Օլիվիա Ուիլյամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Օլիվիա Ուիլյամս
անգլ.՝ Olivia Williams
Olivia Williams (Berlin Film Festival 2010) 2.jpg
Ծնվել է հուլիսի 26, 1968({{padleft:1968|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:26|2|0}})[1] (49 տարեկան)
Ծննդավայր Camden Town, Քամդեն, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Կրթություն South Hampstead High School և Նյունհեմի քոլեջ
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն դերասանուհի, դրամատուրգ, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և գրող
Ամուսին(ներ) Rhashan Stone

Օլիվիա Ուիլյամս (անգլ.՝ Olivia Williams, հուլիսի 26, 1968({{padleft:1968|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:26|2|0}})[1], Camden Town, Քամդեն, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն)՝ բրիտանացի դերասանուհի, ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային հասարակության մրցանակի դափնեկիր՝ Ռոման Պոլանսկու «Ուրվական» (2010) ֆիլմում կատաարած դերասանական աշխատանքի համար[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվիա Ուիլյամսը ծնվել և մեծացել է Լոնդոնում: Նրա ծնողները մասնագիտությամբ բարիստերներ էին: Քեմբրիջում Նյունհեմ քոլեջը ավարտելուց հետո (անգլ.՝ Newnham College) անգլիական գրականություն մասնագիտությամբ, նա երկու տարի ուսումնասիրում էր դրամատիկական արվեստ Բրիստոլսի թատերական դպրոցում (անգլ.՝ Bristol Old Vic Theatre School), իսկ հետո երեք տարի անցեկացրել է Շեքսպիրյան թագավորական թատրոնում (անգլ.՝ Royal Shakespeare Company)[3]:

1995 թվականին թատերախմբի հետ նա շրջագայության է ուղևորվել Միացյալ Նահանգներով, մասնակցելով «Ռիչարդ 3-րդ» պիեսի բեմականացմանը: Նրա առաջին նշանակալից աշխատանքը Ջեյն Ֆեյրֆակսի դերն էր «Էմմա» հեռուստատեսային ֆիլմում, նկարահանված Ջեյն Օսթինի համանուն վեպի հիման վրա: 1999 թվականին խաղացել է Բրյուս Ուիլիսի կնոջ դերը՝ աղմկահարույց «Վեցերորդ զգայարան» առեղծվածային թրիլլերում: Չնայած բավականին հաջող գործունեությանը մեծ էկրանին, դերասանուհին նախընտրում է խաղալ հեռուստաֆիլմերում[4]:

17-21 տարեկանում հանդիպում էր Ռադոսլավ Սիկորսկու՝ ապագա լեհ արտաքին գործերի նախարարի հետ: 2003 թվականի նոյեմբերի 2-ին Օլիվիա Ուիլյամսը ամուսնացել է ամերիկացի դերասան և դրամատուրգ Ռաշան Սթոունի հետ: Նրանք դաստիարակում են երկու երեխա՝ Էսմե Ռուբի (անգլ.՝ Esmé Ruby, ապրիլի 6, 2004) և Ռոկսանա Մեյ (անգլ.՝ Roxana May, ապրիլի 7, 2007)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր
1996 Emma Ջեյն Ֆեյրֆաքս
1997 The Postman Էբբի
1998 Rushmore Ռոզմարի Քրոս
1998 Friends Ֆելիսիթի Фелисити (երկու եպիզոդ)
1999 The Sixth Sense Աննա Կրայ
2000 Dead Babies Դիանա
2000 Jason and the Argonauts Գերա
2001 The Body Շարոն Գոլդման
2001 A Knight’s Tale Ֆիլիպա Չոսեր
2001 Spaced մեկ էպիզոդ
2002 Below Քլեր Պեյջ
2002 The Heart of Me Մեդելին
2003 To Kill a King Էնն Ֆեյրֆաքս
2003 Peter Pan տիկին Դարլինգ
2004 Valiant Վիկտորիյա
2006 Agatha Christie – A Life in Pictures Ագաթա Քրիստի
2006 Flashbacks of a Fool Գրեյս Սքոթ
2008 Miss Austen Regrets Ջեյն Օսթին
2008 Broken Lines Զոյի
2009 An Education միսս Սթաբս
2009 Dollhouse Ադել Դեվիթ
2010 The Ghost Writer Ռութ Լենգ
2010 Sex & Drugs & Rock & Roll Բեթի Դյուրի
2011 Hanna Ռեյչել

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #142409405 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. «Olivia Williams: 'I just do what I’m told'» (անգլերեն)։ Independent.co.uk։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-15-ին։ Վերցված է 2010-02-28 
  3. Olivia Williams o ministrze Sikorskim: Radek był moją pierwszą, wielką miłością. Zdecydowanie
  4. [1]: "...attended Sikorski's 50th birthday one year ago was actress Olivia Williams, a former girlfriend of Sikorski's"