Ռոբերտ Արթուր Թոլբոթ Գասքոյն-Սեսիլ Սոլսբերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Արթուր Թոլբոթ Գասքոյն-Սեսիլ Սոլսբերի
անգլ.՝ Robert Gascoyne-Cecil, 3. Marquess of Salisbury
Robert Arthur Talbot Gascoyne-Cecil, 3rd Marquess of Salisbury by George Frederic Watts.jpg
Ծնվել է փետրվարի 3, 1830({{padleft:1830|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:3|2|0}})[1][2][3][4]
Ծննդավայր Հաթֆիլդ, Ուելին Հաթֆիլդ, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է օգոստոսի 22, 1903({{padleft:1903|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2][3][4] (73 տարեկանում)
Մահվան վայր Հաթֆիլդ, Ուելին Հաթֆիլդ, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կրոն անգլիկանություն
Կրթություն Քրայսթ Չյորչ և Էտոն քոլեջ
Մասնագիտություն քաղաքական գործիչ և դիվանագետ
Ամուսին Ջորջինա Գասքոյն-Սեսիլ
Ծնողներ հայր՝ James Gascoyne-Cecil, 2nd Marquess of Salisbury
Զբաղեցրած պաշտոններ Մեծ Բրիտանիայի վարչապետ, Փոքր կնիքի լորդ-պահապան, Ընդդիմության առաջնորդ, Member of the Privy Council of the United Kingdom, Մեծ Բրիտանիայի վարչապետ, Մեծ Բրիտանիայի վարչապետ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, Secretary of State for India, Member of the 19th Parliament of the United Kingdom, Member of the 18th Parliament of the United Kingdom, Member of the 17th Parliament of the United Kingdom և Member of the 16th Parliament of the United Kingdom
Քաղաքական կուսակցություն Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Լոնդոնի թագավորական ընկերության անդամ և Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ
Անդամություն Լոնդոնի թագավորական ընկերություն
Երեխաներ Լեդի Գվենդոլեն Գասքոյն-Սեսիլ, Քուիքսվուդի առաջին բարոն Հյու Սեսիլ, Լորդ Էդվարդ Սեսիլ, Ռոբերտ Սեսիլ, Լորդ Վիլյամ Սեսիլ, Ջեյմս Գասքոյն-Սեսիլ և Մուդ Փալմեր
Ստորագրություն
Robert Cecil, 3rd Marquess of Salisbury Signature.svg
Robert Gascoyne-Cecil, 3rd Marquess of Salisbury Վիքիպահեստում

Ռոբերտ Արթուր Թոլբոթ Գասքոյն-Սեսիլ Սոլսբերի (Salisbury, 1830-1903), անգլիական քաղաքական և պետական գործիչ։ 1866-67 և 1874-78 թվականներին եղել է Հնդկաստանի գործերի նախարար, 1878-80 թվականներին՝ արտգործնախարար, 1881 թ.՝ պահպանողականների պարագլուխ Լորդերի պալատում, այնուհետև՝ նաև պահպանողական կուսակցության ղեկավար, 1885-86, 1886-92 և 1895-1902 թվականներին՝ վարչապետ և մինչև 1900-ը, միաժամանակ արտգործնախարար։ Վարել է Օսմանյան կայսրության ամբողջության պահպանման քաղաքականություն, անգլիական շահերն ամրապնդելու նպատակով օգտագործել հայկական հարցը որպես սուլթանական կառավարության վրա ճնշում գործադրելու միջոց։ Եվրոպական տերությունների վերահսկողությամբ Արևմտյան Հայաստանում բարենորոգումների քաղաքականության հիմնադիրներից էր։ 1878 թվականին հանդես է եկել 1878 թվականի Սան Ստեֆանոյի պայմանագրի պայմանների, մասնավորապես՝ նրա 16-րդ հոդվածի դեմ, և ապրիլի 1-ին շրջաբերական ուղղել բոլոր անգլիական դեսպաններին, որում պայմանագիրը գնահատել է որպես անհամատեղելի Մեծ Բրիտանիայի «օրինական շահերի» հետ։ 1878 թ. մայիսի 30-ին գաղտնի համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի հետ Սան Ստեֆանոյի պայմանագիրը փոփոխելու վերաբերյալ, եղել է անգլոթուրքական համաձայնագրի նախաձեռնողներից։ Մեծ Բրիտանիայի երկրորդ լիազոր ներկայացուցիչն էր 1878 թ. Բեռլինի կոնգրեսում։ 12-րդ նիստում պահանջել է վերանայել Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը, 14-րդ նիստում հրապարակել է թուրքական կողմի հետ համաձայնեցված Բեռլինի «դաշնագրի 61-րդ հոդվածը»։ 1895 թվականի դառնալով պրեմիեր մինիստր՝ 1894 թ. Սասունի կոտորածների կապակցությամբ, հասարակական կարծիքի ճնշման տակ հարկադրված էր վերստին բարձրացնել Արևմտյան Հայաստանում բարենորոգումների հարցը, որը հարուցեց եվրոպական տերությունների հակազդեցությունը։

1896 թվականի ապրիլի 30-ին Սոլսբերին Լորդերի պալատում հայտարարեց, թե հայ բնակչությանը պաշտպանելու համար զերծ պետք է մնալ ռազմական միջամտությունից, քանի որ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»[5]։ Բալմորալի անգլոռուսական բանակցությունների ժամանակ պաշտպանել է Օսմանյան կայսրության ամբողջականությունը պահպանելու տեսակետը։ 1896-97 թվականներին Եվրոպական տերությունների դեսպանների կոնֆերանսի նախաձեռնողներից էր, որտեղ մշակվեց Արևմտյան Հայաստանի բարենորոգումների նոր նախագիծ։ Սոլսբերին 1897 թվականի հոկտեմբերին Կ. Պոլսի անգլիական դեսպանին գրել է, որ բրիտանական քաղաքականությունն այսուհետև հանգելու է «մեր դիրքերի ուժեղացմանը Նեղոսի ափերին և հրաժարմանը ամեն տեսակ պարտավորություններից Կոստանդնուպոլսում»։ Դա նշանակում էր եվրոպական տերությունների հսկողությամբ Արևմտյան Հայաստանի բարենորոգումների քաղաքականության ձախողում, որի հեղինակը ինքը Սոլսբերին էր։ 1902 թվականին հեռացել է քաղաքական գործունեությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 SNAC
  3. 3,0 3,1 The Peerage
  4. 4,0 4,1 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  5. «Անգլիական նավերը բարձրացել են հայկական լեռները…»։ www.armweeklynews.am։ Վերցված է 2015-12-20 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիրակոսյան Տ. Ա., Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը (19-րդ դարի 80-ական թթ.), Ե., 1980։
  • Բաղրամյան Լ. Ս., Արևմտյան Հայաստանը անգլիական իմպերիալիզմի պլաններում 19-րդ դարի վերջին քառորդում, Ե., 1982։
  • Болховитинов Н. Н., О позиции Солсбери в Восточном вопросе осенью 1896 г., в кн.։
  • Проблемы британской истории, М., 1973։
  • Киракосян А. Дж., Великобритания и Армянский вопрос (90-е годы XIX века), Е, 1990։
  • Сladеn P. IV., Armenia։ The Case against Lord Salisbury, L., 1897.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png