Փողի քանակական տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Փողի քանակական տեսություն, ուղղություն մոնետար տնտեսագիտության մեջ, համաձայն որի՝ ապրանքների և ծառայությունների գների ընդհանուր մակարդակը ուղիղ համեմատական է շրջանառության մեջ գտնվող փողի քանակին կամ որ նույնն է՝ փողի առաջարկին։ Տեսությունը ի սկզբանե ձևավորվել է լեհ մաթեմատիկոս Նիկոլայ Կոպեռնիկոսի կողմից 1517 թվականին[1] և զգալիորեն վերանայվել փիլիսոփաներ Ջոն Լոքի, Դեյվիդ Հյումի, Ժան Բոդենի, ինչպես նաև տնտեսագետներ Միլթոն Ֆրիդմենի և Աննա Շվարցի կողմից իրենց՝ 1963 թվականին տպագրված «ԱՄՆ-ի մոնետար պատմությունը 1867-1960 թվականներին» աշխատությունում[2][3]։

Տեսությունը վիճարկվեց Քեյնսյան տնտեսագիտության կողմից[4], բայց նորացվեց և վերազինվեց տնտեսագիտության մոնետարիստական դպրոցի կողմից։ Տեսության քննադատները պնդում են, որ փողի շրջանառության արագությունը կայուն չէ, իսկ կարճաժամկետում գները հակված չեն փոփոխությունների, ուստի փողի առաջարկի և գների մակարդակի միջև ուղիղ կապ չի պահպանվում։ Հիմնական մակրոտնտեսագիտական տեսության մեջ փողի առաջարկի փոփոխությունները գնաճի որոշման գործում որևէ դեր չեն խաղում։ Նման մոդելներում գնաճը որոշվում է դրամավարկային քաղաքականության գործիքների վրա տնտեսական պայմանների ազդեցությամբ։

Ծագում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանակական տեսությունը սկիզբ է առնում Նիկոլայ Կոպեռնիկուսից[1][5], Սալամանկայի դպրոցի հետևորդներից, ինչպիսիք են Մարտին դե Ասպիլկուետան[6], Ժան Բոդենը[3], Հենրի Թորնթոնը և այլոք, ովքեր նշում էին, որ գների աճը պայմանավորված էր Նոր աշխարհից ոսկու և արծաթի ներմուծմամբ, որը օգտագործվում էր դրամահատման համար։ «Փոխանակման հավասարումը», որը վերաբերում էր փողի գործարքների համար փողի առաջարկին, առաջարկել է Ջոն Ստյուարտ Միլը[7], ով զարգացրեց Դեյվիդ Հյումի գաղափարները[8]։ Քանակական տեսությունը մշակվել է Սայմոն Նյուքոմի[9], Ալֆրեդ դե Ֆովիլի[10], Իրվինգ Ֆիշերի[11], և Լյուդվիգ ֆոն Միզեսի[12] կողմից 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։

Հենրի Թորնթոնը 1793 թվականի ֆինանսական խուճապից հետո ներկայացրեց կենտրոնական բանկերի գաղափարը, չնայած ժամանակակից կենտրոնական բանկերի հայեցակարգին մեծ կարևորություն չտրվեց, մինչև Քեյնսի կողմից «Դրամական բարեփոխումների տրակտատ» աշխատության հրատարակումը 1923 թվականին։ Ըստ Թորնթոնի տեսության՝ կենտրոնական բանկը կարող է վերահսկել շրջանառության մեջ եղած փողը հաշվապահություն իրականացնելու միջոցով։ Այս վերահսկողությունը կարող է թույլ տալ կենտրոնական բանկին ունենալ երկրում փողի առաջարկի հրաման։ Ի վերջո, դա կհանգեցնի կենտրոնական բանկի կողմից գների մակարդակի վերահսկմանը։ Կենտրոնական բանկի կողմից գների մակարդակի վրա ազդելու կարողության՝ Թորնթոնի գաղափարը մեծ ներդրում էր փողի քանակության տեսության զարգացման մեջ[13]։

Կարլ Մարքսը ձևափոխեց այն՝ պնդելով, որ արժեքի աշխատանքային տեսությունը պահանջում է, որ գները հավասարակշռության պայմաններում որոշվեն հասարակայնորեն անհրաժեշտ աշխատաժամանակով, որն անհրաժեշտ է բարիքներ արտադրելու համար, և որ փողի քանակը ֆունկցիա է՝ կախված բարիքների քանակից, գներից և փողի արագությունից[14]։ Մարքսը չէր մերժում փողի քանակական տեսության հիմնական գաղափարը, սակայն մերժում էր, որ բոլոր 4 տարրերն էլ հավասարազոր են՝ փոխարենը պնդելով, որ բարիքների գները և քանակը որոշիչ տարրերն են և փողի ծավալը բխում է դրանցից։ Նա պնդում էր.

Մարքսի նման Ջոն Մեյնարդ Քեյնսը ևս ընդհանուր առմամբ ընդունում էր տեսությունը և գրում.

Բացի այդ, նա Մարքսի նման հավատում էր, որ տեսությունը սխալ է ներկայացվում։ Մինչ Մարքսը պնդում էր, որ շրջանառության մեջ փողի քանակը որոշվում է ապրանքների քանակով՝ բազմապատկած դրանց գներով, Քեյնսը պնդում էր, որ փողի քանակը որոշվում է գնողունակությամբ կամ ագրեգացված պահանջարկով։

«Դրամական բարեփոխումների տրակտատ» (1923) աշխատության մեջ[15] Քեյնսը զարգացրեց իր քանակական հավասարումը՝ n = p(k + rk'), որտեղ n-ը «հասարակության կողմից շրջանառության մեջ գտնվող թղթադրամների կամ կանխիկի այլ ձևերի քանակն է», p-ն՝ «կենսամինիմումի ինդեքսը», r-ը՝ «բանկի պոտենցիալ պարտավորությունների (k') այն մասնաբաժինը, որը արտահայտված է կանխիկով»։ Քեյնսը նաև ենթադրում է, որ «... հասարակությունը, ներառյալ բիզնես աշխարհը, k սպառմանը համարժեք կանխիկ պահելը և հետագա հասանելի k' սպառմանը համարժեք գումար իրենց բանկում պահելը ավելի հարմար է համարում, քան չեկերը ...»: Քանի դեռ k-ն, k '-ը և r-ը չեն փոխվում, n-ի փոփոխությունները առաջացնում են համամասնական փոփոխություններ p-ում[16]։

Քեյնսը, այնուամենայնիվ, նշում է.

Այսպիսով, Քեյնսը ընդունում է, որ քանակական տեսությունը ճշգրիտ է երկարաժամկետում, բայց ոչ կարճաժամկետում։ Քեյնսը նշում է, որ հակառակ ժամանակակից մտածողության, փողի արագությունն ու արդյունքը կայուն չեն, այլ խիստ փոփոխական, և որպես այդպիսին, փողի քանակը քիչ նշանակություն ունի գների փոփոխման գործում[17]։

Տեսությունը զգալիորեն վերանայվեց Միլթոն Ֆրիդմենի կողմից՝ ի պատասխան Ջոն Մեյնարդ Քեյնսի աշխատության և քեյնսականության[18]։ Ֆրիդմենը հասկանում էր, որ Քեյնսը իր պես «քանակական տեսության տեսաբան» է և որ Քեյնսյան հեղափոխությանը «եղել է կառավարման մարմիններում»՝ նախորդ քանակական տեսությանը համահունչ[17]։ Ֆրիդմենը այս կապակցությամբ նշում է իր և Քեյնսի հայացքների նմանությունները.

Ֆրիդմենը նշում է, որ Քեյնսը ուշադրությունը կենտրոնացրեց փողի քանակից (Ֆիշերի M-ը և Քեյնսի n-ը) դեպի գինը և արդյունքը։ Ֆրիդմենը գրում է.

Մոնետարիստական հակառակ դիրքորոշումն այն էր, որ հակառակ Քեյնսին՝ փողի արագությունը փողի քանակից ֆունկցիա չէ, այլ կարող է լինել անկախ փոփոխական։ Ֆրիդմենը գրում է.

Այսպիսով, չնայած Մարքսը, Քեյնսը և Ֆրիդմենը ընդունում էին քանակական տեսությունը, նրանցից յուրաքանչյուրը շեշտը դնում էր գների փոփոխությունը պայմանավորող տարբեր փոփոխականների վրա։ Մարքսը շեշտում էր արտադրությունը, Քեյնսը՝ եկամուտները և պահանջարկը, Ֆրիդմենը՝ փողի քանակը։

Ակադեմիական քննարկումը մնում է այն մակարդակի վրա, թե որ գործիչները զարգացրին տեսությունը։ Օրինակ, Բիեդան նշում է, որ Կոպեռնիկուսի հետևյալ դիտարկումը՝

կազմում է տեսության հիմքը[19], մինչ այլ տնտեսական պատմաբաններ տեսության սկիզբը ավելի ուշ են գնահատում՝ վերագրելով այնպիսի գործիչների, ինչպիսիք են Ժան Բոդենը, Դեյվիդ Հյումը և Ջոն Ստյուարտ Միլը[20]։

Փողի քանակական տեսությունը պահեց իր կարևորությունը նույնիսկ ֆրիդմենյան մոնետարիզմից տասնամյակներ հետո։ Նեոդասական տնտեսագիտության մեջ փողի քանակական տեսությունը դեռևս ֆունդամենտալ կարևորություն ունեցող դոկտրին է, սակայն Ռոբերտ Լուկասը և մի շարք այլ նշանավոր նեոդասական տնտեսագետներ մեծ ջանքեր են գործադրել ճշգրտելու և կատարելագործելու դրա տեսական նշանակությունը։ Նեոդասական տնտեսագետները, Դեյվիդ Հյումի «Փողի մասին» հայտնի աշխատությանը հետևելով, նշում են, որ կարճաժամկետում փողը չեզոք չէ, ուստի ենթադրվում էր, որ քանակական տեսությունը պահպանվում է միայն երկարաժամկետում։ Այս տեսական պատկերացումները ներառում էին լուրջ փոփոխություններ հակաճգնաժամային տնտեսական քաղաքականության շրջանակներում[21]։

Պատմականորեն, քանակական տեսության մեծագույն հակառակորդը իրական հաշիվների դոկտրինն է, համաձայն որի՝ փողի էմիսիան չի բարձրացնում գները, քանի որ նոր փողը թողարկվում է բավարար արժեք ունեցող ակտիվների հետ փոխանակման դիմաց[22]։

Ֆիշերի փոխանակային հավասարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից քանակական տեսությունը հիմնվում է հետևյալ բնութագրիչ կապի վրա՝

,

որտեղ՝

-ը որոշակի ժամանակահատվածում, ենթադրենք՝ 1 տարում, տնտեսությունում միջինում շրջանառվող փողի ընդհանուր քանակն է,
-ն փողի շրջանառության արագությունն է, այսինքն՝ բոլոր գործարքների միջին հաճախականությունը, որոնց համար ծախսվում է փող։ Սա արտացոլում է ֆինանսական հաստատությունների, տնտեսական փոփոխականների առկայությունը, և այն որոշումները, թե ինչքան արագ են մարդիկ ծախսում փողը։
-ն և -ն i-րդ գործարքի քանակը և գինն են,
-ի սյուն վեկտորն է, իսկ T ինդեքսը ցույց է տալիս տրանսպոնացումը,
-ի սյուն վեկտորն է։

Ընդհանուր տնտեսագիտությունը ընդունում է պարզեցված տարբերակը՝ փոխանակման հավասարումը՝

,

որտեղ՝

-ն տվյալ ժամանակահատվածում տնտեսությունում գործարքների հետ կապված գների մակարդակն է,
-ն ընդհանուր գործարքների իրական արժեքի ինդեքսն է։

Նախորդ հավասարումը ներկայացնում է այն դժվարությունը, որ փոխկապված տվյալները հասանելի չեն բոլոր գործարքների համար։ Ազգային եկամտի և ապրանքային հաշիվների զարգացման հետ մեկտեղ, շեշտը տեղափոխվեց ավելի շատ ազգաին եկամտի կամ վերջնական արդյունքի գործարքների վրա, քան համախառն գործարքների։ Այսպիսով, ստացվում է, որ -ն վերջնական ծախսերում փողի շրջանառության արագությունն է, -ն՝ վերջնական ծախսերի իրական արժեքի ինդեքսը։

Այսպես օրինակ, -ը կարող է ներկայացվել որպես շրջանառության մեջ գտնվող կանխիկի և չեկային ու խնայողական հաշիվներում գտնվող դեպոզիտների գումար, որը տնօրինում է հասարակությունը, -ն՝ իրական արդյունքն է (որը մակրոտնտեսական հավասարակշռության ժամանակ հավասարվում է իրական ծախսերին), -ն՝ դրան համապատասխան գների մակարդակը, իսկ -ն՝ արդյունքի անվանական արժեքը (դրամական արտահայտությամբ)։ Մի էմպիրիկ ձևակերպմամբ՝ փողի արագությունը վերցվում է որպես «ընթացիկ գներով արտահայտված զուտ ազգային արդյունքի հարաբերակցություն դրամական զանգվածին»[23]։

Մինչ այժմ տեսությունը առանձնապես վիճահարույց չէ, քանի որ փոխանակման հավասարումը մի ամբողջություն է։ Տեսությունը պահանջում է, որ արվեն ենթադրություններ այս հավասարման չորս փոփոխականների միջև պատճառային կապերի մասին։ Բանավեճեր կան այն մասին, թե ինչ չափով է այս փոփոխականներից յորաքանչյուրը կախված մյուսներից։ Հետագա սահմանափակումների բացակայության պայմաններում, հավասարումը չի պահանջում, որ փողի առաջարկի փոփոխությունները փոխեն -ի, -ի, -ի արժեքները առանձին կամ միասին վերցրած։ Օրինակ, -ի 10% աճը կարող է ուղեկցվել -ում 1/(1 + 10%) չափով փոփոխությամբ՝ թողնելով -ն անփոփոխ։ Քանակական տեսությունը ենթադրում է, որ հիմնական պատճառային կապը M-ի ազդեցությունն է P-ի վրա։

Քեմբրիջյան մոտեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսագետներ Ալֆրեդ Մարշալը, Պիգուն, Ջոն Մեյնարդ Քեյնսը(մինչև իր անվամբ տնտեսագիտական մտքի իր դպրոցի հիմնումը), ովքեր կապված էին Քեմբրիջի համալսարանի հետ, մի փոքր տարբեր մոտեցում ցուցաբերեցին քանակական տեսության նկատմամբ՝ փողի առաջարկի փոխարեն կենտրոնանալով փողի պահանջարկի վրա։ Նրանք պնդում էին, որ փողի առաջարկի որոշ մասը չի օգտագործվի գործարքներում, այլ փոխարենը կպահվի ձեռքի տակ կանխիկ ունենալու ապահովության և հարմարության նկատառումներով։ Այդ կանխիկ գումարի բաժինը, որը սովորաբար ներկայացվում է k-ով, () անվանական եկամտի մի մասն է։ Քեմբրիջյան տնտեսագետները կարծում էին նաև, որ հարստությունը ևս դեր կունենա, բայց պարզության համար հարստությունը հաճախ անտեսվում է։ Քեմբրիջյան հավասարումը հետևյալն է՝

:

Ենթադրելով, որ տնտեսությունը հավասարակշռության մեջ է (), էկզոգեն է, k -ն կարճաժամկետում հաստատուն է, Քեմբրիջյան հավասարումը համարժեք է փոխանակման հավասարմանը, որտեղ փողի արագությունը հավասար է k -ի հակադարձ մեծությանը։ Այսինքն՝

:

Քանակության տեսության Քեմբրիջյան տարբերակը հանգեցրեց ինչպես Քեյնսի «հարձակմանը» քանակական տեսության վրա, այնպես էլ տեսության մոնետարիստական վերականգնմանը[24]։

Ապացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նշել է Միլթոն Ֆրիդմենը, քանակական տեսությունը շեշտում է ծախսերի անվանական արժեքի և գների մակարդակի հետևյալ կապը փողի քանակի հետ.

,
:

Պլյուս նշանները ցույց են տալիս, որ փողի առաջարկի փոփոխությունը ենթադրաբար կփոխի անվանական ծախսերը և գների մակարդակը նույն ուղղությամբ (այլ հավասար պայմաններում)։

Ֆրիդմենը փողի քանակի և գների մակարդակի էական փոփոխությունների էմպիրիկ օրինաչափությունը նկարագրեց որպես հավանաբար արձանագրվող ամենահանդիպած տնտեսական երևույթ[25]։ Նախկինում դրամի առաջարկի փոփոխության կարճաժամկետ կապը իրական արդյունքի փոփոխության հետ ավելին էր, քան (1)-ում նշված գների մակարդակի հետ, սակայն դրան բնորոշ էին ճշգրտության, ժամանակի և կապի ուժգնության զգալի տատանումներ։ Երկարաժամկետում ավելի շատ կողմ են (1)-ին և (2)-ին, ոչ թե և -ի և -ի համակարգված միավորմանը[26]։

Սկզբունքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնշյալ տեսությունը հիմնված է հետևյալ վարկածների վրա՝

  1. Գնաճը հիմնովին բխում է փողի առաջարկի աճից։
  2. Փողի առաջարկը էկզոգեն է։
  3. Փողի պահանջարկը, ինչպես երևում է նրա արագությունում, անվանական եկամտի, տոկոսադրույքների և այլնի հաստատուն ֆունկցիան է։
  4. Տնտեսություն փող ներարկելու մեխանիզմը երկարաժամկետում այնքան էլ կարևոր չէ։
  5. Իրական տոկոսադրույքը որոշվում է ոչ դրամական գործոններով (կապիտալի արտադրողականություն, ժամանակային նախապատվություններ)։

Փողի առաջարկի նպատակադրման նվազեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամավարկային քաղաքականությունը, որպես մակրոտնտեսական անկայունության աղբյուր, վերացնելու համար քանակական տեսության կիրառումը ուղղված էր փողի առաջարկի կայուն և ցածր աճի թիրախավորմանը[27]։ Այնուամենայնիվ, համապատասխան փողի առաջարկի գործնական բնորոշումը, ներառյալ չափումը, միշտ էլ որոշ չափով վիճահարույց և դժվար է եղել, հատկապես 1980-90-ական թվականներին, երբ ֆինանսական միջնորդությունը զարգանում էր գաղափարական առումով և դառնում ավելի խճճված։ Այս խնդիրը մեղմելու համար որոշ կենտրոնական բանկեր, ներառյալ ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգը, որը նպատակադրում էր փողի առաջարկը, վերադարձան տոկոսադրույքների նպատակադրմանը։ 1990 թվականին, Նոր Զելանդիայից սկսած, ավելի ու ավելի շատ կենտրոնական բանկեր սկսեցին դնել գնաճի թիրախներ՝ որպես հասարակության համար առաջնային ուղեցույց։ Պատճառն այն էր, որ տոկոսադրույքների նպատակադրումը, պարզվեց, ավելի քիչ արդյունավետ գործիք է ցածր տոկոսադրույքների փուլերում, և այն չի հաղթահարում սպասվող գնաճի վերաբերյալ հասարակության անորոշությունը։ Գնաճի նպատակադրումը օգնում է ֆիքսել գնաճի սպասումները, այն կենտրոնական բանկերին դարձնում է ավելի պատասխանատու իրենց գործողությունների համար և նվազեցնում է տնտեսությանը մասնակցություն ունեցողների շրջանում տնտեսական անորոշությունը[28]։ Բայց, այնուամենայնիվ, փողի ագրեգատները մնում են հիմնական տնտեսական ցուցանիշներ[29], «կան փաստեր, որ փողի և տնտեսական ակտիվության միջև կապերը ամուր են նույնիսկ համեմատաբար կարճաժամկետ հատվածներում»[30]։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնութ Վիքսելը քննադատում էր փողի քանակական տեսությունը՝ վկայակոչելով «մաքուր վարկային տնտեսություն» հասկացությունը[31]։

Ջոն Մեյնարդ Քեյնսը քննադատում է փողի քանակական տեսությունը իր «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն» աշխատության մեջ։ Քեյնսը ի սկզբանե տեսությանը կողմնակից էր, սակայն իր «Ընդհանուր տեսությունում» նա ներկայացրել է այլընտրանքային տարբերակ։ Քեյնսը պնդում էր, որ գների մակարդակը խստորեն չի որոշվում փողի առաջարկով։ Փողի առաջարկի փոփոխությունները կարող են ազդել իրական փոփոխականների, օրինակ՝ արդյունքի, վրա[4]։

Լյուդվիգ ֆոն Միզեսը ընդունում էր, որ քանակական տեսության մեջ կա հիմքային ճշմարտություն, բայց քննադատում էր տեսության կենտրոնացվածությունը փողի առաջարկի վրա՝ առանց բավարար կերպով բացատրելու փողի պահանջարկը։ Նա ասում էր, որ «տեսությունը չի կարողանում բացատրել փողի արժեքի փոփոխության մեխանիզմը»[32]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Volckart Oliver (1997)։ «Early beginnings of the quantity theory of money and their context in Polish and Prussian monetary policies, c. 1520–1550»։ The Economic History Review (Wiley-Blackwell) 50 (3): 430–49։ ISSN 0013-0117։ JSTOR 2599810։ doi:10.1111/1468-0289.00063 
  2. «Quantity theory of money»։ Encyclopædia Britannica։ Encyclopædia Britannica, Inc. 
  3. 3,0 3,1 Hamilton Earl J. (1965)։ American Treasure and the Price Revolution in Spain, 1501-1650։ New York: Octagon 
  4. 4,0 4,1 Minsky, Hyman P. John Maynard Keynes, McGraw-Hill. 2008. p.2.
  5. Nicolaus Copernicus (1517), memorandum on monetary policy.
  6. Hutchinson Marjorie (1952)։ The School of Salamanca; Readings in Spanish Monetary Theory, 1544-1605։ Oxford: Clarendon 
  7. John Stuart Mill (1848), Principles of Political Economy.
  8. David Hume (1748), "Of Interest," "Of Interest" in Essays Moral and Political.
  9. Simon Newcomb (1885), Principles of Political Economy.
  10. Alfred de Foville (1907), La Monnaie.
  11. Irving Fisher (1911), The Purchasing Power of Money,
  12. von Mises, Ludwig Heinrich; Theorie des Geldes und der Umlaufsmittel [The Theory of Money and Credit]
  13. Hetzel, Robert L. "Henry Thornton: Seminal Monetary Theorist and Father of the Modern Central Bank." Henry Thornton: Seminal Monetary Theorist and Father of the Modern Central Bank (n.d.): 1. July–Aug. 1987.
  14. Capital Vol I, Chapter 3, B. The Currency of Money, as well A Contribution to the Critique of Political Economy Chapter II, 3 "Money"
  15. Tract on Monetary Reform, London, United Kingdom: Macmillan, 1924 Archived August 8, 2013, at the Wayback Machine.
  16. "Keynes' Theory of Money and His Attack on the Classical Model", L. E. Johnson, R. Ley, & T. Cate (International Advances in Economic Research, November 2001) «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից July 17, 2013-ին։ Վերցված է June 17, 2013 
  17. 17,0 17,1 "The Counter-Revolution in Monetary Theory", Milton Friedman (IEA Occasional Paper, no. 33 Institute of Economic Affairs. First published by the Institute of Economic Affairs, London, 1970.) «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-22-ին։ Վերցված է 2013-06-17 
  18. Milton Friedman (1956), "The Quantity Theory of Money: A Restatement" in Studies in the Quantity Theory of Money, edited by M. Friedman. Reprinted in M. Friedman The Optimum Quantity of Money (2005), 51-p. 67.
  19. Bieda, K. (1973), «Copernicus as an economist», Economic Record 49: 89–103, doi:10.1111/j.1475-4932.1973.tb02270.x 
  20. Wennerlind, Carl (2005), «David Hume's monetary theory revisited», Journal of Political Economy 113 (1): 233–37, doi:10.1086/426037 
  21. Galbács Peter (2015)։ The Theory of New Classical Macroeconomics. A Positive Critique։ Contributions to Economics։ Heidelberg/New York/Dordrecht/London: Springer։ ISBN 978-3-319-17578-2։ doi:10.1007/978-3-319-17578-2 
  22. Roy Green (1987), "real bills doctrine", in The New Palgrave: A Dictionary of Economics, v. 4, pp. 101–02.
  23. Milton Friedman; Anna J. Schwartz (1965), The Great Contraction 1929–1933, Princeton: Princeton University Press, ISBN 978-0-691-00350-4 
  24. Froyen, Richard T. Macroeconomics: Theories and Policies. 3rd Edition. Macmillan Publishing Company: New York, 1990. pp. 70–71.
  25. Milton Friedman (1987), "quantity theory of money", The New Palgrave: A Dictionary of Economics, v. 4, p. 15.
  26. Summarized in Friedman (1987), "quantity theory of money", pp. 15–17.
  27. Friedman (1987), "quantity theory of money", p. 19.
  28. Jahan Sarwat։ «Inflation Targeting: Holding the Line»։ International Monetary Funds, Finance & Development։ Վերցված է դեկտեմբերի 28, 2014 
  29. NA (2005), How Does the Fed Determine Interest Rates to Control the Money Supply?", Federal Reserve Bank of San Francisco. February,«Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից December 8, 2008-ին։ Վերցված է November 1, 2007 
  30. R.W. Hafer and David C. Wheelock (2001), "The Rise and Fall of a Policy Rule: Monetarism at the St. Louis Fed, 1968-1986", Federal Reserve Bank of St. Louis, Review, January/February, p. 19.
  31. Wicksell Knut (1898)։ Interest and Prices 
  32. Ludwig von Mises (1912), "The Theory of Money and Credit (Chapter 8, Sec 6)".

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Կանոնը, համաձայն որի՝ շրջանառվող փողի միջին քանակը որոշվում է շրջանառվող բարիքների գների հանրագումարով և փողի շրջանառության միջին արագությամբ, կարող է նաև ներկայացվել հետևյալ կերպ, այն է՝ ունենալով բարիքների արժեքների գումարը և նրանց փոփոխության ենթարկվելու միջին արագությունը, ստացվում է, որ թանկարժեք մետաղների քանակը, որպես փող, կախված է այդ թանկարժեք մետաղների արժեքից։

Սխալ կարծիքը, համաձայն որի՝ ընդհակառակը, գներն են որոշվում շրջանառվող փողի միջին քանակով, որն էլ կախված է երկրում թանկարժեք մետաղների քանակից, հիմնված է այն անհեթեթ վարկածի վրա, որ բարիքները ի սկզբանե գին չունեն, իսկ փողը՝ արժեք, երբ դրանք առաջին անգամ մտնում են շրջանառություն, և շրջանառության ընթացքում խառը ապրանքների մի մասը փոխանակվում է թանկարժեք մետաղների մի մասի հետ։

Aquote2.png
Aquote1.png Այս տեսությունը ֆունդամենտալ է։ Դրա համապատասխանությունը փաստերի հետ հարցականի տակ չի դրվում։ Aquote2.png
Aquote1.png Քանակական տեսության անզգույշ կողմնակիցների կողմից հաճախ թույլ տրված սխալը, որը կարող է մասամբ բացատրել, թե ինչու այն համընդհանուր կերպով ընդունված չէ, հետևյալն է։ Տեսությունը հաճախ բացատրվում է այն ենթադրությամբ, որ սոսկ փողի քանակի փոփոխությունը չի կարող ազդել k-ի, r-ի և k'-ի վրա։ Մաթեմատիկական լեզվով ասած՝ n-ը անկախ փոփոխական է՝ կապված այս քանակների հետ։ Սրանից հետևում է, որ n-ի կամայական կրկնապատկումը, քանի որ ինքնին ենթադրվում է, որ չի ազդում k-ի, r-ի և k'-ի վրա, պետք է ունենա p-ն կրկնակի մեծացնելու ազդեցություն, ինչը հակառակ դեպքում այլ կլիներ։ Քանակական տեսությունը հաճախ ներկայացվում է այսպես կամ նման ձևով։

Այսպես, երկարաժամկետում այն կարող է լինել ճիշտ։ Եթե ամերիկյան քաղաքացիական պատերազմից հետո ամերիկյան դոլարը կայունացվեր և օրենքով սահմանված լիներ 10%-ով ցածր իր ներկա արժեքից, ապա անվնաս կլինի ենթադրել, որ n-ը և p-ն այժմ կլինեին ընդամենը 10%-ով ավելի, քան իրականում կան, իսկ r-ի, k-ի և k'-ի ներկա արժեքները ազդեցության չէին ենթարկվի։ Բայց այս երկարաժամկետ հեռանկարը ապակողմնորոշիչ է ընթացիկ գործերի համար։ Երկարաժամկետում մենք բոլորս մահացած կլինենք։ Տնտեսագետները իրենց առջև դնում են շատ հեշտ և չափազանց անօգուտ խնդիր, եթե փոթորկոտ եղանակին նրանք մեզ կարող են միայն ասել, որ երբ փոթորիկը վաղուց անցել է, օվկիանոսը կրկին խաղաղ կլինի։ Իրականում, n-ի փոփոխությունը կարող է ազդեցություն ունենալ ինչպես k-ի և k'-ի, այնպես էլ r-ի վրա։ Բավական է մի քանի տիպիկ օրինակներ ներկայացնել։ Պատերազմից առաջ (և իհարկե՝ դրանից սկսած) գոյություն ուներ մի կարևոր տարր, թե ինչն է բանկերի պահուստային քաղաքականության, հատկապես Պետական բանկերի ոսկու պահուստների քաղաքականության մեջ պայմանական և կամայական։ Այս պահուստները պահվում էին ավելի շատ ցուցադրելու, քան օգտագործելու համար, և դրանց քանակը սերտ պատճառաբանության արդյունք չէր։ 1900-1914 թվականներին այս բանկերի կողմից որոշված միտում կար` ոսկին անընդհատ ավելացնել, երբ այն հոսում էր դեպի իրենց և դա դժկամորեն անել, եթե այն հոսում էր այլ ճանապարհով։ Հետևաբար, երբ ոսկին համեմատաբար շատացավ, նրանք ձգտում էին կուտակել այն, ինչ կլիներ իրենց ճանապարհին և մեծացնել պահուստների մասնաբաժինը, որի արդյունքում հարավաֆրիկյան ոսկու ավելացված արդյունահանումը կլանվեց՝ գների մակարդակի վրա ավելի քիչ ազդեցություն ունենալով, քան դա կլիներ, եթե n-ի աճը ամբողջովին լիներ առանց r-ի արժեքի վրա ազդեցության։ ... Այսպիսով, այս և այլ եղանակներով մեր հավասարման պայմանները իրենց փոփոխություններում հակված են p-ի կայունությանը, և կա որոշակի կապ, որը կանխում է, որ v-ի չափավոր փոփոխությունը ամբողջական համամասնական ազդեցություն ունենա p-ի վրա։ Մյուս կողմից, n-ի մեծ փոփոխությունը, որը վերացնում է սկզբնական կապերը, և հատկապես n-ի այնպիսի փոփոխությունը, որն առաջանում է նույն ուղղությամբ հետագա փոփոխությունների ակնկալիքով, կարող են ավելի քան համամասնական ազդեցություն ունենալ p-ի վրա։

Aquote2.png
Aquote1.png Հակահեղափոխությունը՝ քաղաքականության, թե գիտության մեջ, երբեք չի վերականգնում նախնական վիճակը։ Այն միշտ ստեղծում է մի վիճակ, որն ունի որոշակի նմանություններ նախնականին, բայց այն նաև կրում է միջանկյալ հեղափոխության ուժեղ ազդեցությունը։ Դա, անշուշտ, ճիշտ է մոնետարիզմի մասին, որը շատ օգուտներ քաղեց Քեյնսի աշխատանքներից։ Իրոք, ես կարող եմ ասել, ..., որ եթե Քեյնսն այսօր կենդանի լիներ, անկասկած, հակահեղափոխության առաջին շարքերում կլիներ։ Aquote2.png
Aquote1.png Քեյնսի ասելով՝ կարևորը փողի քանակը չէ։ Կարևորը համախառն ծախսերի այն մասն է, որն անկախ է ընթացիկ եկամուտներից, ինչը կոչվում է ինքնավար ծախսեր և գործնականում հիմնականում նույնականացվում է բիզնեսի կողմից ներդրումների և կառավարության ծախսերի հետ։ Aquote2.png
Aquote1.png Թերևս, ինձ համար ամենապարզ ձևը բացատրելու համար, թե ինչու է դա տեղին եղել, հիշեցնել է, որ Քեյնսյան դոկտրինի կարևոր տարր է փողի արագության պասիվ դերը։ Եթե փողի քանակը աճի, արագությունը կնվազի։ Էմպիրիկորեն, սակայն, պարզվում է, որ արագության փոփոխությունները հակված են ուժեղացնելու փողի քանակի փոփոխությունները՝ դրանք կոմպենսացնելու փոխարեն։ Երբ 1929-1933 թվականներին ԱՄՆ-ում փողի քանակը եռակի կրճատվեց, դրա արագությունը ևս նվազեց։ Երբ գրեթե ցանկացած երկրում փողի քանակը արագորեն աճում է, դրան արագությունը ևս արագորեն աճում է։ Aquote2.png
Aquote1.png Փողը կարող է կորցնել իր արժեքը չափազանց մեծ քանակի դեպքում, եթե չափազանց արծաթ է դրամահատվում՝ մեծացնելով մարդկանց պահանջարկը արծաթի նկատմամբ։ Այս կերպ, մետաղադրամի գնահատումը չեզոքանում է, երբ այն չի կարող գնել այնքան արծաթ, որքան իր մեջ է պարունակվում […]: Լուծումը մետաղադրամ այնքան թողարկելն է, որ այն չգերազանցի իր իրական արժեքը[1]։ Aquote2.png


  1. Volckart, Oliver (1997), «Early beginnings of the quantity theory of money and their context in Polish and Prussian monetary policies, c. 1520–1550», The Economic History Review 50 (3): 430–49, doi:10.1111/1468-0289.00063