Իրվինգ Ֆիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իրվինգ Ֆիշեր
Irving Fisher
Irvingfisher.jpg
Ծնվել էփետրվարի 27, 1867(1867-02-27)[1][2][3][…]
Saugerties, Օլստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էապրիլի 29, 1947(1947-04-29)[4][1][2][…] (80 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունտնտեսագետ, վիճակագրագետ և գյուտարար
Հաստատություն(ներ)Եյլի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Լինչեի ազգային ակադեմիա
Ալմա մատերԵյլի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարՋոզայա Գիբս և William Graham Sumner?
ՊարգևներԳիբսի լեկցիա և Էկոնոմետրիկ միության անդամ
Ստորագրություն
Signature of Irving Fisher.png
Irving Fisher Վիքիպահեստում

Իրվինգ Ֆիշեր (անգլ.՝ Irving Fisher, փետրվարի 27, 1867(1867-02-27)[1][2][3][…], Saugerties, Օլստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 29, 1947(1947-04-29)[4][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4])` ամերիկյան տնտեսագետ, վիճակագիր, եվգենիկ, գյուտարար, հասարակական առաջադեմ գործիչ, տնտեսագիտության նորդասական (նեոկլասիկ) ուղղության ներկայացուցիչ (համարվում է այդ ուղղության առաջին ներկայացուցիչներից մեկը, թեև պարտքային դեֆլյացիայի վերաբերյալ ստեղծագործական կյանքի ուշ շրջանում նրա հեղինակած աշխատությունները ընդունվել են նաև հետքեյնսյան դպրոցի կողմից)[5]։

Ջոզեֆ Շումպետերը նրան բնորոշել է իբրև «Ամերիկայի Միացյալ Նահանգներում երբևէ գործած ամենամեծ տնտեսագետի»[6]։ Այդ գնահատականը հետագայում կրկնել են Ջեյմս Թոբինը[7], Միլտոն Ֆրիդմենը[8]։

Ֆիշերը կարևոր ավանդ է ներդրել օգտակարության և ընդհանուր հավասարակշռության տեսություններում[9][10], եղել է առաջիններից մեկը, ով մանրակրկիտ կերպով ուսումնասիրել է միջժամանակային ընտրությունը շուկաներում՝ դրանով իսկ հիմքեր ստեղծելով կապիտալի և տոկոսադրույքների տեսության մշակման համար[7]։ Փողի քանակական տեսության մշակման ասպարեզում նրա կատարած ուսումնասիրությունները սկիզբ են դրել մակրոտնտեսական ուղղության, որը հայտնի է «մոնետարիզմ» անվամբ[11]։ Նա առջևից ընթացողի, ճանապարհ բացողի դեր է կատարել նաև էկոնոմետրիկայի բնագավառում՝ ներառյալ ցուցչային թվերի մշակման ոլորտը։ Ֆիշերի անունով են կոչվել մի շարք հիմնադրույթներ ու հասկացություններ, այդ թվում՝ Ֆիշերի հավասարումը, Ֆիշերի վարկածը (հիպոթեզը), Ֆիշերի միջազգային էֆեկտը, անջատման ֆիշերյան թեորեմը, ֆիշերյան շուկան...

Ֆիշերը թերևս եղել է առաջին համբավավոր տնտեսագետը, սակայն կենդանության օրոք նրա հեղինակությունը սասանվել է 1929 թվականի ուոլսթրիթյան հայտնի կրախին նախորդած իր հանրային հայտարարությունների պատճառով, որոնցում պնդում էր, թե ֆոնդային շուկան հասել է «մշտական բարձր կետի»։ Ակադեմիական տնտեսագիտության բնագավառում նրա հեղինակությունը վերականգնվել է 1960-ական թվականների վերջերին-1970-ականներին, երբ կարծես վերստին հայտնաբերելով՝ սկսել են նորից լայնորեն կիրառել նրա տեսական մոդելները[7][12][13]։ Նրա նկատմամբ հանրության ուշադրությունը նույնպես աճել է՝ կապված պարտքային դեֆլյացիայի նկատմամբ աճած հետաքրքրության հետ, որը տեղի էր ունեցել 2007-2010 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամին հաջորդած տարիներին[14]։

Ֆիշերը, լինելով 1920-1930-ական թվականների տնտեսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով կազմված դրամավարկային բարեփոխման ծրագրի (այսպես կոչված՝ «չիկագոյական պլանի») հեղինակներից մեկը, full-reserve banking-ի հետևողական պաշտպաններից էր[15][16]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Եյլի համալսարանում, որն ավարտել է 1988 թվականին՝ ստանալով բակալավրի աստիճան։ Երեք տարի անց այդ նույն համալսարանում պաշտպանել է իր պատրաստած ատենախոսությունը և ստացել գիտությունների դոկտորի աստիճան։ Ուսանել է նաև Բեռլինում և Փարիզում։ 1893-1935 թթ. դասավանդել է հարազատ համալսարանում, 1898 թվականից՝ պրոֆեսորի կոչումով։

Եղել է Էկոնոմետրիկ ընկերության առաջին նախագահը (1931-1934 թթ.)։ 1918 թվականին ղեկավարել է Ամերիկյան տնտեսագիտական ընկերակցությունը։

Իրվինգ Ֆիշերը մի շարք նշանակալի աշխատություններ է հեղինակել վիճակագրության տեսության, տնտեսական ընդհանուր հավասարակշռության, սահմանային օգտակարության վերաբերյալ։ Մասնագետների կարծիքով՝ ամենակարևոր ներդրումը նա կատարել է փողի տեսության բնագավառում։ Դուրս է բերել «Ֆիշերի հավասարումը»՝ փոխանակման հավասարման բանաձևի հիմնավորումը։

Աշխատությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Theory of interest as determined by impatience to spend income and opportunity to invest it, 1930
    • 1892. Mathematical Investigations in the Theory of Value and Prices.[17] Scroll to chapter links.
    • 1896. Appreciation and Interest. Link.
    • 1906. The Nature of Capital and Income.[18] Scroll to chapter links.
    • 1907. The Rate of Interest.[18] Extracts Archived 2017-12-15 at the Wayback Machine. from Preface and Appendix to ch. VII.
    • 1910, 1914. Introduction to Economic Science. Section links.
    • 1911a[19], 1922, 2nd ed. The Purchasing Power of Money: Its Determination and Relation to Credit, Interest, and Crises. Scroll to chapter links from Library of Economics and Liberty (LE&L). Full text of 1920 edition online via FRASER
    • 1911b, 1913. Elementary Principles of Economics. Scroll to chapter links.
    • 1915. How to Live: Rules for Healthful Living Based on Modern Science (with Eugene Lyon Fisk). Link.
    • 1918, "Is 'Utility' the Most Suitable Term for the Concept It is Used to Denote?" American Economic Review, pp. 335–37]. Reprint.
    • 1921a. "Dollar Stabilization," Encyclopædia Britannica 12th ed.. XXX, pp. 852–853. Reprint page links from LE&L.
    • 1921b, The Best Form of Index Number, American Statistical Association Quarterly. 17(133), pp. pp. 533–537.
    • 1922. The Making of Index Numbers: A Study of Their Varieties, Tests, and Reliability.[20] Scroll to chapter links,
    • 1923, "The Business Cycle Largely a 'Dance of the Dollar'," Journal of the American Statistical Association, 18, pp. 1024–28. Link.
    • 1926, "A Statistical Relation between Unemployment and Price Changes," International Labour Review, 13(6), p pp. 785–92. Reprinted as 1973, "I Discovered the Phillips Curve: A Statistical Relation between Unemployment and Price Changes'," Journal of Political Economy, 81(2, Part 1), p pp. 496–502.
    • 1927, "A Statistical Method for Measuring 'Marginal Utility' and Testing the Justice of a Progressive Income Tax" in Economic Essays Contributed in Honor of John Bates Clark .
    • 1928, The Money Illusion, New York: Adelphi Company. Scroll to chapter-preview links.
    • 1930a. The Stock Market Crash and After.
    • 1930b. The Theory of Interest.[21] Chapter I. Archived 2017-12-15 at the Wayback Machine. Chapter links, each numbered by paragraph via LE&L.
    • 1932. Booms and Depressions: Some First Principles. full text online via FRASER.
    • Fisher Irving (1933a)։ «The debt-deflation theory of great depressions»։ Econometrica 1 (4): 337–357։ JSTOR 1907327։ doi:10.2307/1907327 – via FRASER 
    • 1933b. Stamp Scrip. full text online
    • 1935. 100% Money. full text online
    • 1942. "Constructive Income Taxation: A Proposal for Reform." New York: Harper & Brothers.
    • 1996. The Works of Irving Fisher. edited by William J. Barber et al. 14 volumes London : Pickering & Chatto.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Фишер Ирвинг // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Keen Steve (2012)։ «Growth Theory»։ in King J. E.։ The Elgar Companion to Post Keynesian Economics (2nd ed.)։ Edward Elgar։ էջեր 271–277։ ISBN 978-1-84980-318-2 
  6. Schumpeter Joseph (1951)։ Ten Great Economists from Marx to Keynes։ New York: Oxford University Press։ էջ 223 
  7. 7,0 7,1 7,2 Tobin, James (1987), «Fisher, Irving (1867–1947)», The New Palgrave Dictionary of Economics: 369–376, doi:10.1057/9780230226203.0581, ISBN 978-0-333-78676-5 
  8. Milton Friedman, Money Mischief: Episodes in Monetary History, Houghton Mifflin Harcourt (1994) p. 37. 0-15-661930-X
  9. George Stigler (1950)։ «The Development of Utility Theory. I»։ Journal of Political Economy 58 (4): 307–327։ JSTOR 1828885։ doi:10.1086/256962 
  10. George Stigler (1950)։ «The Development of Utility Theory. II»։ Journal of Political Economy 58 (5): 373–396։ JSTOR 1825710։ doi:10.1086/256980 
  11. J. Bradford DeLong (2000)։ «The Triumph of Monetarism?»։ Journal of Economic Perspectives 14 (1): 83–94։ JSTOR 2647052։ doi:10.1257/jep.14.1.83 
  12. Jack Hirshleifer (1958)։ «The Theory of Optimal Investment Decisions»։ Journal of Political Economy 66 (4): 329–352։ doi:10.1086/258057 
  13. Ben Bernanke, Essays on the Great Depression, (Princeton: Princeton University Press, 2000), p. 24. 0-691-01698-4.
  14. Out of Keynes's shadow, The Economist, Feb 12th 2009
  15. Dorn James A. (17 January 2019)։ «Irving Fisher's Search for Stable Money: What We Can Learn»։ Cato Institute (անգլերեն)։ Վերցված է 5 June 2019 
  16. Douglas, Paul H.; Hamilton, Earl J.; Fisher, Irving; King, Willford I.; Graham, Frank D.; Whittlesey, Charles R. (July 1939), A Program for Monetary Reform, (draft proposal – scanned image)., արխիվացված օրիգինալից 2011-07-26-ին, https://web.archive.org/web/20110726013412/http://www.economicstability.org/wp/wp-content/uploads/2010/07/A-Program-for-Monetary-Reform-.pdf, վերցված է 2021-06-22 
  17. Fiske, Thomas (1893)։ «Review: Mathematical Investigations in the Theory of Value and Prices by Irving Fisher»։ Bull. Amer. Math. Soc. 2 (9): 204–211։ doi:10.1090/s0002-9904-1893-00145-6 
  18. 18,0 18,1 Wilson, Edwin Bidwell (1909)։ «Review: The Nature of Capital and Income (1906) and The Rate of Interest (1907) by Irving Fisher»։ Bull. Amer. Math. Soc. 15 (4): 169–186։ doi:10.1090/S0002-9904-1909-01728-8 
  19. Wilson, Edwin Bidwell (1914)։ «Review: The Purchasing Power of Money by Irving Fisher»։ Bull. Amer. Math. Soc. 20 (7): 377–381։ doi:10.1090/s0002-9904-1914-02503-0 
  20. Crathorne, A. R. (1924)։ «Review: The Making of Index Numbers by Irving Fisher»։ Bull. Amer. Math. Soc. 30 (1): 82–83։ doi:10.1090/s0002-9904-1924-03859-2 
  21. Roos, C. F. (1930)։ «Review of The Theory of Interest by Irving Fisher»։ Bull. Amer. Math. Soc. 36 (11): 783–784։ doi:10.1090/s0002-9904-1930-05048-x 

Գրականություն Իրվինգ Ֆիշերի և նրա աշխատությունների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Allen, Robert Loring (1993). Irving Fisher: A Biography
  • Dimand, Robert W. (2020). "J. Laurence Laughlin versus Irving Fisher on the quantity theory of money, 1894 to 1913." Oxford Economic Papers
  • Dimand, Robert W. (2003). "Irving Fisher on the International Transmission of Booms and Depressions through Monetary Standards." Journal of Money, Credit & Banking. Vol: 35#1 pp 49+. online edition
  • Dimand, Robert W. (1993). "The Dance of the Dollar: Irving Fisher's Monetary Theory of Economic Fluctuations," History of Economics Review 20:161–172.
  • Dimand, Robert W. (1994). "Irving Fisher's Debt-Deflation Theory of Great Depressions," Review of Social Economy 52:92–107
  • Dimand Robert W (1998)։ «The Fall and Rise of Irving Fisher's Macroeconomics»։ Journal of the History of Economic Thought 20 (2): 191–201։ doi:10.1017/s1053837200001851 
  • Dimand, Robert W., and Geanakoplos, John (2005). "Celebrating Irving Fisher: The Legacy of a Great Economist" American Journal of Economics & Sociology, Jan 2005, Vol. 64 Issue 1, pp. 3–18
  • Dorfman, Joseph (de) (1958). The Economic Mind in American Civilization, vol. 3.
  • Fellner, William, ed. (1967). Ten Economic Studies in the Tradition of Irving Fisher
  • Fisher, Irving Norton (1956). My Father Irving Fisher.
  • Sasuly Max (1947)։ «Irving Fisher and Social Science»։ Econometrica 15 (4): 255–78։ JSTOR 1905330։ doi:10.2307/1905330 
  • Schumpeter, Joseph](1951). Ten Great Economists: 222–38.
  • Schumpeter, Joseph (1954). A History of Economic Analysis (1954)
  • Thaler, Richard (1999). "Irving Fisher: Behavioral Economist," American Economic Review.
  • Tobin, James (1987). "Fisher, Irving," The New Palgrave: A Dictionary of Economics, Vol. 2: 369–76. Reprinted in American Journal of Economics and Sociology, Jan, 2005, 17 pages.
  • Tobin, James (1985). "Neoclassical Theory in America: J. B. Clark and Fisher" American Economic Review (Dec 1985) vol 75#6 pp. 28–38 in JSTOR
  • Марк Блауг, Теория процента Фишера, Экономическая мысль в ретроспективе էջ XVII, 627, ISBN 5-86461-151-4։ (ռուս.)
  • Марк Блауг, Фишер, Ирвинг, 100 великих экономистов до Кейнса էջ 352, ISBN 978-5-903816-01-9։ (ռուս.)
  • Йозеф Шумпетер, Глава 8. Ирвинг Фишер (1867—1947), Десять великих экономистов от Маркса до Кейнса էջ 400, ISBN 978-5-91129-075-7։ (ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝


Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Իրվինգ Ֆիշեր հոդվածին