Ջոզայա Գիբս
Ջոզայա Ուիլարդ Գիբս (անգլ.՝ Josiah Willard Gibbs, փետրվարի 11, 1839[1][2][3][…], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ[4] - ապրիլի 28, 1903[1][2][3][…], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ[4]), ամերիկացի ֆիզիկոս-տեսաբան, մաթեմատիկոս և մեխանիկ, թերմոդինամիկայի և վիճակագրական մեխանիկայի հիմնադիրներից։
Ավարտել է Եյլի համալսարանը (1858)։ 1863 թ. նույն համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան, 1871 թ.՝ պրոֆեսորի կոչում։ Իր առաջին աշխատանքներում Գիբսը զարգացրել է թերմոդինամիկական համակարգերի հետազոտման գրաֆիկական մեթոդները, կիրառելով եռաչափ դիագրամներ՝ առնչություններ է ստացել նյութի ծավալի, էներգիայի և էնտրոպիայի միջև։ «Տետերոգեն նյութերի հավասարակշռության մասին» տրակտատում (1874-1978) մշակել է թերմոդինամիկական պոտենցիալների տեսությունը, ապացուցել ֆազերի կանոնը, ստևղծել է էլեկտրաքիմիական պրոցեսների և մակերևութային երևույթների թերմոդինամիկան։ Գիբսն ընդհանրացրել է էնտրոպիայի սկզբունքը և արտածել ռեակցիաների ուղղությունը և ցանկացած բարդության խառնուրդների հավասարակշռության պայմանները որոշող ֆունդամենտալ հավասարումներ։ 1902 թ. հրատարակված «Վիճակագրական մեխանիկայի հիմնական սկզբունքները․․․» աշխատությունը Զ․ Մաքսվելի և Լ․ Բոլցմանի աշխատանքներում ծնունդ առած դասական վիճակագրական ֆիզիկայի ամփոփումն էր։ Այդ աշխատությունում Գիբսը մշակել է նյութի վիճակը բնութագրող թերմոդինամիկական ֆունկցիաների հաշվման վիճակագրական մեթոդ, տվել է այդ ֆունկցիաների արժեքների ֆլուկտոուացիաների ընդհանուր տեսությունը։ Գիբսը զբաղվել է նաև վեկտորական անալիզով («Վեկտորական անալիզի տարրեր», 1881-1884), լույսի էլեկտրամագնիսական և մեխանիկական տեսության հարցերով։ Գիբսի գաղափարները պահպանում են իրենց թարմությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
- 1 2 3 4 J.G. Crowther Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Гиббс Джозайя Уиллард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1996.
- 1 2 3 4 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://www.academie-sciences.fr/pdf/hse/evol_Balian2.pdf
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ https://www.amacad.org/rumford-prize-recipients
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 136.
- 1 2 Geni(բազմ․) — 2006.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզայա Գիբս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 65)։ |
- Փետրվարի 11 ծնունդներ
- 1839 ծնունդներ
- Ապրիլի 28 մահեր
- 1903 մահեր
- Կոնեկտիկուտ նահանգում մահացածներ
- Եյլի համալսարանի դասախոսներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Հայդելբերգի համալսարանի շրջանավարտներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 19-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ
- 20-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի ճարտարագետներ
- Ամերիկացի մաթեմատիկոսներ
- Ամերիկացի պրոֆեսորներ
- Ամերիկացի քիմիկոսներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Գիտության փիլիսոփաներ
- Մաթեմատիկական անալիզի մասնագետներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Տեսական ֆիզիկոսներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ