Բալենու այգին (ֆիլմ, 1981)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բալենու այգին (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Բալենու այգին
Вишнёвый сад
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա
Թվական1981
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիչարդ Այր
ԴերակատարներՋուդի Դենչ, Բիլլ Պատերսոն, Անտոն Լեսեր, Հարիեթ Ուոլթեր, Թիմիթի Սփոլ, Suzanne Burden?, Frederick Treves?, David Rintoul? և Աննա Մեսի
ԿինոընկերությունBBC
Տևողություն130 րոպե

«Բալենու այգին» (անգլ.՝ The Cherry Orchard), 1981 թվականին Ռիչարդ Այրի կողմից նկարահանված դրամատիկական հեռուստաֆիլմ: Սյուժեն հիմնված է Անտոն Պավլովիչ Չեխովի համանուն պիեսի վրա: Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է 1981 թվականի հոկտեմբերի 13-ին անգլիական «Բի-բի-սի» ալիքով[1][2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադամ Ռանևսկայան ալեհեր արիստոկրատ կին է, որը դստեր հետ Ֆրանսիայից վերադարձել է իր հայրենիք: Նրա «Բալենու այգի» կալվածքը պարտքերի պատճառով դրված է վաճառքի: Չնայած ֆինանսական պրոբլեմներին Ռանևսկայան շարունակում է ապրել նախկինի նման խաբելով իրեն և դատարկ հույսեր փայփայելով: Որպես գնորդ հանդես է գալիս Լոպախինը, որը ցանկանում է կտրել այգին և հողը վաձով տալ:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջուդի Դենչ — Լյուբով Անդրեևնա Ռանևսկայա
  • Բիլ Պատերսոն — Երմոլայ Ալեքսեևիչ Լոպախին
  • Անտոն Լեսեր — Պյոտր Սերգեևիչ Տրոֆիմով
  • Գարիետ Ուոլտեր— Վարյա
  • Սյուզան Բյորդեն — Անյա
  • Ֆրեդերիկ Տրևերս — Լեոնիդ Անդրեևիչ Գաև
  • Թիմոթի Սպոլ — Սեմյոն Պանտելեևիչ Եպիխոդով
  • Ֆրենսիս Լոու — Դունյաշա
  • Դեյվիդ Ռինտուլ — Յաշա
  • Աննա Մեսի — Շառլոտա Իվանովնա
  • Պոլ Կարան — Ֆիրս
  • Ուենսլի Պիթի — Բորիս Բորիսովիչ Սիմյոնով- Պիշչիկ

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Պարգև Կատեգորիա Թեկնածուներ Արդյունք
1982 BAFTA TV մրցանակ Լավագույն դերասանուհի Ջուդի Դենչ Հաղթանակ[3]
Լավագույն վիդեո լուսավորություն Գովարդ Քինգ Հաղթանակ[4]

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է կինոքննադատների տարբեր ակնարկների[5][6][7][8][9][10][11]: Թատերական քննադատ Մեթ Վոլֆը դրական է գնահատել Ջուդի Դենչի գլխավոր դերի կատարումը ֆիլմում[12]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]