1P/Հալլեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Logo stars (green).png
Invisible.png
Invisible.png
Invisible.png
1P/Հալլեյ
(Հալլեյի գիսաստղ,)
1P/Halley[1]
Lspn comet halley.jpg
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է 1758 (առաջին կանխագուշակված պերիհելի) թ. (Դիտարկվել է նախնադարից;
Էդմունդ Հալլեյ (ճանաչում սրպես պարբերական)ի կողմից)
Բացարձակ մեծություն (H) 28,2 (2003 թվականին)[2]
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին 0,586 ա. մ.[3]
Ապոհելին 35,08 ա. մ.[3]
Մեծ կիսաառանցք 17,83 ա. մ.[3]
Էքսցենտրիսիտետ 0,967[3]
Սիդերիկ պարբերություն 75,316 a[3]
Թեքվածություն 162,26°[3]
Ծագման անկյան երկայնություն 58,42°[3]
Պերիկենտրոնի արգումենտ 111,33°[3]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ 15×8 կմ[4], 11 կմ (միջին տրամագիծ)[1]
Զանգված 2,2×1014 կգ[5]
Միջին խտություն 0,6[6] (խտությունը գնահատվում է 0,2 - 1,5 գ/սմ3 միջակայքում[7])
Ալբեդո 0,04[8]
Մթնոլորտային տվյալներ

1P/Հալլեյ (նույնպես անվանվում է Հալլեյի գիսաստղ կամ Գիսաստղ Հալլեյ), պարբերական գիսաստղ է, որը երևում է Երկրից ամեն 74-79 տարին մեկ անգամ[1][9][10][11]։ Հալլեյի գիսաստղը միակ հայտնի կարճ պարբերությամբ գիսաստղն է, որը պարբերաբար հնարավոր է լինում դիտարկել Երկրի մակերևույթից անզեն աչքով, և միակ անզեն աչքով դիտարկվող գիսաստղն է, որը կարելի է դիտարկել մեկ մարդու կյանքի ընթացքում երկու անգամ[12]։ Գիսաստղը վերջին անգամ այցելել է Արեգակնային համակարգի ներքին հատվածը 1986 թվականին և հաջորդ անգամ կայցելի 2061 թվականին[13]։

Հալլեյի գիսաստղը դիտարկվել է Երկրի մակերևույթից անհիշելի ժամանակներից, դիտարկման մասին առաջին գրավոր արձանագրությունը հասել է մեզ մ.թ.ա. 240 թվականից։ Գիսաստղի դիտարկումների մասին գրառումներ կատարվել են չինական, բաբելոնյան և միջնադարյան ժամանակագրություններում, սակայն այս գրառումները չեն ցույց տվել, որ դրանք միևնույն մարմնի պարբերական վերադարձներն են։ Գիսաստղի պարբերականությունը առաջին անգամ սահմանվել է 1705 թվականին անգլիացի աստղագետ Էդմունդ Հալլեյի կողմից, ում անունով էլ գիսաստղը այժմ անվանվում է։

1986 թվականի Հալլեյի գիսաստղի այցելության ժամանակ, այն դարձավ առաջին գիսաստղը, որի ուսումնասիրությունները կատարվել են տիեզերական սարքերով։ Այս հետազոտությունները ապացուցեցին գիսաստղի միջուկի կառուցվածքի և վարսի ու պոչի առաջացման մեխանիզմի մասին պատկերացումների ճիշտ լինելը[14][15]։ Այս հետազոտությունները հաստատեցին նաև գիսաստղերի մասին առաջ քաշված վարկածները, օրինակ՝ Ֆրեդ Վիփլի "կեղտոտ ձնագնդի" մոդելը, որը ճշգրիտ կերպով կանխագուշակել է, որ Հալլեյի գիսաստղը կազմված է ցնդող սառույցների, այնպիսիք ինչպես ջուր, ածխաթթու գազ, ու ամոնիակ և փոշու խառնուրդից։

Ուղեծրի հաշվարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալլեյի գիսաստղը առաջին գիսաստղն էր, որը ճանաչվեց պարբերական։ Մինչ Վերածնունդ գիսաստղերի մասին կարծիքը, որը առաջ էր քաշվել Արիստոտելի կողմից, կայանում էր նրանում, որ գիսաստղերը դրանք Երկրի մթնոլորտի խաթարումներ են։ Այս կարծիքի սխալ լինելը ապացուցեց Տիխո Բրահեն 1577 թվականին, ով օգտագործելով պարալաքսի չափումները ապացուցեց, որ գիսաստղերը պետք է ընկած լինել Լուսնից ավելի հեռու։ Չնայած դրան շատերը դեռևս չէին հավատում, որ գիսաստղերը կարող են պտտվել Արեգակի շուրջ ուղեծրերում, և կարծում էին, որ դրանք անցնում են Արեգակնային համակարգով և հեռանում[16]։

1687 թվականին Իսահակ Նյուտոնը հրատարակեց «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» («Philosophiae Naturalis Principia Mathematika»), որում նա նկարագում էր իր ձգողականության և շարժման օրենքները։ Նյուտոնի աշխատանքում գիսաստղերի մասին գրվածը որոշակիորեն թերի էր, չնայած նա ենթադրեց, որ 1680 և 1681 թվականներին երևացած գիսաստղերը միևնույն մարմինն էին, որը դիտարկվել էր Արեգակի մոտով անցումից առաջ և հետո (ավելի ուշ պարզվեց, որ դա ճիշտ էր. տես Նյուտոնի գիսաստղ)[17]։

Հետագայում, 1705 թվականին Էդմունդ Հալլեյը, ով Նյուտոնի ընկերը, խմբագիրն ու հրատարակողն էր, իր «Գիսաստղերի աստղագիտության համառոտագիր» (Synopsis of the Astronomy of Comets) աշխատությունում օգտագործելով Նյուտոնի ձգողականության օրենքները գնահատեց Յուպիտերի և Սատուրնի ձգողական ազդեցությունները գիսաստղերի ուղեծրերի վրա[18]։ Այս հաշվարկները թույլ տվեցին նրան, ուսումնասիրելով պատմական գրառումները, եզրակացնել, որ 1682 թվականին հայտնված գիսաստղի ուղեծրի էլեմենտները մոտավորապես նույնն էին ինչպես 1531 (դիտարկված Պետրուս Ափիանուսի կողմից) և 1607 (դիտարկված Յոհան Կեպլերի կողմից) հայտնված գիսաստղերինը[18]։ Հալլեյը եզրակացրեց, որ այդ բոլոր երեք գիսաստղերը փաստեորեն նույն մարմինն էին, որը վերադառնում է ամեն 76 տարին մեկ անգամ, հետագայում հաշվարկվեց, որ այս պարբերությունը տատանվում ք 74 - 79 տարին։ Մոլորակների կողմից ազդեցությունները հաշվարկելով նա կանխագուշակեց այդ գիսաստղի հայտնությունը 1758 թվականին[19]։ Հալլեյը մահացավ 1742 թվականին, և այպես էլ չկարողացավ դիտարկել գիսաստղը[20]։

Հալլեյի կանխագուշակումը հաստատվեց, չնայած, որ գիսաստղը դիտարկվեց միայն 1758 թվականի դեկտեմբերի 25-ին Յոհան Պալիչի կողմից։ Գիսաստղը անցավ պերիկենտրոնով 1759 թվականի մարտի 13-ին, այս 618 օրով ուշացման պատճառ էր հանդիսացել Յուպիտերի և Սատուրնի ազդեցությունը[21]։ Այս ազդեցությունը հաշվարկվել էր գիսաստղի վերադարձից առաջ (մեկ ամիս սխալանքով գնահատվել էր ապրիլի 13)[22] երեք ֆրանսիացի աստղագետների կողմից (Ալեքսիս Կլարան, Ջոզեֆ Լալանդ և Նիկոլ-Ռենե Լապուտ)[23]։ Գիսաստղի վերադարձի հաստատումը հանդիսանում էր առաջին դեպքը, երբ հաստատվեց, որ Արեգակի շուրջ պտտվում է մոլորակից բացի մեկ այլ մարմին։ Դա նաև Նյուտոնյան ֆիզիկայի ամենավաղ փորձնական ապացույցներից մենկ էր[24]։ Գիսաստղը անվանվեց Հալլեյի պատվին նրա անունով 1759 թվականին[24]։

Որոշ գիտնականների կարծիքով առաջին դարի Միջագետքի աստղագետները արդեն ընդունել էին Հալլեյի գիսաստղը որպես պարբերական[25]։ Այս կարծիքը հիմնվում է Բավլի Տալմուդի այն գրվածքին[26], որում ասվում է "աստղ, որը հայտվում է յոթանասուն տարին մեկ և շփոթության մեջ է գցում նավապետներին"[27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «JPL Small-Body Database Browser: 1P/Halley» (11 January 1994 last obs)։ Jet Propulsion Laboratory։ Վերցված է 13 October 2008 
  2. «New Image of Comet Halley in the Cold»։ European Southern Observatory։ 1 September 2003։ Վերցված է 22 February 2009 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Donald K. Yeomans։ «Horizon Online Ephemeris System»։ California Institute of Technology, Jet Propulsion Laboratory։ Վերցված է 8 September 2006 
  4. «What Have We Learned About Halley's Comet?»։ Astronomical Society of the Pacific (No. 6 – Fall 1986)։ 1986։ Վերցված է 16 December 2008 
  5. G. Cevolani, G. Bortolotti, A. Hajduk (1987)։ «Halley, comet's mass loss and age»։ Il Nuovo Cimento C (Italian Physical Society) 10 (5): 587–591։ Bibcode:1987NCimC..10..587C։ doi:10.1007/BF02507255 
  6. R. Z. Sagdeev, P. E. Elyasberg, V. I. Moroz. (1988)։ «Is the nucleus of Comet Halley a low density body?»։ Nature 331 (6153): 240–242։ Bibcode:1988Natur.331..240S։ doi:10.1038/331240a0 
  7. S. J. Peale (1989)։ «On the density of Halley's comet»։ Icarus 82 (1): 36–49։ Bibcode:1989Icar...82...36P։ doi:10.1016/0019-1035(89)90021-3։ «densities obtained by this procedure are in reasonable agreement with intuitive expectations of densities near 1 g/cm3, the uncertainties in several parameters and assumptions expand the error bars so far as to make the constraints on the density uniformative ... suggestion that cometary nuclei tend to by very fluffy, ... should not yet be adopted as a paradigm of cometary physics.» 
  8. R. R. Britt (29 November 2001)։ «Comet Borrelly Puzzle: Darkest Object in the Solar System»։ Space.com։ Վերցված է 16 December 2008 
  9. G. W. Kronk։ «1P/Halley»։ cometography.com։ Վերցված է 13 October 2008 
  10. D. K. Yeomans, J. Rahe, R. S. Freitag (1986)։ «The History of Comet Halley»։ Journal of the Royal Astronomical Society of Canada 80: 70։ Bibcode:1986JRASC..80...62Y 
  11. Yeomans D. K., Kiang T. (1981-12-01)։ «The long-term motion of comet Halley»։ Monthly Notices of the Royal Astronomical Society (անգլերեն) 197 (3): 633–646։ Bibcode:1981MNRAS.197..633Y։ ISSN 0035-8711։ doi:10.1093/mnras/197.3.633 
  12. M. Delehanty։ «Comets, awesome celestial objects»։ AstronomyToday։ Վերցված է 15 March 2007 
  13. O. Ajiki, R. Baalke։ «Orbit Diagram (Java) of 1P/Halley»։ Jet Propulsion Laboratory Solar System Dynamics։ Վերցված է 1 August 2008 
  14. D. A. Mendis (1988)։ «A Postencounter view of comets»։ Annual Review of Astronomy and Astrophysics 26 (1): 11–49։ Bibcode:1988ARA&A..26...11M։ doi:10.1146/annurev.aa.26.090188.000303 
  15. H. U. Keller, D. Britt, B. J. Buratti, N. Thomas (2005)։ «In Situ Observations of Cometary Nuclei»։ in M. Festou, H. U. Keller, H. A. Weaver։ Comets II (pdf)։ University of Arizona Press։ էջեր 211–222։ ISBN 978-0-8165-2450-1 
  16. Lancaster-Brown pp. 14, 25
  17. Lancaster-Brown p. 35
  18. 18,0 18,1 Lancaster-Brown p. 76
  19. Lancaster-Brown p. 78
  20. Lancaster-Brown p. 80
  21. Lancaster-Brown p. 86
  22. Sagan and Druyan p. 74
  23. Lancaster-Brown pp. 84–85
  24. 24,0 24,1 D. W. Hughes (1987)։ «The History of Halley's Comet»։ Philosophical Transactions of the Royal Society A 323 (1572): 349–367։ Bibcode:1987RSPTA.323..349H։ doi:10.1098/rsta.1987.0091 
  25. Brodetsky S.։ «Astronomy in the Babylonian Talmud»։ Jewish Review 1911: 60 
  26. Tractate Horioth page 10a
  27. J. D. Rayner (1998)։ A Jewish Understanding of the World։ Berghahn Books։ էջեր 108–111։ ISBN 1-57181-973-8 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gore Rick (December 1986)։ Halley's Comet '86։ National Geographic (magazine) 170 (6): 758–785։ ISSN 0027-9358 
  • P. Lancaster-Brown (1985)։ Halley & His Comet։ Blandford Press։ ISBN 0-7137-1447-6 
  • C. Sagan, A. Druyan (1985)։ Comet։ Random House։ ISBN 0-394-54908-2 
  • Joseph Needham (1959)։ «Comets, meteors, and meteorites»։ Science and Civilisation in China: Volume 3, Mathematics and the Sciences of the Heavens and the Earth։ Cambridge University Press։ էջեր 430–433։ ISBN 978-0-521-05801-8 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]