Փոլ Սեմյուելսոն
Փոլ Էնթոնի Սեմյուելսոն (անգլ.՝ Paul Anthony Samuelson, մայիսի 15, 1915[1][2][3][…] կամ 1915[4], Գերի, Լեյք շրջան, Ինդիանա, ԱՄՆ[5] - դեկտեմբերի 13, 2009[6][7][1][…], Բելմոնտ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[8][9][10]), 20-րդ դարի ականավոր տնտեսագետ, առաջին ամերիկացին, ով տնտեսագիտության բնագավառում դարձել է Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ «գիտական աշխատանքի համար, որը զարգացրել է տնտեսագիտական ստատիկ ու դինամիկ տեսությունը և ավանդ ներդրել տնտեսագիտության բնագավառում վերլուծության ընդհանուր մակարդակը բարձրացնելու գործում»[19][20]։ (1970)։ Հեղինակել է Տնտեսագիտություն. ներածական վերլուծություն խորագիրը կրող բուհական դասագիրքը, որն առաջին անգամ հրատարակվել է 1948 թվականին[21] և լայն տարածում ստացել. տարիների ընթացքում թարգմանվել է աշխարհի ժողովուրդների չորս տասնյակից ավելի լեզուներով և հրատարակվել ավելի քան չորս միլիոն օրինակ ընդհանուր տպաքանակով[22]՝ դառնալով ամենամեծ տպաքանակով լույս ընծայված տնտեսագիտության դասագիրքն ամբողջ աշխարհում։ Վերջերս լույս է տեսել այդ դասագրքի անգլերեն 19-րդ հրատարակությունը։ Տնտեսագիտություն. ներածական վերլուծություն-ը համարվում է քեյնսականության սկզբունքները պարզաբանող ամերիկյան երկրորդ գիրքը։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության ամբիոնի նախկին ղեկավար Ջեյմս Փոթերբան (James M. Poterba) շեշտել է, որ իր այդ գրքով Սեմյուելսոնը «հսկայական ժառանգություն է թողնում» թե՛ որպես հետազոտող և թե՛ որպես մանկավարժ՝ հանդես գալով իբրև մի հսկա, որի ուսերին բարձրանում է ժամանակակից տնտեսագիտական տեսությունը[20]։
Տնտեսագիտության պատմաբան Ռենդոլ Փարքերը Փոլ Սեմյուելսոնին կոչել է «ժամանակակից տնտեսագիտության հայր», իսկ New York Times-ը նրան համարել է «20-րդ դարի խոշորագույն ակադեմիական տնտեսագետ» («foremost academic economist of the 20th century»):
Սեմյուելսոնը, թերևս, եղել է 20-րդ դարավերջի ամենաազդեցիկ տնտեսագետը[23]։ 1996 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինտոնը, նրան հանձնելով գիտության բնագավառում ամերիկյան բարձրագույն պետական պարգևը համարվող «Գիտության ազգային մեդալը», երախտագիտություն է հայտնել նրան՝ ավելի քան 60 տարի տնտեսագիտության բնագավառում հիմնարար ներդրում կատարելու համար[20]։
Սեմյուելսոնը մաթեմատիկան համարում էր տնտեսագետների «բնական լեզուն» և հատկապես իր «Տնտեսագիտական վերլուծության հիմունքներ» («Foundations of Economic Analysis») աշխատությամբ զգալի ավանդ է ներդրել տնտեսագիտության մաթեմատիկական հիմունքներն ամրապնդելու գործում[24]։
Փոլ Սեմյուելսոնն ընտրվել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1970)[25]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1915 թվականի մայիսի 15-ին Ինդիանա նահանգի Գերի ոչ մեծ քաղաքում։ Ծնողները Լեհաստանից գաղթած հրեաներ էին[26]։ Հայրը՝ Ֆրենկ Սեմյուելսոնը, դեղագործ էր[27]։
Փոլը 16 տարեկանում ընդունվել է Չիկագոյի համալսարան, 1935 թվականին ավարտել՝ ստանալով բակալավրի աստիճան։ Ուսումնառությունը շարունակել է Հարվարդում, որտեղ 1936 թվականին ստացել է մագիստրոսի, 1941 թվականին՝ փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։ 25 տարեկանում դարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի դոցենտ, 32 տարեկանում՝ պրոֆեսոր։ 1948 թվականին նրան շնորհվել է Գուգենհայմի կրթաթոշակ[28], 1966 թվականին՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի բարձրագույն պարգև-մրցանակը[20]։ Երկար տարիներ աշխատել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, և նրա եռանդուն ջանքերի շնորհիվ այդ ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը դարձել է համբավավոր գիտա-կրթական հիմնարկություն, որտեղ նրա հրավերքով աշխատանքի են անցել բազմաթիվ անվանի տնտեսագետներ, այդ թվում՝ հետագայում Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականներ Ռոբերտ Սոլոուն, Ֆրանկո Մոդիլյանին, Ռոբերտ Մերտոնը, Ջոզեֆ Ստիգլիցը, Փոլ Քրուգմանը...
Փոլ Սեմյուելսոնը համարվում է «նեոդասական սինթեզի» նախաձեռնողը և նոր քեյնսականության հիմնադիրներից մեկը։
1956-1959 թվականներին եղել է Միջազգային տնտեսագիտական ասոցիացիայի, իսկ 1952 թվականին՝ Տնտեսագիտական ընկերության նախագահը։ Բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ (1960), ԱՄՆ տնտեսագիտական ասոցիացիայի նախագահ (1961), նախագահ Ջոն Քենեդիի խորհրդական։ Պարգևատրվել է Ջ․ Կլարկի մեդալով (1947), ԱՄՆ գիտության ազգային մեդալով (1996)։
Մահացել է 2009 թվականի դեկտեմբերի 13-ին[29]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տնտեսագիտական վերլուծության հիմունքներ (1947)
- Տնտեսագիտություն․ վերլուծության ներածություն (1948)
- Գծային ծրագրավորում և տնտեսագիտական վերլուծություն (Ռ․ Սոլոուի և Ռ․ Դորֆմանի հետ համատեղ) (1958)
- Սպառողական վարկի ճշգրիտ մոդելը սոցիալական ասիգնացիաների օգտագործումով կամ առանց օգտագործման (1958)
- Samuelson, Paul A. (1947), Enlarged ed. 1983. Foundations of Economic Analysis, Harvard University Press.
- Samuelson, Paul A. (1948), Economics: An Introductory Analysis, 0-07-074741-5; with William D. Nordhaus (since 1985), 2009, 19th ed., McGraw–Hill. 978-0-07-126383-2
- Samuelson, Paul A. (1952), "Economic Theory and Mathematics – An Appraisal", American Economic Review, 42(2), pp. 56–66.
- Samuelson Paul A (1954)։ «The Pure Theory of Public Expenditure»։ Review of Economics and Statistics 36 (4): 387–89։ JSTOR 1925895։ doi:10.2307/1925895
- Samuelson, Paul A. (1958), Linear Programming and Economic Analysis with Robert Dorfman and Robert M. Solow, McGraw–Hill. Chapter-preview links.
- Samuelson Paul A. (1960)։ «Efficient paths of capital accumulation in terms of the calculus of variations»։ in Arrow Kenneth J., Karlin Samuel, Suppes Patrick։ Mathematical models in the social sciences, 1959: Proceedings of the first Stanford symposium։ Stanford mathematical studies in the social sciences, IV։ Stanford, California: Stanford University Press։ էջեր 77–88։ ISBN 9780804700214
- Samuelson Paul A. (1982)։ «Quesnay's 'Tableau Economique' as a theorist would formulate it today»։ in Meek Ronald (author), Bradley Ian C., Howard Michael C.։ Classical and Marxian political economy: essays in honour of Ronald L. Meek։ London: Macmillan։ էջեր 45–78։ ISBN 9780333321997
- The Collected Scientific Papers of Paul A. Samuelson, MIT Press. Preview links for vol. 1–3 below. Contents links for vol. 4–7. .
- Samuelson, Paul A. (1966), Vol. 1 → via Google Books, 1937–mid-1964.
- Samuelson, Paul A. (1966), Vol. 2 → via Google Books, 1937–mid-1964.
- Samuelson, Paul A. (1972), Vol. 3 → via Google Books, mid-1964–1970.
- Samuelson, Paul A. (1977), Vol. 4 → via Internet Archive Կաղապար:Registration required, 1971–76.
- Samuelson, Paul A. (1986), Vol. 5 → via Google Books, 1977–1985 Description → via
- Samuelson, Paul A. (2011), Vol. 6(չաշխատող հղում), 1986–2009. Description → via Wayback Machine
- Samuelson, Paul A. (2011), Vol. 7(չաշխատող հղում), 1986–2009.
- Paul A. Samuelson Papers, 1933–2010, Rubenstein Library, Duke University. .
- Samuelson, Paul A. (2007), Inside the Economist's Mind: Conversations with Eminent Economists with William A. Barnett, Blackwell Publishing, 1-4051-5917-0
- Samuelson, Paul A. (2002), Paul Samuelson and the Foundations of Modern Economics, Transaction Publishers, 978-0-76-580114-2
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 Indiana Authors and their Books, 1917-1966 / D. E. Thompson — Wabash College, 1974.
- ↑ 5,0 5,1 5,2 Paul Samuelson obituary // The Guardian.com — 2009. — ISSN 1756-3224; 1354-4322
- ↑ 6,0 6,1 6,2 Nobel economics laureate Samuelson dies at 94 // reuters.com — 2009.
- ↑ 7,0 7,1 7,2 Paul Samuelson
- ↑ 8,0 8,1 8,2 Remembering Economist Paul Samuelson — PBS NewsHour, 2009.
- ↑ 9,0 9,1 9,2 http://www.examiner.com/x-17945-St-Louis-Personal-Finance-Examiner~y2009m12d13-Famed-economist-Paul-Samuelson-passes-away
- ↑ 10,0 10,1 10,2 Kurz H. D. Aiming for a ‘Higher Prize’Paul Anthony Samuelson (1915–2009) // European Journal of the History of Economic Thought — Routledge, Taylor & Francis, 2010. — Vol. 17, Iss. 3. — P. 513—520. — ISSN 0967-2567; 1469-5936 — doi:10.1080/09672567.2010.496571
- ↑ Maurice Allais, Nobel Winner, Dies at 99 // The New York Times / J. Kahn — Manhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2010. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ Professor and Columnist Wins Economics Nobel // The New York Times / J. Kahn — Manhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2008. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 13,0 13,1 13,2 Notable Names Database — 2002.
- ↑ 14,0 14,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
- ↑ Samuelson P. The Observational Significance of Economic Theory: A Study in the Foundations of Analytical Economics — Harvard University, 1941.
- ↑ http://library.mit.edu/item/000760048
- ↑ 17,00 17,01 17,02 17,03 17,04 17,05 17,06 17,07 17,08 17,09 17,10 17,11 17,12 17,13 17,14 17,15 17,16 17,17 17,18 17,19 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1970 — Nobel Foundation.
- ↑ «Winners of the Nobel Prize for Economics»։ Encyclopædia Britannica։ Վերցված է 2018-01-13(անգլ.)
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 Frost Greg (December 13, 2009)։ «Nobel-winning economist Paul A. Samuelson dies at age 94»։ MIT News "In a career that spanned seven decades, he transformed his field, influenced millions of students and turned MIT into an economics powerhouse"
- ↑ Skousken Mark (Spring 1997)։ «The Perseverance of Paul Samuelson's Economics»։ Journal of Economic Perspectives 11 (2): 137–152։ doi:10.1257/jep.11.2.137
- ↑ «Year 107 – 1967: Economics: An Introductory Analysis by Paul A. Samuelson | 150 Years in the Stacks»։ libraries.mit.edu։ Վերցված է April 26, 2016
- ↑ "Paul Samuelson: The last of the great general economists died on December 13th, aged 94", The Economist, December 17, 2009
- ↑ Solow Robert (2010)։ «On Paul Samuelson»։ Challenge 53 (2): 113–116։ doi:10.2753/0577-5132530207
- ↑ «Paul Samuelson» (անգլերեն)։ nasonline.org։ Վերցված է 2019-04-07
- ↑ Weinstein Michael M. (2009-12-13)։ «Paul A. Samuelson, Who Reshaped Economics, Dies at 94»։ The New York Times (անգլերեն)։ 0362-4331։ Վերցված է 2019-04-07
- ↑ Մահախոսական The New York Times-ում
- ↑ «Paul A. Samuelson»։ John Simon Guggenheim Foundation (անգլերեն)։ gf.org։ Վերցված է 2019-04-07
- ↑ «Nobel economics laureate Samuelson dies at 94»։ Reuters (անգլերեն)։ 2009-12-13։ Վերցված է 2019-04-07
Գրականություն Փոլ Սեմյուելսոնի և նրա ուսումնասիրությունների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
- Backhouse Roger E. (2017)։ Founder of Modern Economics: Paul A. Samuelson: Volume 1: Becoming Samuelson, 1915-1948 (անգլերեն)։ Oxford University Press։ ISBN 978-0-19-066411-4
- Dixit Avinash (2012)։ «Paul Samuelson's Legacy»։ Annual Review of Economics (Annual Reviews) 4: 1–31։ doi:10.1146/annurev-economics-080511-110957
- Fischer Stanley (1987)։ Samuelson, Paul Anthony։ The New Palgrave: A Dictionary of Economics 4 (London: Macmillan)։ էջեր 234–41։ ISBN 978-0-935859-10-2.
- Silk Leonard (1976)։ The Economists։ New York: Basic Books։ ISBN 978-0-465-01810-9 .
- Sobel Robert (1980)։ The Worldly Economists։ New York: Free Press։ ISBN 978-0-02-929780-3.
- Fusfeld Daniel R. (2002)։ «The Neoclassical Synthesis»։ The Age of the Economist (9th ed.)։ Boston: Addison-Wesley։ էջեր 198–201։ ISBN 978-0-321-08812-3 .
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փոլ Սեմյուելսոնի կենսագրությունը Նոբելյան մրցանակների կայքում (անգլ.)
- Փոլ Սեմյուելսոնի մասին Timeline of Nobel Winners կայքում(անգլ.)
![]() |
Փոլ Սեմյուելսոն Վիքիպահեստում |
---|

- Փոլ Սեմյուելսոն Mathematics Genealogy Project կայքում
- Presentation Speech by Professor Assar Lindbeck, Stockholm School of Economics, Award Ceremony, The Bank of Sweden Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel, 1970
- A History of Economic Thought biography, 2004
- «Paul Anthony Samuelson (1915–2009)»։ The Concise Encyclopedia of Economics։ Library of Economics and Liberty (2nd ed.)։ Liberty Fund։ 2009
- Paul Samuelson, Yale Honorands biography, May 2005
- "Nobel-winning economist Paul A. Samuelson dies at age 94", MIT News, December 13, 2009
- Samuelson Appearances on C-SPAN
Պարգևներ | ||
---|---|---|
Նախորդող: Ragnar Frisch |
Laureate of the Nobel Memorial Prize in Economics 1970 |
Հաջորդող: Simon Kuznets |
|
|
- Մայիսի 15 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Դեկտեմբերի 13 մահեր
- 2009 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Բրիտանական ակադեմիայի թղթակից-անդամներ