Լյուդվիգ ֆոն Միզես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուդվիգ ֆոն Միզես
գերմ.՝ Ludwig Heinrich Edler von Mises
Ludwig von Mises.jpg
Ծնվել էսեպտեմբերի 29, 1881(1881-09-29)[1][2][3][4]
Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[5]
Մահացել էհոկտեմբերի 10, 1973(1973-10-10)[1][2][3][4] (92 տարեկանում)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1][6]
ԳերեզմանFerncliff Cemetery
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Austria.svg Ավստրիա
Ազգությունհրեա
Մասնագիտությունտնտեսագետ, փիլիսոփա, համալսարանի պրոֆեսոր և գրող
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան, Նյու Յորքի համալսարան և Ժնևի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն և փիլիսոփայություն
Անդամակցություն«Մոն Պելերին» համայնք
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարՕյգեն Բյոմ-Բավերկ[7]
Եղել է գիտական ղեկավարGottfried Haberler?, Fritz Machlup?, Oskar Morgenstern?, Gerhard Tintner?, Israel Kirzner?, Ֆրիդրիխ ֆոն Հայեկ և Ռոտբարդ Մյուրեյ
Հայտնի աշակերտներՖրիդրիխ ֆոն Հայեկ, Gottfried Haberler?, Fritz Machlup? և Ռոտբարդ Մյուրեյ
ՊարգևներԱմերիկյան տնտեսական միության իսկական անդամ և Ավստրիական պատվո նշան «Գիտության և արվեստի համար»
Ամուսին(ներ)Margit von Mises?
ՀայրArthur Edler von Mises?
Ludwig von Mises Վիքիպահեստում

Լյուդվիգ ֆոն Միզես (գերմ.՝ Ludwig Heinrich Edler von Mises, 1881, սեպտեմբերի 29, Լեմբերգ, Ավստրո-Հունգարական կայսրություն, 1973, հոկտեմբերի 10, Նյու Յորք, ԱՄՆ), տնտեսագետ, փիլիսոփա, պատմաբան, պրաքսեոլոգ, դասական լիբերալիզմի կողմնակից։ Մեծ ներդրում է ունեցել Ավստրիական տնտեսագիտության դպրոցի զարգացման մեջ։ Ֆրիդրիխ ֆոն Հայեկի հետ համատեղ համարվում է լիբերթերիանիզմի փիլիսոփայության հիմնադիրներից։


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդվիգ ֆոն Միզեսը ծնվել է Լեմբերգում (Լվով, Ուկրաինա) հրեական նյութապես ապահովված ընտանիքում։ Իր ծննդյան տարում, իր պապը՝ քաղաքի հրեական համայնքի գլխավորը, ստանում է ավստրիական ազնվականի կոչում[8]։ Իր հայրը՝ ինժեներ Արթուր Էդլեր ֆոն Մեզեսը, շինարարական կապալառու էր և զբաղվում էր Գալիցիայի և Բուկովինայի երկաթգծային ճանապարհների  ֆինանսների անցկացմամբ։ Մայրը՝ Ադել ֆոն Միզեսը (Լանդաու), ավստրիացի հայտնի քաղաքական գործչի և պառլամենտի անդամ պրոֆեսոր Իոխիմ Լանդայի զարմուհին էր։

Լյուդվիգը իր մանկությունն անցկացրել է Չեռնովցիում, իսկ հետո իր ընտանիքը տեղափոխվում է Վիեննա։ Արդեն 12 տարեկան հասակում խոսում էր իդիշ, գերմաներեն, լեհերեն և ֆրանսերեն, կարդում էր հին հունարենով, հին հրեական լեզվով, լատիներենով, հասկանում էր ուկրաիներեն։ Նա ուներ երկու փոքր եղբայր՝ հայտնի ֆիզիկոս  Ռիկարդ ֆոն Միզեսը և Կառլ ֆոն Միզեսը, որը մահացել էր վաղ հասակում քութեշից։

Ավարատել է Վիեննայի համալսարանը (1906), այնուհետև աշխատել նույն համալսարանում (1913-1938): Առաջին համաշխարհային  պատերազմի ժամանակ ծառայել է որպես հրետանավոր սպա,  կռվել է ռուսական ճակատում, Գալիցիայում։ Պատերազմից հետո ծառայել է Վիեննայի Առևտրի պալատում, դասավանդել է Վիեննայի կանանց առևտրական ակադեմիայում և իր հարազատ համալսարանում։ 1920-1934 թվականներին կազմակերպել է մասանվոր դասընթացները Վիեննայի առևտրի պալատոմ։ Միզասի աշակերտներից են եղել տնտեսագետ Ֆրիդրիխ ֆոն Հայեկը, մաթեմատիկոս Կ․ Մենգեր կրտսերը, սոցիոլոգ Ա․ Շոուն։ 1926 թվականին հիմնադրել է Ավստիայի բիզնեսի ցիկլի հետազոտությունների ինստիտուտը։

1934 թվականի գարնանը Միզեսը ստանում է Ժնևի բարձրակարգ միջազգային  համալսարանի միջազգային տնտեսագիտական հարաբերությունների բաժնում դասավանդելու հրավեր։

1945-1968 թվականներին դասավանդել է Նյու Յորքի համալսարանում։ 1946 թվականին Միզեսը և իր կինը ստանում են Ամերիկայի քաղաքացիություն։

Գիտական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օյգեն Բյոմ-Բավերկի և Կ․ Մենգերայի ավանդույթների շարունակողն է։ Իր մեթոդոլոգիայում հետևում է տնտեսության Ավստրիական դպրոցի այնպիսի սկզբունքներին, ինչպիսին են սուբյեկտիվիզմը և ռացիոնալիզմը,   տնտեսագիտական  երևույթների վերլուծության համար բնական գիտությունների մեթոդների օգտագործման ժխտումը։ Միզեսի նորամուծությունը մեթոդոլոգիայում՝ ապրիորիզմի մեթոդը,  հիմնված  է պատճառական  գենետիկական մեթոդի յուրօրինակ տրամաբանական կառուցվածքների վրա որոնք չեն կարող  հերքվել փորձնական ճանապարհով։


Լիբերալիզմի վառ հետևորդներից է,  կողմնակից է նրան, որ պետությունը չպետք է խառնվի տնտեսությանը։ 1922 թվականին «Սոցիալիզմ․ Տնտեսագիտական և հասարակագիտական վերլուծություն» գրքում քննադատել է սոցիալիզմը և հիմանավորել է սոցիալիզմի  անիրագործելիությունը մի քանի պատճառներով, այդ թվում նաև տնտեսական հստակ հաշվարկներ անելու անհնարինությունը։ Այսպիսով նա հաստատում էր, որ շուկայի փոխարինումը պլանային տնտեսությամբ ի սկզբանե անհնար է, քանի որ վերջինս ստեղծվում է սխալ պատկերացումներից, որ գները հանդիսանում են կապիտալիզմի արտադրանք, և այդ պատճառով դրանք կարելի է վերացնել, չխախտելով ռեսուրսների արդյւոնավետ, հավասարաչափ բաշխման համակարգը, սակայն ապրանքը և գինը շատ խիստ փոխկապակցված են, իսկ որոշում կայացնողների թիվը շատ մեծ է, որպեսզի հեռանկարի հաշվարկը հնարավոր լինի, միայն շուկան կարող է լուծել է ռեսուրսների բաշխման և կապիտալի ներդրման հետ կապված շատ խնդիրներ արտադրության գործընթացում։

Հեղինակի աշխատանքներ է գրել ցիկլերի և փողային շրջանառության, պրաքսեոլոգիայի (մարդկային վարքի), փիլիսոփայության և իմացաբանության  բանագվառներում։

Միզեսի հրապարակումները ընդհանուր առմամաբ իրենցից ներկայացնում են դասական միկրոէկոնոտմիկական խնդիրների (արժեք, տոկոս, աշխատավարծ, կապիտալ և այլն)հետազոտություններ համադրված  ազատ շուկայական տնտեսության վստահ պաշտպանության հետ։ «Իմ ներդրումը տնտեսագիտության տեսության մեջ» հոդվածում Միեզսը գրել է.

Ես ստեղծել եմ ընդհանուր տեսություն գումարի և կրրեդիտերի մասին, ինչպես նաև ես փորձել եմ բացատրել տնտեսական ցիկլը, որպես կրեդիտային ֆենոմեն․․․ Սոցիալիստական աշխարհում տնտեսագիտական հաշվարկների մասին բրոշյուրում, որը առաջին անգամ հրատարակվել է 1920 թվականին և հետագայում իմ «Սոցիալիզմ» գրոքում, ես ապացուցել եմ որ տնտեսական համակարգը, որտեղ բացակայում է մասանվոր սեփականաությունը արտադրության մեջ, չի կարող գտնել չափանիշներ, որոնցով կարելի է որոշել արտադրության գործոնների արժեքները, և հետևաբար չի կարող ներկայացնել հաշվարկներ։

1982 թվականին այրու կինը հիմնում է Լյուդվիգ ֆան Միզեսի անվան գիտական ակադեմիան։ Միզեսի հոգեդուստրը լրագրող Գիտա Սերենին էր (Gitta Sereny, 1921—2012):

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաշվարկման փաստարկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիալիզմ: տնտեսագիտական և սոցիալական վերլուծություն (1922, 1932, 1951)
  • Հակակապիտալական մտածելակերպ (1956)
  • Մարդակյին գործունեություն։ տրակտատ տնտեսական թեորեմի մասին (Human Action: A Treatise of Economics, 1949)
  • Տնտեսական ճգնաժամ և դրա պատճառները (հաշվետվություն) (1931)
  • Լիբերալիզմ և դասական ավանդույթներ (գիրք) (1927)

Հրատարակությունները ռուսերեն լեզվով

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Антонович Ю. Н. Трактовка предпринимательства Людвигом фон Мизесом//Глобальный мир: антикризисные императивы, модернизация, институты. — М.: Вузовская книга, 2012. — ISBN 978-5-9502 (ошибоч.)
  • Блауг М. Мизес, Людвиг Е. фон // 100 великих экономистов после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one hundred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 196-199. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-03-3.
  • Левита Р. О Людвиге фон Мизесе, его жизни и работах // Мизес Л. фон. Бюрократия. Запланированный хаос. Антикапиталистическая ментальность. — М.: Дело; Catallaxy, 1993.
  • Мизес Людвиг фон // Мёзия — Моршанск. — М. : Советская энциклопедия, 1974. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 16).
  • Селигмен Б. Людвиг фон Мизес: экономический либерализм «in extremis» (глава из книги Бена Селигмена «Основные течения современной экономики: экономическая мысль с 1870 г.»).
  • Хайек Ф. А. Глава четыре. Людвиг фон Мизес (1881—1973) // Собрание сочинений. Т. 4. Судьбы либерализма / русск.пер. Б.Пинскера на «Московском либертариуме».
  • Hülsmann J. G. Mises. The Last Knight of Liberalism. — Auburn, Al.: The Ludwig von Mises Institute, 2007. — 1143 p. — ISBN 978-1-933550-18-3.
  • Ludwig von Mises (англ.). — статья из Encyclopædia Britannica Online. Проверено 8 июня 2014.
  • Mises M. von. My Years with Ludwig von Mises. — Arlington House, 1976; 2nd ed., 1984.
  • Rothbard M. N. Mises, Ludwig Elder von — in: Eatwell J., Milgate M., and Newman P. (eds.). The New Palgrave: A Dictionary of Economics, vol. 3. — Macmillan, 1987.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]