Ավստրիական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավստրիական դպրոց, մեթոդաբանական ինդիվիդուալիզմի վրա հիմնվող տնտեսագիտական դպրոց։

Հիմնադիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիական դպրոցի հիմնադիրները՝ Կ. Մենգերը, Է. Բյոմ-Բավերկը, Ֆ. Վիգերը, ապրում էին Ավստրիայում (այստեղից՝ «Ավստրիական դպրոց» անվանումը)։

Զարգացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևավորվել է 19-րդ դարի 80-ական թվականներին։ Պայքարել է Մարքսի տնտեսագիտական ուսմունքի, հատկապես արժեքի աշխատանքային տեսության դեմ։

Ավստրիական դպրոցի տեսաբանները արժեքի աղբյուրը համարում էին ոչ թե աշխատանքը, այլ բարիքի օգտակարությունը։ Ապրանքի արժեքը նրանք որոշում էին ապրանքի «սահմանային օգտակարությամբ»՝ նկատի ունենալով տվյալ ապրանքի պաշարի այն միավորը, որը բավարարում է անհատի նվազագույն պահանջմունքները։

Ավստրիական դպրոցի շատ կողմնակիցներ որդեգրել էին «արտադրողական կապիտալի» տեսությունը, որի համաձայն կապիտալիստի եկամուտը վարձ է՝ արդյունքների արտադրության մեջ կապիտալի մասնակցության համար։ Ավստրիական դպրոցի արժեքի տեսությանը այս կամ այն չափով հարել են հայ տնտեսագետներ։

Մխիթարյան միաբան Տ. Թնկրյանը ապրանքի օգտակարությանը նշում է որպես նրա արժեքային մեծությունը պայմանավորող գործոն։ Գր. Արծրանին և Ռ. Պերպերյանը արժեքի հակասական բնութագրումներով ևս տուրք են տվել այդ սուբյեկտիվ տեսությանը։

Ա. Արասխանյանը պնդում էր, որ արժեքի մեծությունը պայմանավորված է մարդու պահանջմունքը բավարարելու աստիճանով։ Ավստրիական դպրոցի արժեքի տեսության հետևողական պաշտպան էր լիբերալ-բուրժուական տնտեսագետ Մ. Բունիսթյանը։ Ն. Թովմասյան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 638