Կարմիր ծածկագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կարմիր ծածկագիր
Red Joan
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա և լրտեսական ֆիլմ
Թվական2018 և հուլիսի 4, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորTrevor Nunn?
ՊրոդյուսերDavid Parfitt?
Սցենարի հեղինակLindsay Shapero?
ԴերակատարներՍտիվեն Քեմփբել Մուր, Սոֆի Քուքսոն, Tom Hughes?, Ben Miles?, Nina Sosanya?, Թերեզա Սրբովա և Ջուդի Դենչ
ՕպերատորQ63546830?
ԵրաժշտությունՋորջ Ֆենթոն
ՄոնտաժKristina Hetherington?
Պատմվածքի վայրԱնգլիա
ԿինոընկերությունEmbankment Films? և Twickenham Film Studios?
Տևողություն101 րոպե

«Կարմիր ծածկագիր» (անգլ.՝ Red Joan), ռեժիսոր Թրևոր Նանի բրիտանական դրաման[1]: Հիմնված է խորհրդային հետախույզ Մելիտա Նորվուդի կյանքի վրա (սակայն ֆիլմում նրա անունը դարձվել է Ջոան Սթենլի)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոանը Մեծ Բրիտանիայում խորհրդային հետախուզության պաշտոնաթող գործակալ է: Պատերազմի տարիներին կարևորագույն տեղեկություններ է հասցրել Խորհրդային Միությանը և դրանով իսկ նրան հաջողվել է կանխել Երրորդ համաշխարհային պատերազմը։ Հետո նա հեռացել է աշխատանքից և ծերությունը հանգիստ անցկացրել քաղաքից դուրս։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջուդի Դենչ՝ Ջոան Սթենլի
  • Սոֆի Քուքսոն՝ երիտասարդ Ջոան
  • Թոմ Հյուզ՝ Լև Գալիչ
  • Թերեզա Սրբովա՝ Սոնյա
  • Լոուրենս Սպելման՝ Պատրիկ Ադամս
  • Ռոբին Սոանս՝ Քլեմենտ Էթլի
  • Քևին Ֆյոլեր՝ դետեկտիվ Ֆիլիպս

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2017 թվականին: Սցենարի գրական հիմքը «Կարմիր Ջոան» գիրքն է, որը 2013 թվականին գրել է բրիտանացի գրող Ջեննի Ռունին[2]: Սցենարով զբաղվել է Լինդսեյ Շապերոն[3]: Որպես ռեժիսոր հրավիրվել է Թրևոր Նանը[1]:

Հիմնական նկարահանումներն անցկացվել են 2017 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Քեմբրիջում՝ Գոնվիլ ընդ Քիզ քոլեջի մասնաճյուղերում[3]:

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրեմիերան կայացել է Տորոնտոյի կինոփառատոնի շրջանակներում 2018 թվականի սեպտեմբերի 7-ին[4]: Ֆիլմը ցուցադրվել է նաև Սան Սեբաստիանի[5] և Ցյուրիխի կինոփառատոններում[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Judi Dench, Sophie Cookson to star in Trevor Nunn's 'Red Joan' (exclusive)»։ screendaily.com։ Վերցված է 9 February 2018 
  2. «Film Adaptation of Jennie Rooney's RED JOAN by Trevor Nunn»։ aitkenalexander.co.uk (անգլերեն)։ 29 января 2018։ Վերցված է 2019-01-30 
  3. 3,0 3,1 «AFM: Judi Dench's 'Red Joan' Biopic Sells Internationally (Exclusive)»։ hollywoodreporter.com։ Վերցված է 9 February 2018 
  4. «Toronto: Timothee Chalamet Starrer 'Beautiful Boy,' Dan Fogelman's 'Life Itself' Among Festival Lineup»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2018-07-24 
  5. «La actriz Judi Dench, Premio Donostia del Festival de San Sebastián»։ rtve.es (իսպաներեն)։ RTVE։ 28 августа 2018։ Վերցված է 2019-01-30 
  6. «Judi Dench to Receive Zurich Film Festival’s Golden Icon Award»։ variety.com (անգլերեն)։ Variety։ 10 сентября 2018։ Վերցված է 2019-01-30