Լա Շո դը Ֆոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Լա Շո դը Ֆոն
ֆր.՝ La Chaux-de-Fonds
Զինանշան
La Chaux-de-Fonds-coat of arms.svg

La Chaux de Fonds.jpg
Կոորդինատներ: 47°5′58.66″ հս․ լ. 6°49′46.41″ ավ. ե. / 47.0996278° հս․. լ. 6.8295583° ավ. ե. / 47.0996278; 6.8295583
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես5566 կմ², 55,72 կմ²
ԲԾՄ1039 մետր, 997 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն38 965 մարդ (դեկտեմբերի 31, 2016)
Հեռախոսային կոդ032
Փոստային ինդեքսներ2300
Ավտոմոբիլային կոդNE
Պաշտոնական կայքchaux-de-fonds.ch
##Լա Շո դը Ֆոն (Շվեյցարիա)
Red pog.png

Լա Շո դը Ֆոն-(ֆր.՝ La Chaux-de-Fonds, գերմ.՝ Tschuderifung), քաղաք և համայնք Շվեյցարիայում, որը Բիել քաղաքի հետ միասին շվեյցարական ժամացույցների խոշորագույն արտադրողն է։ Ինչպես նաև այն Լե Լոկլ քաղաքի հետ միասին համաշխարհային ժառանգության վայրերից մեկն է, որպես արդյունաբերական հեղափոխության դարաշրջանի «գործարանային քաղաք»-ի ակնառու օրինակ, որը մասնագիտացած է որոշակի արդյունաբերության մեջ, այս դեպքում դա ժամացույցների արտադրությունն է[1][2]։

Լա Շո դը Ֆոն

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Շո դը Ֆոն քաղաքը գտնվում է Շվեյցարիայի արևմտյան մասում, Նեվշատել գետի հյուսիս-արևմուտքում: Լա Շո դը Ֆոն-ը երրորդ ամենամեծ քաղաքն է Ռոմանդիում(Ժնևից և Լոզանից հետո) և ամենամեծ քաղաքը Վերին Յուրայում: Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 992 մետր բարձրության վրա և այդ տվյալներով այն ամենաբարձր տեղակայված քաղաքներից մեկն է Եվրոպայում: Այն զբաղեցնում է 55.66 կիլոմետր քառակուսի տարածք:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Շո դը Ֆոն քաղաքի գլխավոր փողոց

Քաղաքի բնակչությունը կազմում է 37 433 մարդ: Բնակչության 85,5%-ը ֆրանս-շվեյցարացիներ են, 3,6%-ը իտալա-շվեյցարացիներ, 3,2%-ը պորտուգալացիներ, 2,4%-ը գերմանա-շվեյցարացիներ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Շո դը Ֆոն քաղաքը 1350 թվականին առաջին անգամ հիշատակվել է որպես La Chaz de Fonz: Դեռևս 16-րդ դարում այն կարծես փայտե տների բնակավայր լիներ։ Լա Շո դը Ֆոն քաղաքի ինտենսիվ զարգացումը սկսվել է 17-րդ դարի երկրորդ կեսին։ Ժամացույցի արտադրությունը սկիզբ է առել այստեղ՝ 18-րդ դարի սկզբին և նույն դարի վերջին Լա Շո դը Ֆոն քաղաքը վերածվել է արդյունաբերական կենտրոնի։

1794 թվականին քաղաքի 3/4 մասը ավերվել էր հրդեհների պատճառով, այնուհետև այն վերագործարկվել էր ժամացույցի արտադրության կարիքների համար։ Մինչև 1806 թվականը քաղաքը հայտնվել էր Նեչատելի իշխանության տակ, այն կապված էր Պրուսիայի անձնական միության հետ։ Այնուհետև 1806-1815 թվականներին դառնում է Ֆրանսիայի մաս կազմող քաղաք։

Բնիկներ ու բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Շո դը Ֆոն քաղաքում ծնվել են

  • Շառլ Էդուար լը Կորբյուզիե, ճարտարապետ, մոդեռնիզմ, այստեղ է կառուցել իր առաջին շենքերը՝ տուն ծնողների համար (Սպիտակ վիլլա, վիլլա Շվոբ և կինոթատրոն)։
  • Լուի Շեվրոլե, մեքենայի դիզայներ և ավտոարշավորդ, Chevrolet ապրանքանիշի ստեղծողը
  • Պիեռ-Ժակ Դրազ, մաթեմատիկոս և մեխանիկ, ժամացույցների դիզայներ
  • Բլեզ Սնդրար, բանաստեղծ, գրող եւ էսսեիստ

1848 թվականին Լա Շո դը Ֆոն քաղաքում հիմնադրվել է Omega ժամացույցների ընկերությունը։

1895 թվականին հիմնադրվել է Rotary ժամացույցների ընկերությունը։

1992 թվականին հիմնադրվել է Bell & Ross ժամացույցների ընկերությունը։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում է Լա Շո դը Ֆոն երկաթուղային կայարանը, Les Eplatures օդանավակայանը և Լա Շո դը Ֆոն տրոլեյբուսի համակարգը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսությունը հիմնված է արդյունաբերության և ժամացույցների ընկերության վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Шо-де-Фон»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  2. La Chaux-de-Fonds. Brief Description