Jump to content

Քրիստոնեական տոներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիսուս Քրիստոսը Քրիստոնեության կարևորագույն դեմքերից է

 
Հիսուս Քրիստոսը
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում
Հիմնադրումը
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ
Աստվածաշունչ
Հին կտակարան · Նոր Կտակարան ·
Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ
Աստվածաբանություն
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի ·
Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն
Պատմություն և Ավանդույթները
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս ·
Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ ·
Տիեզերական ժողովներ · Վարդանանք ·
Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն ·
Խաչակրաց արշավանքներ
Ուղղություններ և աղանդներ
Հայ Առաքելական Եկեղեցի ·
Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն ·
Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ ·
Պավլիկյաններ · Եհովայի վկաներ ·
Խաչակրաց արշավանքներ  ·
Միաբնակներ
Ընդհանուր թեմաներ
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս
Պորտալ Քրիստոնեություն

Լեզուներ

Քրիստոնեական տոներ, հանդիսավոր օրեր քրիստոնեական եկեղեցու կյանքում։ Դրանք միասին կազմում են մեկամյա պատարագի շրջան (պատարագային տարի)։

Ավետարաններից մենք իմանում ենք, որ Հիսուս Քրիստոսն իր աշակերտների հետ նշել է Զատիկը, Միջինքը, Տաղավար տոները և հրեական այլ տոներ։ Նա օգտագործել է շաբաթ օրը (հիմնական տոնը հրեաների համար) որպես քարոզչության ամենահարմար ժամանակը՝ մարդկանց մեծ հավաքույթի պատճառով։ Եվ Նրա պահվածքը ցույց է տվել իր վերաբերմունքը յոթերորդ օրվա նկատմամբ։

Առաքյալները նույնպես մասնակցում էին հրեական տոներին և հետևելով իրենց տիրոջ օրինակին՝ շաբաթ օրերը քարոզում էին Ավետարանը։

Հաջորդ երկու դարերի ընթացքում եկեղեցին աստիճանաբար հաստատել է մի շարք նոր տոներ և քրիստոնեական ոգով բացահայտել դրանց իմաստը։

Տոների շատացումը և աշխուժացումը տեղի է ունեցել IV դարում, երբ Հռոմեական կայսրերը քրիստոնեական եկեղեցուն տվել են ազատություն և արտոնություններ։ Տոների քանակն ավելացնելու պատճառներից մեկն էլ հեթանոսությունից ազատվելու ցանկությունն էր։ Տոներն առաջնային են յուրաքանչյուր հասարակության մեջ և կազմում են հոգևոր կյանքի հիմնական մասը։

IV դարից ի վեր տոները ձեռք են բերել առեղծվածային իմաստ՝ ծիսական իրադարձությունների հետ կապված։ «Հաղորդություն» բառի իմաստը, որը Պողոս առաքյալի մոտ և վաղ քրիստոնեության մեջ նշանակում էր Քրիստոսի ամբողջ գործը` «Փրկությունը», այժմ փոխվել է և դարձել անհատական տոների, քահանաների, ծեսերի սահմանումը, որում հիշատակվում և հավատացյալներին է հաղորդվում Փրկչի անհատական գործողությունների էությունը. «Հիմա Քրիստոսի այլ արարքներ են և մեկ այլ հաղորդություն,- բացականչել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ,- Քրիստոսը լուսավորվում է, մենք նույնպես լուսավորվելու ենք։ Քրիստոսը ընկղմվում է ջուրը, մենք էլ՝ նրա հետ կիջնենք և նրա հետ դուրս կգանք»[1]։

Դոգմատիկ վեճերի ժամանակ տոները սկսել են արտացոլվել և ամրապնդել դրանցում ձեռք բերված արդյունքները։ Այսպիսով, Սուրբ Ծննդի զարգացումը արդյունք էր Նիկիայի Ա տիեզերական ժողովի ժամանակ միադավանության համար մղվող պայքարի։

Հատկանշական է, Կապադովկյանների «Հայտնություն» տոնի անվան փոխարինումը մեկ այլ անվամբ` «Աստվածահայտնություն»։ Սուրբ Ծնունդը Ուղղափառության հաղթանակն է արիոսականության դեմ՝ հաստատելով Քրիստոսի աստվածային արժանապատվությունը։ Այնուհետև Աստվածահայտնության տոնը երկփեղկվել է. դեկտեմբերի 25-ը (հունվարի 7) դարձել է Աստծո մարդեղացման առանձնահատուկ հիշողություն, իսկ Աստծո մկրտությունը հունվարի 6-ին (հունվարի 19)՝ Աստվածահայտնություն, այսինքն՝ աշխարհում առաջին անգամ դրսևորվել է Սուրբ Երրորդությունը։ Քրիստոսի ծնունդը դեկտեմբերի 25 տեղափոխելով՝ եկեղեցին հակակշիռ է ստեղծել հեթանոսությանը և ապահովել հավատարիմ մարդկանց հեթանոսական տոնի մասնակցությունից. քրիստոնեական եկեղեցին հակահարված է տվել հեթանոսական պաշտամունքին և թույլ չի տվել, որ հավատացյալները դրան մասնակցեն։ Հռոմեացիները Սուրբ ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին, որը կոչվում է «արևի ծննդյան օր» («dies natalis Solis invicti»):

Երրորդ պատմական փուլը տոնի ընթացքի զարգացումն էր. Նախահայրերի և Սուրբ հայրերի հատուկ նախապատրաստությունը Կիրակիին, Տիրոջ թլփատության (հունվարի 14) միջանկյալ տոնը և Տիրոջն ընդառաջ գնալու եզրափակիչ տոնը։ Զատկի տոնը ունեցել է տարբեր զարգացումներ` իրենց աստիճանական ավարտով և պատմական հատուկ հիշողություններով։

Տոները կապված են միմյանց հետ հոգևոր և երկրային կապով։ Զատկի և Սուրբ Ծննդյան մեջ կա ժամանակի և ռիթմի կապ, իսկ «Մարիամ Աստվածածնի վերափոխումը» տոնի իրադարձությունները կապված են այդ նույն օրը Ձիթենյաց լեռան վրա երեք տաճարների օծման հետ։

Եկեղեցական տոների մեջ ամենահինը պետք է ճանաչվեն Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված տոները, որոնք ուղղակիորեն առնչվում են Քրիստոսի Ծնունդին։ Արևմուտքում այն համընկնում է «Երանելի Կույս Մարիամի հաղթանակի» տոնին (հունվարի 1-ին), որը նշվել է որոշ հին հուշարձաններում։ Սա ցույց է տալիս Մայր Աստվածածնի կապը Սուրբ Ծննդյան տոնի հետ։ Բայց քանի որ տոների բուն գաղափարը զարգանալով մեկուսացել և անկախացել է պատարագի տարվա ընդհանուր կառուցվածքից, այդ կապը թուլացել է։

Այս սկզբունքով է առաջացել Խաչվերացը։ Տոնը նվիրված է երկու կարևոր իրադարձությունների։ Խաչվերաց նշանակում է խաչը վեր բարձրացնել։ Հայոց եկեղեցու հինգ տաղավար տոներից է և նշվում է սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակի օրը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]