Սոֆի Քուքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆի Քուքսոն
Ծնվել էմայիսի 15, 1990(1990-05-15)[1] (33 տարեկան)
ԾննդավայրՍասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունWoodbridge School?, Էդինբուրգի համալսարան և Օքսֆորդի դրամատիկական դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Սթիվեն Քեմփբել Մուր

Սոֆի Քուքսոն (մայիսի 15, 1990(1990-05-15)[1], Սասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[2]՝ անգլիացի դերասանուհի։ Առավել հայտնի դարձավ 2014 թվականի «Քինգսման։ Գաղտնի ծառայություն» և 2017 թվականի «Քինգսման։ Ոսկե մատանի» դետեկտիվ ֆիլմերում մարմնավորելով Ռոքսաննայի (Ռոքսի) դերը։

Վաղ կյանքը և կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուքսոնը մեծացավ Սեսսեքսում, այնուհետև Սուֆոլկում։ Սուֆոլկում նա մասնակցեց Woodbridge դպրոցին։ Երգչախմբային և երաժշտական թատրոնում ներգրավված էր մանկուց[3]։ Թատերախմբի հետ Ճապոնիա Այցելությունից հետո նա հրաժարվեց արվեստի պատմության և արաբերենի ուսումնասիրություններից։ Այդուհանդերձ նա չի շարունակել իր կարերայով և ընդունվել է Օքսֆորդի դրամատիկական դպրոց, որն էլ ավարտել է 2013 թվականին[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած որ նա սովորում էր Oxford Drama դպրոցի ավագ դասարաններում[3], նաև Sky One-ի հեռարձակած Moonfleet ֆիլմում խաղում էր Գրեյս Մոհունի դերը։ Ֆիլմը անվանված է J. Meade Falkner նույնանուն վեպով։ 2014 թվականի սկզբին նա հայտնվում է ZDF գերմանական հեռուստաալիքի կողմից արտադրված Ռոզամունդա Փիթչերի «Անհայտ սրտում» նովելի հիման վրա նկարահանված նույնանուն ֆիլմում, որը նկարահանել է Միլլի Լանքեսթերը։ Նույն տարում նա խաղաց իր ամենանշանակալից ֆիլմում։ Էմմա Ուոթսոնը ցանկացել է խաղալ «Քինգսման։ Ոսկե մատանի» ֆիլմում գաղտնի գործակալ Ռոքսիի դերը։ Ֆիլմը հիմնված է Մարկ Միլլերի Դեյվ Գիբբոնսի «Գաղտնի ծառայություն» գեղարվեստական գրքի վրա[3][4]։ 2016 թվականին նա հայտնվել է «Հանթսման. Ձմեռը պատերազմի» ֆիլմում, որպես կանանց որսորդ Պիպպա։ Սկսած 2017 թվականի հունիսից, նա հայտնվեց Netflix-ի Gypsy շարքի մեջ, որպես անհանգիստ երգիչ Սիդնի Պիրս։ Այնուամենայնիվ, շարքը չեղյալ հայտարարվեց օգոստոսին, միայն մեկ մրցաշրջանից հետո, բացասական ակնարկների և ցածր վարկանիշների պատճառով, չնայած երկրորդ սեզոնը արդեն ընթացքի մեջ էր[5]։ Հուլիսին նա հայտնվեց «Խաչելությունը» սարսափ ֆիլմում։ Այդ ֆիլմում նա մի կնոջ սպանության մասին հետաքնություն իրականացնող լրագրող է։ Նույն տարվա սեպտեմբերին նա վերահաստատեց իր դերը որպես Ռոքսի Մորթոն «The Secret Service»-ի «Ոսկե մատանի» ֆիլմում։ Նա կատարում է alt-J ռոք խմբի երաժշտական կարճամետրաժ «Հաճախորդը» երգը։ 2018 թվականի մայիսի 1-ին նա խաղում է Յոհաննայի դերը պատմական դյուցազներգական դրամա «Կայսր» ֆիլմում։ Ֆիլմի պրոդուսերը ձերբակալվեց խարդախության համար[6]։ Զգալի ժամանակ ֆիլմը չցուցադրվեց, սակայն այն հեռարձակվեց Hulu կազմակերպության կողմից։ 2018 թվականին նա խաղաց Դոթիի դերը Trafalgar Studios-ի «Մարդասպան Ջո» ֆիլմում, Օրլանդո Բումի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2014 Քինգսման։ Գաղտնի ծառայություն Ռոքսաննա "Ռոքսի" Մորթոն / Լենքլոթ Nominated – Empire Award for Best Female Newcomer
2016 Սպիտակաձյունիկը և որսորդը 2 Փիպա
2017 Խաչելությունը Նիքոլ Րաուլինս
2017 Հաճախորդը Ինքը Երաժշտական կարճամետրաժ ֆիլմ
2017 Քինգսման։ Ոսկե մատանի Ռոքսաննա "Ռոքսի" Մորթոն / Լենքլոթ
2018 Կայսրը Յոհաննա 'Գենտից' Ուղիղ-տեսանյութ
2018 Մոխիր ձյան մեջ Նա Հետարտադրություն

Հեռուստատեսային[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2013 Moonfleet Գրեյս Մոհուն Հեռուստատեսային մինիսերիա
2014 Անհայտ սրտում Միլլի Լանքեսթերը Հեռուստաֆիլմ
2017 Gypsy Սիդնեյ Փիրս Գլխավոր դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Sophie_Cookson
  2. 2,0 2,1 Halligan, Fionnulla (2014 թ․ հունիսի 5). «Sophie Cookson, UK Stars of Tomorrow 2014». screendaily.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 Wallace, Chris (2014 թ․ հունիսի 8). «Sophie Cookson». Interview Magazine. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  4. Putchko, Kristy (2014 թ․ հունիսի 5). «Newcomer Sophie Cookson Beats Out Emma Watson For Secret Service». Cinema Blend. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  5. Andreeva, Nellie (2017 թ․ օգոստոսի 11). «'Gypsy' Canceled By Netflix After 1 Season». Deadline. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  6. «Lee Tamahori's Emperor caught up in legal battle involving producer Paul Breuls». Stuff. 2017 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Քուքսոն» հոդվածին։