Մորիս Ալլե
Մորիս Ալլե (ֆր.՝ Maurice Félix Charles Allais, մայիսի 31, 1911[1][2][3][…], Փարիզ[4][5][2] - հոկտեմբերի 9, 2010[6][1][7][…], Սեն Կլու[8][9][10]), ֆրանսիացի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագիտության ոլորտում։
Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1911 թ. Փարիզում, մանր ձեռնարկատիրոջ ընտանիքում։ Հայրը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Մորիս Ալլեն 4 տարեկան էր, երբ հայրը մահացավ գերմանական ճամբարում գերության մեջ։ Ավարտել է Փարիզի ազգային բարձրագույն լեռնամետալուրգիական դպրոցը 1936 թ., նույն դպրոցում դարձել է տնտեսագիտական վերլուծության պրոֆեսոր, ապա Փարիզի համալսարանի տեխնիկական գիտությունների դոկտոր։ Դասախոսել է Փարիզ X - Նանտեր համալսարանում 1970 թ.-ից մինչև 1985 թ.։
Սկզբում հետաքրքվել է պատմությունով և ֆիզիկայով, բայց արդեն սկսած 1940-ական թթ. սկսած հետաքրքրվել է տնտեսագիտությամբ, զբաղվել տնտեսագիտական խնդիրների վերլուծությամբ։
Ստացել է Նոբելյան մրցանակ տնտեսագիտության ոլորտում «Շուկաների տեսության մեջ ներդրման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերաբերյալ աշխատությունների համար» (for his pioneering contributions to the theory of markets and efficient utilization of resources)[18]։
Նրա անվամբ է կոչվել որոշումների ընդունման տեսության Ալլեի պարադոքսը։
1944-1968 թթ. դասավանդել է Փարիզի համալսարանում, միաժամանակ գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում իրականացրել է մի շարք հետազոտություններ, իսկ արդեն 1946 թ. սկսած գլխավորում է այդ կառույցը։ 1967-1970 թթ. դասավանդում է Միջազգային հետազոտությունների Ժնևյան համալսարանում, 1958-1959 թթ.), որպես հրավիրյալ պրոֆեսոր աշխատում է ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Թոմաս Ջեֆերսոնի անվան համալսարանում, ապա 1970-1985 թթ. Փարիզի համալսարանում։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատվավոր Լեգեոնի մեծ ասպետ (2005 թ.)
- նվաճումների համար շքանշան Մեծ խաչ
- Ֆրանսիական ակադեմիական արմավենու շքանշանի սպա (1949 թ.)
- Ֆրանսիայի ժողովրդական տնտեսության ասպետ (1962 թ.)
Հիմնական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Տնտեսագիտական աճ և ինֆլյացիա» (Growth and Inflation, 1969 թ.)
- «Կապիտալի արտահանում և դրամական բարեփոխումներ» (L’import sur le capital et la réforme monétaire, 1976 թ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 65. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://www.britannica.com/EBchecked/topic/15980/Maurice-Allais
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.investopedia.com/terms/m/maurice-allais.asp
- ↑ 6,0 6,1 6,2 Maurice Allais // The Daily Telegraph / C. Evans — London, Thailand: 2010. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 0307-269X; 1477-3805
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.nndb.com/geo/857/000069650/
- ↑ 8,0 8,1 8,2 Maurice Allais, Nobel recipient warned of global economic crises; at 99 // Boston.com — 2010.
- ↑ 9,0 9,1 9,2 http://www.france.fr/en/outstanding-men-and-women/maurice-allais-1911-2010
- ↑ 10,0 10,1 10,2 http://www.wisdomsupreme.com/dictionary/maurice-allais.php
- ↑ http://www.britannica.com/EBchecked/topic/416856/Nobel-Prize/93434/The-prizes
- ↑ http://www.nndb.com/org/084/000099784/
- ↑ 13,0 13,1 Notable Names Database — 2002.
- ↑ 14,0 14,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ http://www.theses.fr/1985PA100078
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1988 — Nobel Foundation.
- ↑ «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1988»։ Nobel Foundation։ Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մորիս Ալլեի ինքնակենսագրությունը Նոբելյան մրցանակակիրների կայքում (անգլ.)
- Մորիս Ալլեի սեփական կայք
- Մորիս Ալլե
- Biographie de Maurice Allais (ֆր.)
|
|
- Մայիսի 31 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 9 մահեր
- 2010 մահեր
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի տնտեսագետներ
- Ֆրանսիացի ֆիզիկոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ֆրանսիացի նոբելյան մրցանակակիրներ
- Ֆրանսիացի ճարտարագետներ