Վիգեր
| Վիգեր անգլ.՝ Whigs | |
|---|---|
| Տեսակ | կուսակցություն և նախկին լիբերալ կուսակցություն |
| Երկիր | |
| Առաջնորդ | Ռոբերտ Ուոլպոլ, Ուիլյամ Փիտ Ավագ, George Grenville?, Չարլզ ֆոքս, Charles Grey, 2nd Earl Grey?, William Lamb, 2nd Viscount Melbourne?, Լորդ Ջոն Ռասել և Պալմերսթոն |
| Հիմնադիր | Anthony Ashley Cooper, 1st Earl of Shaftesbury? |
| Հիմնադրված | 1678 |
| Լուծարված | 1859 |
| Գաղափարախոսություն | Whiggism? |
| Պաշտոնական գույն(եր) | buff? |
| Նախորդ | Country Party? |
| Հաջորդ | Լիբերալ կուսակցություն |
Վիգեր (Whigs), անգլիական քաղաքական կուսակցություն 17-19-րդ դարերում։ Առաջացել է 17-րդ դարի 70-ական թվականների վերջին, որպես բուրժուականացած արիստոկրատիայի, խոշոր առևտոուր ու ֆինանս, բուրժուազիայի շահերն արտահայտող խմբավորում, որը դեմ էր թագավորական բացարձակ պետության վերականգնմանը։ 1688-1689 թթ. պետության հեղաշրջումից հետո անցել են իշխանության գլուխ։ Վիգերի օրոք ուժեղացել է պառլամենտական կաշառակերությունը, պետության գույքի հափշտակումը, հողերի զավթումը Իռլանդիայում և այլն։ 1714-1762 թթ. վիգերը վերստին կառավարող կուսակցություն էր։ 18-րդ դարի 60-80-ական թվականներին, քաղաքական ուժերի բարդ վերախմբավորման ընթացքում, վիգերի մի մասը մտել է տորի կուսակցության մեջ։ Տորիների հետ հերթագայելով իշխանության ղեկի մոտ՝ վիգերը․ վարել են հակաբանվորական քաղաքականություն, ձգտել ճնշել չարտիստական շարժումը։ 19-րդ դարի կեսին վիգերը, միավորվելով բուրժուական այլ քաղաքական խմբերի հետ, վերակազմավորվել են որպես Մեծ Բրիտանիայի լիբերալ կուսակցություն։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիգեր» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 423)։ |