Նվերների օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նվերների օր

Տեսակպետական տոն, տոնածառի լեգենդը, shopping day? և bank holiday?
Ենթադասcelebration?
ԱմսաթիվԴեկտեմբերի 26
Ի հիշատակՆվերների օր
ՆախորդՍուրբ Ծննդի առաջին օր
ՆմանՆվերների օր և Saint Stephen's Day?

Նվերների օր, Մեծ Բրիտանիայում և բրիտանական ազգերի համագործակցության մի շարք երկրներում՝ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Կանադայում, նաև Կիրիբատիում[1] ու Սամոայում և ուրիշ երկրներում ամեն տարի դեկտեմբերի 26-ին նշվող տոն։

Տոնի պատմությունն ու նշումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական բառակապակցությունը («Boxing day») հայերեն թարգմանվում է որպես «Նվերների օր», սակայն բառացի այն նշանակում է «Արկղերի օր»։ Այստեղ չկա մեծ հակասություն, քանի որ նկատի ունեն հենց այն արկղերը, որտեղ ավանդաբար զետեղվում են նվերները։ Կան տոնի անվան առաջացման մի քանի տարբերակներ.

  1. Մեծ Բրիտանիայում Սուրբ Ծննդյան հաջորդ օրը ընտանիքը փաթեթավորում է տոնական ընթրիքի մնացորդները և ոչ պետքական նվերները, տեղավորում արկղներում և նվիրում հիվանդներին ու աղքատներին։ Սովորաբար նվերների փաթեթավորմամբ և դրանք. աղքատներին բաժանելով զբաղվում էին երեխաները։
  2. Դեկտեմբերի 25-ին ողջ աշխարհի բողոքականներն ու կաթոլիկները նշում են քրիստոնեական տոներից գլխավորը՝ Սուրբ Ծնունդը։ Սուրբծննդյան ավանդույթի համաձայն՝ դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Սանտա Կլաուսը տոնածառի տակ է դնում նվերներ։ Առավոտյան բոլորն արթնանալով սկսում են բացել տոնական նվերների արկղիկները։ Եթե ընտանիքը մեծ է և կան շատ երեխաներ, ապա տունը լցվում է դատարկ արկղերով, որոնք երեխաները չեն շտապում հավաքել, քանի որ ուշադրությունները սևեռված է դրանց պարունակության վրա։ Երևի այդ պատճառով էլ անգլախոս երկրներում այն անվանում են «Արկղերի օր», իսկ թարգմանություններում բարեհնչության համար «Նվերների օր»։
  3. Ըստ մեկ այլ վարկածի՝ տոնի անվանումը առաջացել արկղներից, որոնցով նվեր ստացողները շտապում էին խանութ ստացած նվերը մեկ ուրիշով փոխելու, եթե այն նրանց ճաշակով չէ։
  4. Կան մարդիկ, որոնց կարծիքով տոնի բառացի թարգմանությունը «Բոքսի օրն» է, և այդ անվանումն առաջացել է այն բանից, որ Սուրբ ծնունդը նշելու համար հավաքված մարդիկ տրվում էին անգլիական ժողովրդական ժամանցին՝ բոքսին։
  5. Հնում արիստոկրատական շրջաններում ընդունված էր դեկտեմբերի 26-ին նվերներ տալ վասալներին և աղախիններին, որոնք Սուրբ ծննդյան օրը տերերին ծառայելու համար ստանում էին ազատ օր։
  6. Դեկտեմբերի 26-ին վաճառականները իրենց մոտ աշխատողներին՝ գործակատարներին և ծառաներին տալիս էին ինքնատիպ սուրբծննդյան վարձատրություն՝ արկղիկներ՝ համով ուտելիքներով և քաղցրավենիքով լեցուն։ Որոշ մարդկանց կարծիքով՝ այստեղից է ծագել տոնի անվանումը[2]։

Բազմաթիվ են տոնի առաջացման հետ կապված տարբերակները, որոնցից միակ ճիշտն ընտրելը անհնարին է։ «Նվերների օրը» նշող երկրներում այդ հանգամանքի վրա չեն կենտրոնանում։ Բավական է, որ այն ազատ օր է և կաթոլիկական Սուրբ ծննդյան բարի ավանդույթներից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Фестивали и праздники в Кирибати / Travel.Ru / Кирибати
  2. «День подарков (Великобритания, Австралия, Новая Зеландия, Канада) — Boxing Day». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նվերների օր» հոդվածին։