Jump to content

Լին Իֆու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լին Իֆու
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 15, 1952(1952-10-15)[1] (72 տարեկան)
Ծննդավայր宜蘭縣, Թայվան
Քաղաքացիություն Չինաստան
ԿրթությունՊեկինի համալսարան, Չիկագոյի համալսարան[2], Թայվանի ազգային համալսարան, National Chengchi University?, 國立宜蘭高級中學? և 中華民國陸軍軍官學校?
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՊեկինի համալսարան
ԱմուսինChen Yunying?
Զբաղեցրած պաշտոններՉինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդաժողովի ազգային կոմիտեի անդամ և Ազգային Ժողովրդական Կոնգրեսի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
 Justin Yifu Lin Վիքիպահեստում

Ջասթին Լին Իֆու (անգլ.՝ Justin Yifu Lin; ծնվ․՝ հոկտեմբերի 15, 1952(1952-10-15)[1], 宜蘭縣, Թայվան), ամենահեղինակավոր չինացի տնտեսագետներից մեկը, Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ (2008թ. հունիս - 2012թ. հունիս)։

Ազգային Չժենժի համալսարանի (Թայբեյ) բիզնեսի կառավարման մագիստրոս , Պեկինի համալսարանի մագիստրոս (1982), Չիկագոյի համալսարանի փիլիոփաայյական գիտությունների դոկտոր է (1986)։

Լին աշխատում է Պեկինի համալսարանում 1987 թվականից և պրոֆեսոր է 1993 թվականից։ Չինաստանի տնտեսական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր և տնօրենն է 1994 թվականից։ Որպես հրավիրյալ պրոֆեսոր՝ աշխատել է Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքի և Դյուկի համալսարանում։

ՉԺՀ-ում ստացել է հեղինակավոր Sun Yefang-ի մրցանակը։ Բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ է 2010 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայվանցի սպա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին ծնվել է 1952 թվականին Թայվանի Յիլան նահանգում։ Նա մեծացել է Թայվանում Գոմինդան կուսակցության ավտորիտար կառավարման տարիներին, որը դաժանորեն ճնշել է ընդդիմությանը, սակայն չի խանգարել ազատ շուկայական տնտեսության զարգացմանը։

Լին ավարտել է Չինաստանի Հանրապետության ռազմական ակադեմիան։ 1976 թվականին պաշտպանության նախարարության կրթաթոշակով ընդունվել է Թայպեյ Չժենժիի ազգային համալսարան[4], 1978 թվականին ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում և վերադարձել բանակ։

1979 թվականի մայիսին վաշտի 26-ամյա հրամանատարը լքել է իր ղեվրած ստորաբաժանման գտնվելու վայրը Ցզինմեն կղզում, որը գտնվում է Չինաստանի Ֆուցզյան նահանգի մոտ և լողալով հասել է մայրցամաք։ Հղի կինն ու երեք տարեկան երեխան մնացել են Թայվանում. Մեկ տարի անց Թայվանում գտնվող իր ընտանիքին գրված նամակում Լին Իֆուն բացատրեց իր որոշումը հետևյալ կերպ. «Իմ մշակութային, պատմական, քաղաքական, տնտեսական և ռազմական ըմբռնման հիման վրա հայրենիք վերադառնալը պատմական անհրաժեշտություն է և լավագույն ընտրություն»[5][6]:.

Թայվանի զինվորականներև Լին Յիֆուին երկար ժամանակ անհայտ կորած էին համարվում , իսկ նրա կինը ստանում էր 31 հազար դոլար պետական նպաստ։ 2000 թվականին նրա ձերբակալման հրաման է տրվել դասալքության մեղադրանքով, որը պատժվում է ցմահ ազատազրկմամբ։ 2002 թվականին Լին Իֆուն միջնորդեց, որ իրեն թույլ տան այցելել Թայվան՝ իր հոր հուղարկավորությանը։ Թայվանի իշխանությունները թույլտվություն են տվել, սակայն դասալքության համար նրան ձերբակալելու հրամանը չեղյալ չի համարվել։ Արդյունքում հոր հուղարկավորության ժամանակ Լին Իֆուն ներկայացնում էր կինը։

ՉԺՀ-ի ազդեցիկ տնտեսագետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրցամաքում գտնվելու առաջին տարում Լին Իֆուն ընդունվել է Պեկինի համալսարանի տնտեսագիտության բաժին։ 1980 թվականին, երբ Պեկինի համալսարան էր այցելել 1979 թվականի տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Թեոդոր Շուլցը, Լին Իֆուն թարգմանում էր նրա ելույթները։ Վերադառնալով ԱՄՆ՝ Շուլցը նամակ է ուղարկել Լին Իֆուին՝ առաջարկելով շարունակել իր տնտեսագիտական կրթությունը Չիկագոյի համալսարանում[7]։ 1982 թվականին Լին Պեկինում ստացել է քաղաքատնտեսության մագիստրոսի կոչում և մեկնել Ամերիկա, ուր նրա մոտ են տեղափոխվել նաև նրա կինը և երեխաները։

Տնտեսագիտության դոկտորի թեկնածությյունը ստացել է Չիկագոյի համալսարանում 1986 թվականին, որից հետո մեկ տարի անցկացրել է Յեյլի համալսարանի տնտեսական աճի կենտրոնում՝ որպես ասպիրանտ։ Լին Իֆուի դոկտորական ատենախոսության թեման եղել է չինական գյուղերի բարեփոխումների մասին՝ իրավացիորեն համարելով, որ դրանցով է պայմանավորված եղել այդ տարիներին չինական արդիականացման ընթացքը։

1987 թվականին Լին ստանձնել է Պետխորհրդի Գյուղական զարգացման գիտահետազոտական կենտրոնին կից ինստիտուտներից մեկի փոխտնօրենի պաաաաշտոնը։ Կարճ ժամանակում գիտնականը ճանաչվել է Չինաստանի ղեկավարության ամենաազդեցիկ տնտեսական խորհրդատուներից մեկը։ Լին Իֆուն ստացել է հեղինակավոր պաշտոններ ազգային քաղաքական և հասարակական կազմակերպություններում։ 1990-ականների սկզբին նա դարձել է Չինաստանի քաղաքական խորհրդատվական խորհրդի խորհրդատվական անդամ, և պաշտանավարել է չորս անընդմեջ ժամկետ։ Նա եղել է Չինաստանի քաղաքական խորհրդատվական համաչինաստանյան խորհրդի էկոնոմիկայի կոմիտեի փոխնախագահ և Չինաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի համաչինաստանյան ազգային ասոցիացիայի փոխնախագահ։

1994 թվականին Լին Իֆուն օտարերկրյա կրթություն ստացած այլ մասնագետների հետ միասին ստեղծել է Պեկինի համալսարանին առընթեր Չինաստանի տնտեսական հետազոտությունների կենտրոնը։ Այդ ժամանակ ՉԺՀ կառավարությունը ձեռնամուխ էր եղել «սոցիալիստական շուկայական տնտեսության» կառուցմանը։ Կենտրոնը դարձել է երկրի գլխավոր «ուղեղային կենտրոններից» մեկը։

2007 թվականի հոկտեմբերին Քեմբրիջի համալսարանի Մարշալյան լեկցիաների ժամանակ նա ներկայացրել է տնտեսական զարգացման և շուկայական տնտեսության անցնելու իր հայեցակարգը։ Լին Իֆուն առաջին չինագետն էր, ով ելույթ է ունեցել Մարշալի դասախոսությունների ժամանակ։

2008 թվականի գարնանը ընտրվել է Ազգային Ժողովրդական Համաչինական Կոնգրեսի 11-րդ գումարման պատգամավոր[7]։

2008 թվականի փետրվարի 4-ին Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիկը պաշտոնապես նշանակել է Պեկինի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Լին Իֆուն որպես գլխավոր տնտեսագետ և Համաշխարհային բանկի փոխնախագահ։

Դերը տնտեսությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին Իֆուն Չինաստանում բարեփոխումների կողմնակից է. Նա առաջիններից մեկն էր, ով հայտարարել է, որ Մեծ թռիչքի ժամանակ միլիոնավոր սովամահության պատճառ է դարձել ոչ միայն բերքի պակասը, այլև պետական սխալ քաղաքականությունը[8]։

Նա առաջարկություններ է մշակել սննդի, հողի և բնակարանային խնդիրների լուծման, էլեկտրաէներգիայի և բանկային հատվածի բարեփոխման, Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու պայմանների, դրամավարկային քաղաքականության և աշխատանքային միգրանտների խնդիրների վերաբերյալ։ Ներկայացրել է ինստիտուցիոնալ տնտեսագիտության երկու հայեցակարգ, որոնք այսօր լայնորեն կիրառվում են չինական տնտեսական շրջանակներում՝ «առաջադրված ինստիտուցիոնալ փոփոխություն» և «հարկադիր ինստիտուցիոնալ փոփոխություն»[7]։ Նա «նոր սոցիալիստական գյուղ» ծրագրի հեղինակներից է[8]։

Չինաստանում ժամանակակից տնտեսական տեսության մեթոդների ներդրման և տեղական իրողություններին հարմարեցնելու նախաձեռնողներից մեկն է։ Մարշալի դասախոսությունների ժամանակ ներկայացրել է «Զարգացում և անցում. գաղափար, ռազմավարություն և կենսունակություն» թեմով հաշվետվութուն;

Հիմնական գործեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Չինաստանի շուկայական տնտեսության անցման դասերը» (1996)։
  • «Ինստիտուցիոնալ բարեփոխումներ և գյուղատնտեսության աճի դինամիկան Չինաստանում» (1997)
  • Լին Իֆու, Կայ Ֆանգ, Լի Չժոու «Չինական հրաշք. զարգացման ռազմավարություն և տնտեսական բարեփոխումներ» / ռուսերեն թարգմանություն չինարենից - Մ.: Հեռավոր արևելքի ՌԱԳ, 2001։
  • Ջասթին Իֆու Լին «Չինական տնտեսության ապամիստիզաց«»ում» - Միտք, 2013. - 379 էջ, ISBN 978-5-244-01168-5

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. Mathematics Genealogy Project — 1997.
  3. http://www.xinhuanet.com/politics/2018-12/18/c_1123872223.htm (չին.)
  4. Джастин Ифу Линь
  5. Jennifer Chou: World Bank's Chief Economist Swam to China? Արխիվացված 2015-11-09 Wayback Machine, The Weekly Standard, February 11, 2008
  6. 林毅夫 (Justin Yifu Lin) (1980). «给表兄李建兴的信 (A letter to elder cousin Jianxing Li)». Published on Oct-18-2010 (չինարեն). Beijing, China: 爱思想网(http://www.aisixiang.com).
  7. 7,0 7,1 7,2 Օլգա Բոռոխ Չինացի տնտեսագետի ուղղին Արխիվացված 2021-01-20 Wayback Machine, «Отечественные записки» (Հայրենական գրառումներ ամսագիր), № 3, 2008
  8. 8,0 8,1 Марк Завадский (2008 թ․ փետրվարի 5). «Эффект присутствия». «Эксперт» - Փորձագետ (ամսագիր). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լին Իֆու» հոդվածին։