Jump to content

Ռոբերտ Սոլոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռոբերտ Մերտոն Սոլոուից)
Ռոբերտ Սոլոու
անգլ.՝ Robert Solow
Ծնվել էօգոստոսի 23, 1924(1924-08-23)[1][2]
Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 21, 2023(2023-12-21)[3] (99 տարեկան)
Լեքսինգթոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և MIT Sloan մենեջմենթի դպրոց
Գործունեության ոլորտՄակրոէկոնոմիկա, տնտեսագիտություն[4] և Տնտեսական աճ[4]
ԱնդամակցությունԼինչեի ազգային ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[5], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[5] և Տնտեսաչափական ընկերություն[6]
Ալմա մատերՀարվարդի համալսարան (1951) և Ջեյմս Մեդիսոնի ավագ դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն[7][8]
Գիտական ղեկավարՎասիլի Լեոնտև[9]
Եղել է գիտական ղեկավարFrancis M. Bator?, Alain Enthoven?, Ռոնալդ Ջոնս, Herbert Mohring?, Ronald Findlay?, Harvey M. Wagner?, George Perry?, Փիթեր Դայմոնդ, Michael D. Intriligator?, Arjun Kumar Sengupta?, Ջորջ Աքերլոֆ, Eytan Sheshinski?, Ջոզեֆ Ստիգլից, Robert J. Gordon?, Robert Hall?, Ուիլյամ Նորդհաուս, Martin Weitzman?, Ավինաշ Դիկսիտ, Ray Fair?, Ալան Բլինդեր, Vittorio Corbo?, Robert Pindyck?, Jeremy Siegel?, Կացուհիտո Իվաի, John G. Riley?, Meir Kohn?, Steven Shavell?, Arthur Robson?, Glenn Loury?, Halbert White?, Mario Baldassarri?, Robert D. Cairns?, Arnold Kling?, Malcolm Galatin?[9], Charlie Bean?[9], Peter Berck?[9], Barbara Dianne Pauls?[9], William Nichols Talmers?[9], Louis Lefeber?[9], Marian Krzyzaniak?[9], Simone Clemhout?[9], Edward D. Kalachek?[9], Leon Louis Wegge?[9], Vincent Deacon Taylor?[9], Michael Hans Spiro?[9], Fred David Arditti?[9], Anthony John Blackburn?[9], Sanjit Bose?[9], Hanaa Abdel-Aziz Kheir-El-Dine?[9], Harry Grubert?[9], Steven Douglas Beggs?[9], Harvey Earl Lapan?[9], Jonathan Rhys Kesselman?[9], Rafael Lusky?[9], Alexander Cukierman?[9], Takahiro Miyao?[9], Philip Anthony Musgrove?[9], Samuel L. Myers?[9], Turgay Osman Özkan?[9], Lynn Elaine Browne?[9], Nathan Blair Forrester?[9], Marc Joshua Lonoff?[9], Judy Ann Wachtenheim?[9], Margaret Claire Agnew?[9], Fredrick Hendrick Huizinga?[9], Daniel Martin Gorodetsky Raff?[9], Martina Copelman?[9], Stacey Marie Tevlin?[9], Beth Anne Wilson?[9], Kobsak Pootrakool?[9], Sanghoon Ahn?[9], Maha Saleh Ibrahim?[9] և Koen Vermeylen?[9]
Ազդվել էՊոլ Սամուելսոն և Վասիլի Լեոնտև
Պարգևներ
 Robert Solow Վիքիպահեստում

Ռոբերտ Սոլոու (անգլ.՝ Robert Merton Solow, օգոստոսի 23, 1924(1924-08-23)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 21, 2023(2023-12-21)[3], Լեքսինգթոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ տնտեսական աճի տեսության մեջ կատարած ներդրման համար (1987)։ Նա կրթություն է ստացել հարևան հանրային դպրոցում և տեսականորեն աչքի է ընկել երիտասարդ տարիներին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կոլումբիայի և Հարվարդի համալսարաններում, որտեղ ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր։

1999-2002 թվականներին եղել է Միջազգային տնտեսագիտական ասոցիացիայի, 1964 թվականին՝ Էկոնոմետրիկ միության, իսկ 1979 թվականին՝ Ամերիկայի տնտեսագիտական ասոցիացիայի նախագահը։

Պարգևատրվել է Ջոն Բեյթս Կլարկի (1961) և Վ․ Լեոնտևի (2006) շքանշաններով տնտեսագիտության բնագավառում ունեցած հաջողությունների մասին։

Ֆ․ Սեյդմանի (1983) և Ա․ Սմիթի (1985) անվան մրցանակների դափնեկիր։

1940 թ. սեպտեմբերին Սոլոուն ընդունվում է Հարվարդի քոլեջ և բարձր առաջադիմության համար ստանում է կրթաթոշակ։ Հարվարդում նրա առաջին ուսումնասիրությունները եղել են սոցիոլոգիան և մարդաբանությունը, ինչպես նաև տարրական տնտեսագիտությունը։

1942 թ. վերջերին Սոլոուն ավարտեց համալսարանը և միացավ ԱՄՆ-ի զորքերին։ Նա խիզախորեն ծառայել է Հյուսիսային Աֆրիկայում և Սիցիլիայում, ավելի ուշ ծառայել է Իտալիայում 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին և զորացրվել է 1945 թ. օգոստոսին։ Նա 1945 թ. վերադարձավ Հարվարդ և սովորեց Վասիլի Զեոնտեֆի մոտ։ Որպես հետազոտող ասիստենտ՝ նա ներկայացրեց առաջին կապիտալ-գործոնը միջճյուղային մոդելում։

Հետո նա սկսեց հետաքրքրվել վիճակագրությամբ և հավանականության մոդելներով։ 1949-1950 թթ. նա անցկացրեց Կոլումբիայի համալսարանում, որպեսզի ուսումնասիրի վիճակագրությունն ավելի մանրամասն։ Այդ տարիների ընթացքում նա նաև աշխատում էր իր Ph. D թեզի վրա։ այդ հետազոտական փորձերը ուսումնասիրում են աշխատավարձի բաշխման չափը եկամտի օգտագործման շուկայական գործընթացում զբաղվածության-գործազրկության և աշխատավարձերի մակարդակի համար։ 1949 թ.` հենց Կոլումբիա գնալուց առաջ նրան առաջարկեցին և ընդունեցին որպես «Պրոֆեսորական ասիստենտ» Մասաչուսետսի տեխնոլոգիական համալսարանի տնտեսագիտական բաժնում։ Այստեղ նա անցկացնում էր վիճակագրության և էկոնոմետրիկայի կուրսեր։ Սոլոուի հետաքրքրությունը աստիճանաբար փոխվեց դեպի մակրոտնտեսագիտություն։ Գրեթե 40 տարիների ընթացքում Սոլոուն և Պոլ Սամուելսոնը միասին աշխատել են շատ տեսությունների վրա (Վոն Նյումենի աճի տեսություն՝ 1953 թ., Կապիտալի տեսություն՝ 1956 թ., Գծային ծրագրավորում՝ 1958 թ., Ֆիլիպի կորը կամ դիագրամը՝ 1960 թ.)։

Բիլ Քլինթոնը պարգևատրում է Սոլոուին Գիտությունների ազգային մեդալով 1999.

Սոլոուն զբաղեցրել է նաև մի քանի կառավարչական պաշտոններ, ներառյալ՝ ավագ տնտեսագետ, տնտեսական խորհրդատուների խորհուրդի և նախագահական հանձնաժողովի եկամուտների սպասարկման անդամ։ Նրա ուսումնասիրությունները գլխավորապես կենտրոնացված էին զբաղվածություն և աճի քաղաքականություն ոլորտներում, նաև կապիտալի տեսությանը։ 1961 թ. նա հաղթեց Ամերիկայի տնտեսագիտական հանձնաժողովի Ջոն Բեթս Կլարկի պարգևը, որը տրվում էր 40-ամյա լավագույն տնտեսագետներին։ 1979 թ. նա դարձավ այդ հանձնաժողովի նախագահը։ 1987 թ. Սոլոուն շահեց Նոբելյան մրցանակ իր տնտեսական աճի ուսումնասիրությունների համար։ 1999 թ. նա ստացավ գիտությունների ազգային մեդալ։

Սոլոուն տնտեսագիտական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահն էր. համանախագահությունը հիմնադրվել էր 2000 թ.։ Նա նաև Խաղաղության և անվտանգության էկոնոմիկայի անդամ էր (հոգաբարձու)։

Սոլոուի մոդելը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլոուի տնտեսական աճի մոդելը հայտնի է որպես Սոլոու-Սվեն նեոկլասիկական աճի մոդել, քանի որ մոդելը ինքնուրույն հայտնաբերվել է և 1956 թ. «Տնտեսական ռեկորդ»-ում հրապարակել է ավստրալիացի տնտեսագետ Թրեվոր Սվենը, թուլ տալով տնտեսական աճի դետերմինանտներին (որոշիչներ) առանձնացնել միջոցներից (աշխատուժ և կապիտալ) և տեխնիկական առաջընթացից։ Օգտագործելով նրա մոդելը՝ Սոլոուն հաշվարկեց, որ ԱՄՆ-ի յուրաքանչյուր աշխատողի արտադրանքի աճը վերագրելի էր տեխնիկական առաջընթացին։

1999 թ. Բիլ Քլինթոնը Սոլոուին շնորհեց «Գիտությունների ազգային մեդալ»։ Սոլոուն նաև առաջինն էր, որ զարգացրեց հին կապիտալի աճի մոդելը։ Սոլոուի հին կապիտալի աճի մոդելի էությունն այն էր, որ նոր կապիտալն ավելի արժեքավոր է, քան հին կապիտալը, քանի որ նոր կապիտալն արտադրվում է նոր տեխնոլոգիաներով։ Չնայած Սոլոուի մոդելի սահմանափակումներին այս հայտնի տեխնոլոգիան մնում է հաստատականորեն բարելավող։ Հետևաբար այս տեխնոլոգիայի (նոր կապիտալ) արտադրանքը ենթադրվում էր, որ կլինի ավելի արտադրողական և ավելի արժեքավոր։ Հետագայում և Պոլ Ռոմերը, և Ռոբերտ Լուկասը զարգացրեցին Սոլոուի նեոկլասիկական աճի մոդելի ալտերնատիվները։

Սկսած 1950 թ. Սոլոուի սկզբնական աշխատանքներից շատ ավելի հարուստ կենսափորձ ունեցող տնտեսական աճի մոդելներն են առաջարկվել տանելով դեպի տնտեսական աճի պատճառների մասին տարբեր եզրակացությունների։

1980-ական թթ. ջանքերը կենտրոնացված էին տնտեսությունում տեխնիկական առաջընթացի դերի վրա՝ տանելով «նոր աճի» տեսության զարգացմանը։ Այսօր տնտեսագետները օգտագործում են Սոլոուի աճի աղբյուրները հաշվումը գնահատելու համար առանձին ազդեցությունները տեխնոլոգիական փոփոխությունների, կապիտալի և աշխատուժի տնտեսական աճի վրա։

Ներկայումս Սոլոուն M&P տնտեսագիտական բաժնում ինստիտուտի վաստակավոր պրոֆեսոր է և նախապես ուսուցանել է Կոլումբիայի համալսարանում։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Policy of Full Employment (1962)
  • The Economic of Resources and the Resources of Economics (1974)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Блауг М. Солоу, Роберт М. // Великие экономисты после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one handred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 271-273. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-03-3

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Սոլոու» հոդվածին։