Թրյուգվե Հաավելմո
Թրյուգվե Հաավելմո նորվ.՝ Trygve Haavelmo | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1911[1][2][3][…] Շեդսմու, Ակերսհուս, Նորվեգիա |
Մահացել է | հուլիսի 28, 1999[4] (87 տարեկան) Օսլո, Նորվեգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, տնտեսագետ, տնտեսաչափագետ և պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան, Չիկագոյի համալսարան և Օրհուսի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Լոնդոնի համալսարանի քոլեջ և Օսլոյի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | նորվեգերեն[5] |
Ազդվել է | Ջոն Մեյնարդ Քեյնս, Ռագնար Ֆրիշ, Յան Տինբերգեն |
Ազդել է | Դևիդ Հենդրի, Սուորեն Յոհանսեն, Ջուդա Փերլ |
Պարգևներ | Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ[6] Ֆրիտյոֆ Նանսենի մրցանակ պատմության և փիլիսոփայության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար և Էկոնոմետրիկ միության անդամ |
Trygve Haavelmo Վիքիպահեստում |
Թրյուգվե Մագնուս Հաավելմո (նորվ.՝ Trygve Magnus Haavelmo, դեկտեմբերի 13, 1911[1][2][3][…], Շեդսմու, Ակերսհուս, Նորվեգիա - հուլիսի 28, 1999[4], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ էկոնոմետրիայի հավանականությունների տեսության հիմնումը պարզաբանելու և միաժամանակյա տնտեսական կառուցվածքների վերլուծության համար (1989)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսլոյի Schola Osloensis դպրոցն ավարտելուց հետո[7] 1930 թվականին Օսլոյի համալսարանում ստացել է տնտեսագետի որակավորում և Ռագնար Ֆրիշի խորհրդով ընդունվեց Տնտեսագիտական ինստիտուտ։ Հաավելմոն որոշ ժամանակ Ֆրիշի օգնականն էր մինչև նշանակվեց ինստիտուտի հաշվարկային բաժնի ղեկավար։ 1936 թ. վիճակագրություն է ուսումնասիրել Լոնդոնի համալսարանի քոլեջում՝ համատեղության կարգով մեկնելով Բեռլին, Ժնև և Օքսֆորդ՝ լրացուցիչ դասընթացների։ 1938 թ. դասավանդել է Աարհուսի համալսարանում, այնուհետև հաջորդ տարի ուսումն ԱՄՆ-ում շարունակելու կրթաթոշակ է ստացել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Նյու Յորքի Վիճակագրական բաժանմունքում։ 1946 թ. ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան «Հավանականության մոտեցումը էկոնոմետրիկայում» աշխատության համար։
1948-1979 թթ. եղել է Օսլոյի համալսարանի վիճակագրության և տնտեսագիտության պրոֆեսոր, ինչպես նաև 1947-1948 թթ. ղեկավարել է համալսարանի առևտրի բաժինը։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- A Study in the Theory of Economic Evolution (1954)
- A Study in the Theory of Investment (1960)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget.
- ↑ 2,0 2,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://data.nobelprize.org/resource/laureate/703 — Nobel Foundation.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/economic-sciences/laureates/1989/
- ↑ «Oslo Katedralskole - en skole med tradisjoner»։ Om skolen (Norwegian)։ Oslo katedralskole։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-19-ին։ Վերցված է ապրիլի 19, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
- Դեկտեմբերի 13 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Նորվեգիայում ծնվածներ
- Հուլիսի 28 մահեր
- 1999 մահեր
- Օսլո քաղաքում մահացածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Օսլոյի համալսարանի շրջանավարտներ
- Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նորվեգացի տնտեսագետներ
- Ամերիկացի տնտեսագետներ