որ Ջուդի Դենչը նկարահանվելու է ֆիլմի գլխավոր դերում և մարմնավորել է Անգլիայի թագուհի Վիկտորյայի դերը։ Ֆիլմի ռեժիսորն է Սթիվեն Ֆրիրզը[9]։ 2016 թվականի օգոստոսին դերասանական կազմին միացավ Ալի Ֆազալը, որը խաղաց մյուս գլխավոր դերը՝ մարմնավորելով Աբդուլ Քարիմին։ Հայտնի դարձավ նաև, որ ֆիլմը նկարահանելու են «Working Title Films» և «BBC Films» կինոընկերությունները, իսկ համաֆինանսավորմամբ զվաղվելու են BBC և Focus Features[10]: Միջազգային վարձույթն իր վրա վերցրեց «Universal Pictures International» ընկերությունը։ Ֆիլմի սցենարը գրել է Լի Հոլլը։

«Վիկտորիան և Աբդուլը» ֆիլմի նկարահանումները սկսվեցին 2016 թվականի սեպտեմբերի 15-ին Օսբորն Հաուսում և Ուայթ կղզում[11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. Kate Samuelson (2017 թ․ սեպտեմբերի 25). «Victoria and Abdul Author on the Movie's Unlikely Story: 'It Sounds Like a Fantasy'». Time (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. «ВИКТОРИЯ И АБДУЛ - Victoria and Abdul: кассовые сборы, о фильме». Бюллетень кинопрокатчика (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  5. «"Виктория и Абдул": сентиментальные страницы британской истории». Российская Газета. 13.10.2017. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. «"Темные времена" и "Призрачная нить" получили "Оскары" в технических номинациях». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  7. «В США объявили номинантов на "Золотой глобус"». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  8. «На пути к «Оскару»: Гэри Олдман получил премию Гильдии киноактеров». Mir24 (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  9. Alex Ritman (6/17/2016). «Judi Dench to Play Queen Victoria in Stephen Frears' 'Victoria and Abdul'». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  10. Jaafar, Ali (2016 թ․ օգոստոսի 5). «Stephen Frears' 'Victoria And Abdul' Adds Ali Fazal And Eddie Izzard; Working Title-BBC Co-Pro, Focus Co-Fi And Distributing». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  11. «Isle of Wight: Dame Judi Dench filming at Osborne House for new Queen Victoria movie». Isle of Wight County Press (անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  12. Isobel Cooley (2016 թ․ սեպտեմբերի 15). «'Victoria and Abdul' filming starts today at Osborne House». OnTheWight (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյան և Աբդուլը» հոդվածին։