Ջոզեֆ Շումպետեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոզեֆ Շումպետեր
Joseph Schumpeter
Joseph Schumpeter ekonomialaria.jpg
Ծնվել էփետրվարի 8, 1883(1883-02-08)[1][2][3][4]
Տրժեստ, Յիհլավայի շրջան[5]
Մահացել էհունվարի 8, 1950(1950-01-08)[6][1][2][3][4] (66 տարեկանում)
Կոնեկտիկուտ, ԱՄՆ
բնական մահով
ՔաղաքացիությունԱվստրո-Հունգարիա
ԱՄՆ
Flag of Austria.svg Ավստրիա
Ազգությունգերմանացի
Մասնագիտությունտնտեսագետ, պրոֆեսոր, book collector և մարդաբան
Հաստատություն(ներ)Բոննի համալսարան, Հարվարդի համալսարան, Գրացի համալսարան և Չեռնովցիի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)finance minister of Austria?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1] և անգլերեն
Գիտական ղեկավարՕյգեն Բյոմ-Բավերկ և Ֆրիդրիխ ֆոն Վիզեր
Եղել է գիտական ղեկավարFerdinand A. Hermens?, Պոլ Սամուելսոն, Ջեյմս Թոբին և Paul Sweezy?
Հայտնի աշակերտներNicholas Georgescu-Roegen?
ՊարգևներԷկոնոմետրիկ միության անդամ
Ամուսին(ներ)Elizabeth Firuski?
Joseph Schumpeter Վիքիպահեստում

Ջոզեֆ Ալոիս Շումպետեր - (գերմ.՝ Joseph Alois Schumpeter, փետրվարի 8, 1883(1883-02-08)[1][2][3][4], Տրժեստ, Յիհլավայի շրջան[5] - հունվարի 8, 1950(1950-01-08)[6][1][2][3][4], Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ավստրիացի տնտեսագետ, սոցիոլոգ, տնտեսագիտության տեսաբան: Նա համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ տնտեսագետներից մեկը։ Շումպետերը ծնվել է Մորավիա քաղաքում, որն այն ժամանակ Ավստրո֊Հունգարիայի կազմում էր (այժմ Չեխիայում)։ Ստացել է հիանալի կրթություն, ուսումնասիրել լատիներեն և հունարեն: 1901 թվականին ընդունվել է Վիեննայի համալսարանը և ավարտել այն 5 տարի հետո՝ իրավունքի դոկտորի աստիճանով: 1908 թվականին հրատարակել է իր առաջին տեսական աշխատանքը՝ «Տեսական քաղաքագիտության էությունը և բովանդակությունը» վերնագրով: 1912 թվականին լույս է տեսել նրա ամենահայտնի աշխատությունը՝ «Տնտեսական զարգացման տեսությունը» (ռուս.՝ «Теория экономического развития»): 1919 թվականին Շումպետերին առաջարկում են Ավստրիայի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնը: 1932 թվականից մինչև կյանքի վերջը նա դասավանդել է Հարվարդի համալսարանում: Այդ շրջանում են գրվել նրա հիմնական աշխատությունները՝ «Տնտեսական ցիկլեր» (1939), «Կապիտալիզմ, սոցիալիզմ, դեմոկրատիա» (1942): Կյանքի վերջում նա աշխատում էր «Տնտեսական վերլուծության պատմություն» (ֆր.՝  "Histoire de l'Analyse économique") աշխատության վրա, որը կիսատ է մնում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]