Jump to content

Թեոդոր Շուլց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոդոր Շուլց
անգլ.՝ Theodore Schultz
Ծնվել էապրիլի 30, 1902(1902-04-30)[1][2][3][…]
Արլինգտոն
Մահացել էփետրվարի 26, 1998(1998-02-26)[1][2][3][…] (95 տարեկան)
Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[4]
ԳերեզմանBadger Cemetery[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ, հետազոտող և դաստիարակ
Հաստատություն(ներ)Այովա նահանգի համալսարան, Չիկագոյի համալսարան և Այովայի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[6] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և South Dakota State University?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարBenjamin H. Hibbard?[7]
Եղել է գիտական ղեկավարZvi Griliches?, D. Gale Johnson?, John Letiche?, George S. Tolley?, Martin Carnoy?, Finis Welch?, Robert Eugene Evenson?, Wallace E. Huffman?, Լին Իֆու, Bruce Gardner?, Լին Իֆու[7], Robert L. Gustafson?[7] և Glenn Leroy Johnson?[7]
Պարգևներ
 Theodore Schultz Վիքիպահեստում

Թեոդոր Ուիլյամ Շուլց (անգլ.՝ Theodore William Schultz, ապրիլի 30, 1902(1902-04-30)[1][2][3][…], Արլինգտոն - փետրվարի 26, 1998(1998-02-26)[1][2][3][…], Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[4]), ամերիկացի ականավոր տնտեսագետ[12], Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ տնտեսական զարգացման պրոցեսների (հատկապես զարգացող երկրների) վերաբերյալ նորարարական հետազոտությունների համար (1979)[13]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Վիսկոնսինի համալսարանում, 1930 թվականին ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։ 1930-ից մինչև 1943 թվականը դասավանդել է Այովա նահանգի պետական քոլեջում[14], որտեղից հեռացել է օլեոմարգարինի վերաբերյալ վեճերից հետո[15]։ 1946-1961 թվականներին Շուլցը ղեկավարել է Չիկագոյի համալսարանի տնտեսագիտության ամբիոնը, 1960 թվականին ընտրվել Ամերիկյան տնտեսագիտական ընկերակցության նախագահ։ 1970 թվականին թոշակի է անցել, բայց շարունակել է աշխատել Չիկագոյի համալսարանում մինչև 90 տարեկանը՝ մինչև կոնքի կոտրվածքի հետևանքով անկողնուն գամվելը[16]։

Չիկագո տեղափոխվելուց կարճ ժամանակ անց Շուլցը համալսարանական իր ղեկավարած ամբիոնում աշխատելու էր հրավիրել իր նախկին ուսանողներից Դ. Գեյլ Ջոնսոնին, և վերջինիս հետ համատեղ ուսումնասիրություններ են կատարել գյուղատնտեսության տնտեսագիտական ասպեկտների բնագավառում։ Այդ ուսումնասիրությունները զգալի ազդեցություն են գործել, և դրանց կարևորությունը գնահատելով՝ Ռոքֆելլերի հիմնադրամը անհրաժեշտ գումարներ է տրամադրել Չիկագոյի համալսարանում գյուղատնտեսության տնտեսագիտության ուսումնական ծրագիր մշակելու և ներդնելու համար։ Գիտնականների այս զույգի հետ 1940-ական և 1950-ական թվականներին գործնական առնչություններ են ունեցել Քլիֆորդ Հարդին, Ցվի Գրիլիխեսը, Մարկ Նեռլովը, Ջորջ Թոլլին և այլ գիտաշխատողներ[17]։

1979 թվականին Թեոդոր Շուլցին Նոբելյան մրցանակ է շնորհվել գյուղատնտեսության զարգացմանն ուղղված աշխատությունների համար, որոնցում նա վերլուծել է գյուղատնտեսության դերը տնտեսության մեջ։ Այդ աշխատությունները արդյունավետ ու հեռանկարային են համարվել ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրների համար։ Շուլցը միաժամանակ հանդես է եկել որպես մարդկային կապիտալի զարգացման ճյուղավորումներից մեկը համարվող կրթական կապիտալի գաղափարի ջատագով՝ շեշտելով մասնավորապես կրթության բնագավառում անընդհատ աճող ծավալներով ներդրումներ կատարելու կարևորությունը[18]։

Թեոդոր Շուլցին պատվավոր դոկտորի կամ պրոֆեսորի կոչում են շնորհել շուրջ մեկ տասնյակ բարձրագույն ուսումնական հաստատություններ։ 2012-2013 թվականներին Հարավային Դակոտայի պետական համալսարանում կառուցվել է Թեոդոր Շուլցի անունը կրող հանրակացարան՝ հատուկ այն ուսանողների ու ասպիրանտների համար, ովքեր ուսումնասիրություններ են կատարում գյուղատնտեսության բնագավառում[19]։

Շուլցը 1972 թվականին պարգևատրվել է Ֆրենսիս Ուոքերի մեդալով, որը Ամերիկյան տնտեսագիտական ընկերակցության բարձրագույն պարգևն է[20][21], 1976 թվականին՝ Լեոնարդ Էլմհիրսթի մեդալով՝ գյուղատնտեսության բնագավառի տնտեսագետների միջազգային ընկերակցության կողմից[22]։ 1988 թվականին նշանակվել է գյուղատնտեսության բնագավառի տնտեսագետների միջազգային ընկերակցության ցմահ պատվավոր անդամ[23]։

2006 թվականից գյուղատնտեսության բնագավառի տնտեսագետների միջազգային ընկերակցությունը սահմանել է Թեոդոր Շուլցի անվան մրցանակ, որը երեք տարին մեկ անգամ շնորհվում է ագրարային տնտեսության վերաբերյալ լավագույն աշխատությունների հեղինակներին[24]։

1964 թվականից Հարավային Դակոտայի համալսարանը սահմանել է Շուլց-Վերտի անվան մրցանակ՝ ակադեմիական նվաճումներ ձեռք բերած ուսանողներին խրախուսելու նպատակով[25]։

Թեոդոր Շուլցի անունով է կոչվել Հարավային Դակոտայի համալսարանի կամպուսներից մեկը[26]։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդոր Շուլցի հեղինակած գրքերի ընտրանի

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1943. Redirecting Farm Policy, New York: Macmillan Company.
  • 1945. Agriculture in an Unstable Economy, New York: McGraw-Hill.
  • 1953. The Economic Organization of Agriculture, McGraw-Hill.
  • 1963. The Economic Value of Education, New York: Columbia University Press.
  • 1964. Transforming Traditional Agriculture, New Haven: Yale University Press.
  • 1968.Economic Growth and Agriculture, New York: MacGraw-Hill.
  • 1971. Investment in Human Capital: The Role of Education and of Research, New York: Free Press.
  • 1972. Human Resources (Human Capital: Policy Issues and Research Opportunities), New York: National Bureau of Economic Research,
  • 1981. Investing in People, University of California Press. Description and chapter-preview links.
  • 1993. The Economics of Being Poor, Cambridge, Massachusetts, Blackwell Publishers
  • 1993. Origins of Increasing Returns, Cambridge, Massachusetts, Blackwell Publishers
  • Food for the World (1945)

Թեոդոր Շուլցի հեղինակած հոդվածների ընտրանի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Schultz, Theodore W. (1956). «Reflections on Agricultural Production, Output and Supply». Journal of Farm Economics. 38 (3): 748–762. doi:10.2307/1234459. JSTOR 1234459.

Schultz, Theodore W. (1960). «Capital Formation by Education». Journal of Political Economy. 68 (6): 571–583. doi:10.1086/258393. JSTOR 1829945. S2CID 154572248.

Schultz, Theodore W. (1961). «Investment in Human Capital». The American Economic Review. 51 (1): 1–17. JSTOR 1818907.

Թեոդոր Շուլցի խմբագրած գրքերի ընտրանի

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1945. Food for the World, Chicago: University of Chicago Press.
  • 1962. Investment in Human Beings, Chicago: University of Chicago Press.
  • 1972. Investment in Education: Equity-Efficiency Quandary, Chicago: University of Chicago Press.
  • 1973.New Economic Approaches to Fertility, Chicago: University of Chicago Press,
  • 1974. Economics of the Family: Marriage, Children, and Human Capital, Chicago: University of Chicago Press.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Блауг М. Шульц, Теодор У. // Великие экономисты после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one handred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 363-365. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). 1 500 экз. ISBN 978-5-903816-03-3

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Keene A. T. Schultz, Theodore W. (30 April 1902–26 February 1998), economist // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1401104
  3. 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  4. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #101603347 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Find A Grave — 1996.
  6. Notable Names Database — 2002.
  7. 1 2 3 4 Mathematics Genealogy Project — 1997.
  8. The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1979Nobel Foundation.
  9. https://www.aeaweb.org/about-aea/honors-awards/walker-medalists
  10. Bertrand G. Trois siècles d'université en BourgogneÉditions universitaires de Dijon, 2022. — ISBN 978-2-36441-442-6
  11. https://www.legifrance.gouv.fr/jorf/jo/id/JORFCONT000000018744
  12. «Theodore William Schultz» (անգլերեն). Վերցված է 2016-03-24-ին.
  13. «Winners of the Nobel Prize for Economics». Encyclopædia Britannica. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.(անգլ.)
  14. Կաղապար:Nobelprize///«the Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1979Theodore W. Schultz, Sir Arthur Lewis». Nobelprize.org. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.
  15. Burnett, Paul (2011). «Academic Freedom or Political Maneuvers: Theodore W. Schultz and the Oleomargarine Controversy Revisited». Agricultural History. 85 (3): 373–397. doi:10.3098/ah.2011.85.3.373. PMID 21901904.
  16. «Theodore Schultz, 95, Winner Of a Key Prize in Economics».
  17. Sumner, Daniel A. Agricultural Economics at Chicago, in David Gale Johnson, John M. Antle. The Economics of Agriculture: Papers in honor of D. Gale Johnson. University of Chicago Press, 1996 p 14-29
  18. «Theodore Schultz, 95, Winner Of a Key Prize in Economics». The New York Times. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.
  19. «Schultz Hall». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.
  20. «Theodore William Schultz (1902-98)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.
  21. «American Economic Association». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  22. Leonard K. Elmhirst Memorial Lectures Արխիվացված 2016-03-06 Wayback Machine International Association of Agricultural Economists
  23. Honorary Life Members Արխիվացված 2016-04-18 Wayback Machine International Association of Agricultural Economists
  24. T.W.Schultz Prize for Best Contributed Paper Արխիվացված 2016-04-18 Wayback Machine International Association of Agricultural Economists
  25. Theodore and Esther Schultz Society Արխիվացված 2015-02-02 Wayback Machine South Dakota State University
  26. Schultz Hall Արխիվացված 2015-09-05 Wayback Machine South Dakota State University

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Թեոդոր Շուլց հոդվածին
Պարգևներ
Նախորդող՝
Herbert A. Simon
Laureate of the Nobel Memorial Prize in Economics
1979
Պաշտոնավարել են նաև՝ Sir Arthur Lewis
Հաջորդող:
Lawrence Klein
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոր Շուլց» հոդվածին։