Ջոն Նեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ջոն Նեշ
John Forbes Nash, Jr.
John Forbes Nash, Jr. by Peter Badge.jpg
(ինչով է հայտնի այդ անձը)
Անուն Ջոն Նեշ
Ծնվել է 1928 թվականի հունիսի 13 Բլյուֆիլդում, Արևմտյան Վիրջինիա

Ջոն Նեշ (անգլ.՝ John Forbes Nash, ծնվել է 1928 թվայկանի հունիսի 13-ին Արևմտյան Վիրջինիայի Բլյուֆիլդ քաղաքում) ամերիկացի մաթեմատիկոս, ով աշխատել է խաղերի տեսության և դիֆերենցիալ երկրաչափության ոլորտում։ Նա 1994 թվականի Նոբելյան մրցանակակիր է տնտեսագիտության ոլորտում «Ոչ կոոպերատիվ խաղերի տեսության հավասարակշռության վերլուծության համար»։ Հատկապես հայտնի է դարձել Ռոն Հովարդի հեղինակած «Բանականության խաղերը» (անգլերեն A Beautiful Mind.) կենսագրական դրամայի, նրա մաթեմատիկական հանճարի և շիզոֆրենիայի դեմ պայքարի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել]

Ջոն Նեշը ծնվել է 1928 թվականի հունիսի 13–ին Արևմտյան Վիրջինիայի Բլյուֆիլդ քաղաքում` խիստ բողոքական ընտանիքում։ Հայրը Appalachian Electric Power ընկերությունում աշխատում էր որպես ինժեներ, մայրը մինչև ամուսնանալը 10 տարի աշխատել է դպրոցում։ Նեշը դպրոցում միջակ էր, իսկ մաթեմատիկա ընդհանրապես չէր սիրում։ Նա 14 տարեկան էր, երբ պատահական իր ձեռքն է ընկնում Էրիկ Բելլի «Творцы математики» գիրքը։ «Կարդալով այս գիրքը` ես կարողացա ինքս, առանց կողնակի օգնության ապացուցել Ֆերմի փոքրիկ թեորեմը »-գրում է Նեշը ինքնակենսագրականում:

Կրթություն[խմբագրել]

Դպրոցից հետո Նեշը իր ուսումը շարունակում է Կարնեգի պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղ նա փորձում էր սովորել քիմիա, լսում էր համաշխարհային տնտեսագիտության կուրսերը, այնուհետև որոշում է հիմնավորապես զբաղվել մաթեմատիկայով: 1947 թվականին ավարտելով համալսարանը 2 դիպլոմով` բակալավրիատի և մագիստրոսի, որից հետո ընդունվում է Princeton University։ Համալսարանում նրա ուսուցիչ Ռիչարդ Դաֆֆինը այսպես է բնորոշել Նեշին «Այս մարդը հանճար է»։

Աշխատանքներ[խմբագրել]

Պրինստոնում Ջոն Նեշը լսում է «Խաղերի տեսության» մասին։ Այդ տեսությունը մտնում է նրա երևակայության մեջ այնպես, որ 20 տարեկանում Նեշը կարողացավ ստեղծել գիտական մեթոդի հիմունքները, որն էլ հետագայում հիմք հանդիսացավ համաշխարհային տնտեսագիտության զարգացման համար։ 1949 թվականին նա այդ թեմայով գրեց դեսերտացիա, որից 45 տարի անց դրա համար ստացավ Նոբելյան մրցանակ։

1951 թվականին Ջոն Նեշը սկսեց աշխատել Քեմբրիջի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Այդ տարիներին նա գրել է բազմաթիվ հոդվածներ, որոնք բարձր են գնահատվել իր ժամանակակիցների կողմից։ Սակայն նրա գործընկերները խուսափում էին նրանից, քանի որ նրա մաթեմատիկական գաղափարները հիմնված էին «Կարլ Մարքս»ի տեսությունների վրա, որն այս ժամանակ ԱՄՆ ում համարվում էր հերետիկոսական: Նրանից հեռանում է նույնիսկ իր ընկերուհին` բուժքույր Էլյանորա Ստէյրը։

Նեշը ստիպված է լինում լքել այդ համալսարանը, թեպետ մինչև 1959 թվականը նա այնտեղ գրանցված էր որպես պրոֆեսոր։ Նա մեկնում է Կալիֆորնիա և սկսում աշխատել Rand կորպորացիայում։ Այստեղ նույնպես իր բացառիկ ունակությունների շնորհիվ դառնում է առաջավոր մասնագետ։ Բայց որոշ խնդիրների շնորհիվ նրան այդտեղից ազատում են։

Հիվանդությունը[խմբագրել]

Շուտով նա հանդիպում է մի կոլումբիացի ուսանողուհու` Ալիսիա Լարդին, իսկ 1957-ին նրանք ամուսնանում են։ 1958-ի հուլիսին ամերիկյան Fortune ամսագիրը Ջոն Նեշին անվանեց Ամերիակայի աստղ «նոր մաթեմատիկայի» ոլորտում։ Շուտով նա հայր է դառնում, որը համըկնում է նրա հիվանդության հետ։ Նրա մոտ շիզոֆրենիայի նախանշաններ էին հայտվել։ Այդ ժամանակ նա 30 տարեկան էր, իսկ նրա կինը 26։ Ալիսիան ջանում էր թաքցնել ամուսնու հիվանդությունը, որպեսզի փրկի նրա կարիերան։ Սակայն վիճակի վատթարացման պատճառով նա 1959-ին զրկվում է աշխատանքից։ Որոշ ժամանակ հետո Նեշին տեղափոխում են Բոստոնի հոգեբուժարան։ Բայց նրա փաստաբանին հաջողվում է 50 օր անց նրան դուրս բերել հոգեբուժարանից։ Դուրս գրվելուց հետո նա որոշում է գնալ Եվրոպա։ Կինը նորածին երեխայի թողնելով մոր խնամքին՝ հետևում է իր ամուսնուն։ Նեշը ցանկանում էր քաղաքական փախստականի կարգավիճակ ձեռք բերել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, սակայն ԱՄՆի դեպարտամենտը դա թույլ չէր տալիս։ Ջոն Նեշի վիճակը գնալով վատանում էր. նա անընդհատ ինչ որ բանից վախենում էր, իր մասին խոսում էր երրորդ դեմքով, զանգահարում էր իր նախկին գործընկերներին, անիմաստ նամակներ էր գրում։

1961 թվականին նրա հարազատները դժվար որոշում են կայացնում և նրան տեղափոխում են Նյու Ջերսիի Trenton State Hospital, որտեղ նա անցնում էր ինսուլինի թերապիա, 2 ու կես ամիս, շաբաթը 5 օր։ Դուրս գրվելուց հետո նրա գործընկերները որոշեցին օգնել նրան և աշխատանք առաջարկեցին, բայց Նեշը նորից մեկնեց Եվրոպա` արդեն մենակ, և այնտեղից միայն անիմաստ նամակներ էր գրում հարազատներին։ 1962-ին Ալիսիան բաժանվեց նրանից։ Ալիսիան մոր օգնությամբ մեծացնում է իր որդուն, որը վերջում ևս հիվանդանում է շիզոֆրենիայով։

Նրա գործընկերները շարունակում էին օգնել նրան, նույնիսկ նրա համար հոգեբան էին վարձել։ Նեշը սկսեց հանդիպել Ալիսիայի և իր որդու հետ, և նրա վիճակը գնալով կարգավորվում էր։ Ի վերջո Ալիսիան վերադառնում է ամուսնու մոտ։ Հետագայում Նեշը վերադառնում է Պրինստոն և սկսում է դասավանդել։ Արդեն 1980 թվականին նա իրեն շատ լավ էր զգում, բայց պատճառը ոչ միայ բուժումն էր, այլ այն, որ նա ուղղակի սկսել էր անտեսել իր հիվանդությունը։

«Բանականության խաղերը»[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բանականության խաղեր

1988 թվականին ամերիացի լրագրողուհի Սիլվիա Նազարը գրում է Ջոն Նեշի կենսագրությունը` «A Beautiful Mind: The Life of Mathematical Genius and Nobel Laureate John Nash» (Հիանալի բանականություն. մաթեմատիկայի հանճարի և Նոբելյան դափնեկիր Ջոն Նեշի կյանքը) անվանմամբ։ Գիրքը անմիջապես ճանաչում ձեռք բերեց։

2001 թվականին Ռոն Հովարդի գլխավորությամբ նկարահանվեց «Բանականության խաղերը» (Игры разума) ֆիլմը։ Ֆիլմը ստացավ 4 օսկար` լավագույն ֆիլմ, Լավագույն ադապտացված սցենար, ռեժիսիորին և երկրորդ պլանի դերասանուհու համար։ Ստացավ «Ոսկե գլոբուս», ինչպես նաև BAFTAի (բրիտանական մրցանակ կինոմատոգրաֆիկական ձեռքբերումների համար) մի քանի մրցանակ։

Գրականություն[խմբագրել]

  • «Առևտրի խնդիրը» (The Bargaining Problem, 1950);
  • «Ոչ կոոպերատիվ խաղեր» (Non-cooperative Games, 1951)
  • «Некооперативные игры» (Non-cooperative Games, 1951).
  • Real algebraic manifolds, Ann. Math. 56 (1952), 405—421.
  • C1-isometric imbeddings, Ann. Math. 60 (1954), 383—396.
  • Continuity of solutions of parabolic and elliptic equations, Amer. J. Math. 80 (1958), 931—954.

Աղբյուր[խմբագրել]

  • Лауреаты Нобелевской премии по экономике
  • Автобиография на Нобелевском сайте