Մեծ թռիչք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեծ թռիչք (չինարեն՝ 大跃进/大躍進), արդյունաբերական բազայի ամրապնդման և տնտեսության կտրուկ վերելքին միտված տնտեսական և քաղաքական արշավ Չինաստանում 1958-1960 թվականներին։ Ունեցել է ողբերգական հետևանքներ չինացի ժողովրդի համար։ Այդ ժամանակ Չինաստանը 90%-ով գյուղատնտեսական երկիր էր, որին հարկավոր էր շտապ տնտեսությունը արդիականացնել։ Մաո Ցզե-Դունը մարքսիզմի տեսակետից հիմնավորել է Մեծ թռիչքի քաղաքականությունը, բայց նրա կտրուկ կոլեկտիվիզացիայի փորձը և արհեստավարժությունը փոխարինելը խանդավառությամբ, և սխալ որոշումները գյուղատնտեսության ասպարեզում աղետալի հետևանքների հասցրին։ Մեծ թռիչքը 20-40 մլն մարդկանց մահվան առիթ հանդիսացավ[1], և 20-րդ դարում, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեծությամբ երկրորդ սոցիալական աղետն էր։

Պատմական նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղական տաճար գյուղում, որի պատին երևում է «Մաո Ցզե-Դուն՝ չինացիների փրկարար», լոզունգը, արված մեծ թռիչքի տարիներին

Մեծ թռիչքին նախորդել են չինական պատմության բարդ իրադարձություններ։ Երկիրը աստիճանաբար վերականգնվում էր երկարատև պատերազմից հետո, կազմակերպվում էր արդյունաբերությունը։

Մի շարք բարեփոխումներ են կատարվել, մասնավորապես արգելվել են կրոնական կազմակերպությունները և միստիկ ծեսերը, կատարվել է մասնակի կոլեկտիվիզացիա, և կազմակերպվել են փոքր գյուղացիական տնտեսություններ, պետությունը իր վրա է վերցրել գյուղատնտեսական արտադրանքի վերահսկողությունը և բաշխումը։ Սկզբնական շրջանում Չինաստանը հետևում էր ԽՍՀՄ փորձին և օգտագործում էր խորհրդային մասնագետներին։

Մաոն հավանություն չտվեց Ստալինի անձի պաշտամունքի մերկացմանը, դրանից հետո ԽՍՀՄ-ի և Չինաստանի միջև տարաձայնություններ սկսեցին։ Ըստ Մաոյի հրամանի չինական մամուլը չանդրադարձավ ԽՄԿԿ XX համագումարի որոշումներին, որ Չինաստանի ժողովրդի մոտ «անառողջ հետաքրքրություն» չառաջանա[2]։

Ի հակադարձում ԽՄԿԿ XX համագումարի որոշումների՝ Չինաստանի Կոմունիստական Կուսակցությունը 1956 թվականի առաջ է քաշել կարգախոս՝ «թող ծաղկեն 100 ծաղիկ, թող մրցեն 100 դպրոց»։ Սա փաստացի սադրանք էր, որը հնարավորություն էր տալիս բացահայտել կոմունիստական կուսակցության բոլոր գաղափարական հակառակորդներին[3]։

Կոմունիստական կուսակցության ձախ թևում գաղափար առաջացավ հենվելով բնակչության համընդհանուր խանդավառության վրա արագացնել տնտեսության աճը։ 1958 թվականի մայիսին փակ ձևաչափով հավաքվեց ՉԿԿ VIII համագումարի երկրորդ նստաշրջանը։ Նա, ըստ Մաո Ցզե-Դունի առաջարկի, հաստատեց «նոր գերագույն ուղղություն»։ Ընդունվեց «երեք կարմիր դրոշի» ուղղությունը՝ մեծ թռիչք, ժողովրդական կոմունա և նոր գերագույն ուղղություն[4]։

Առավել իրատես աջ կոմունիստները հակառակվում էին այս քաղաքականությանը, բայց պարտվեցին։ Կար հավատ, որ կարճ ժամանակում հնարավոր է «հասնել և անցնել» առաջատար երկրներին, եթե փոխել փոքր կոմունաները մեծերով և սկսել համընդհանուր վերափոխումներ, սկսած մետաղի արտադրությունից։ Օգտագործելով երկրում ցորենի արտադրության վերաբերյալ չհաստատված և չափազանցված տվյալներ Մաո Ցզե-Դունը 1958 թվականի օգոստոսին Բեյդայհեի ընդլայնված խորհրդակցությանը հայտարարել է, որ ցորենի խնդիրը հիմնականում լուծված է և առաջարկել է ողջ ուժերը ուղղել նրան, որ 1958 թվականին համեմատած 1957 թվականի հետ կրկնապատկել մետաղի արտադրությունը[5]։

Բեյդայհեի խորհրդակցությանը որոշվեց ամենուրեք բացել ժողովրդական կոմունաներ։ Նախատեսվում էր, որ ժողովրդական կոմունաներում կզուգակցվեն արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը և զինվորական գործը։ Այդպիսով օրինականացվեց Մաոյի նախաձեռնությամբ սկսած չինական գյուղի «կոմունիզացման» գործընթացը[6]։

Ղեկավարվելով ընդունված որոշումներով, ՉԺՀ Պետպլանը նախագծեց 1958-1962 թվականների հնգամյա պլանի նոր տարբերակ, որը նախատեսում էր տնտեսության զարգացման կտրուկ աճ։ Նախատեսվում էր արդյունաբերական արտադրանքի թողարկումը ավելացնել 6,5 անգամ, գյուղատնտեսականինը 2,5 անգամ, ընդ որում արդյունաբերության միջին տարեկան աճը պետք է կազմեր 45 %, իսկ գյուղատնտեսական արդյունաբերությունում՝ 20 %։ Պողպատի ձուլումը նախատեսված էր ավելացնել 10 անգամ, նախապես նպատակադրած 10 մլն տոննան հասցնել 100 միլիոնի[7]։

Մեծ թռիչքի համար միջազգային ֆոն հանդիսացան 1956 թվականի Հունգարիայի ապստամբությունը, Սուեզի ջրանցքի բացումը և Իրաք հանրապետության ստեղծումը։

Հավելյալ լարում առաջացրեց 1959 թվականի Տիբեթի ապստամբությունը, որի պատճառով Դալայ Լաման տեղափոխվեց Հնդկաստան, և որին հետևեց չինա-հնդկական հարաբերությունների վատացումը։

Մեծ թռիչքի քաղաքականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ թռիչքը բաժանվեց մի շարք համաժողովրդական շարժումների, որին մասնակցում էր մոտ 1 մլրդ մարդ՝ փաստորեն Չինաստանի ողջ բնակչությունը։ Մեծ թռիչք անվանվեց երկրորդ Չինական հնգամյակը (1958—1963)։

Սոցիալական վերափոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկանց ուղարկում են շրջաններ հասարակական աշխատանքի, 1957

ԽՍՀՄ կոլեկտիվիզացիայի փորձին հենվելով՝ Մաո Ցզե-Դունը պատրաստում էր սոցիալական կառուցվածքի փոփոխություն։ Ապագա կատարյալ հասարակության հիմքը Չինաստանում պետք է դառնար «ժողովրդական կոմունան»։

Ժողովրդական կոմունան սոցիալիզմից կոմունիզմին անցման լավագույն ձևն է, և իր զարգացած ձևով նա հիմք կհանդիսանա կոմունիստական հասահամար։
- Մաո Ցզե-Դուն[8]

Զանգվածային «կոմունիզմացումը» սկսել է 1958 թվականից։ Հիմնական սկզբունքը որին պետք է առաջնորդվեին ժողովրդական կոմունաները կայանում էր բոլոր անդամների համապարփակ հասարակայնացման մեջ։ Կոմունաներում փողին փոխարինում էին աշխօրերը։ Բեյդայհեում ելույթ ունենալով Մաո Ցզե-Դունը ասել է՝

Տնամերձ հողամասերը վերանալու են։ Հավերը, բադերը, տնամերջի ծառերը առայժմ կմնան գյուղացիների սեփականությունը։ Հետագայում և սրանք կհամայնացվեն․․․․ Պետք է քննարկել փողային համակարգից հրաժարվելու և անվճար մատակարարմանն անցնելու հարցերը
- Մաո Ցզե-Դուն[8]

Կոմունան դառնում էր վարջական բջիջ։ Կոմունայի վարչությունը տեղական վարչական մարմին էր դառնում[9]

Քարտուղար Մաոի Ցեինան քաղաքի կոմունա այցին նվիրված հուշարձան, որով 1958 թվականի օգոստոսի 9-ին զարկ տրվեց ժողովրդական կոմունաների շարժմանը

Գյուղատնտեսության հետ մեկտեղ կոմունաներում հարկավոր էր զարգացնել արտադրություն։ Գյուղացիները պարտավոր էին մետաղ ձուլել, ստեղծել գյուղատնտեսական գործիքներ և տրանսպորտային միջոցներ։1958 թվականի ավարտին ստեղծվել էր 26 հազար կոմունա՝ 20 հազար մարդ միջին չափով[9]։Յուրաքանչյուր գործարան և քաղաքային շրջան նույնպես հարկավոր էր վերափոխել կոմունայի գյուղական կոմունաների օրինակով[8]

Գյուղերի կոմունիզմացումը գգյուղացիներին շատ հոգսեր բերեց։ Գյուղատնտեսականաշխատանքներից հետո, հանգստանալու փոխարեն նրանք ստիպված էին մետաղ հալեցնել գյուղական մետաղագործական վառարաններում, զբաղվել «չորս վնասատուների» դեմ պայքարով և ժամանակ հատկացնել քաղպարապմունքներին։

Արդյունքում դաշտերը մշակելու համար ժամանակը չէր հերիքում։ Տեղական իշխանությունները մեծ հաջողությունների պատրանք ստեղծելով կոծկում էին իրավիճակը, և տեսչական այցերի ժամանակ ներկայացնում նենգափոխված հաշվետվություններ[10]

Փոքր մետալուրգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաղաձուլական վառարանները գյուղում Մեծ թռիչքի տարիներին

Տնտեսական վերելքի և ինդուստրալիզացիայի գլխավոր խնդիրը համարվում էր պողպատի արտադրությունը։ Ամենուրեք սկսել էին կառուցել հումքից մետաղ ստանալու արտադրամասեր, այն դեպքում, երբ բացակայում էին մետաղագործության և մարտենյան վառարանի մասին հիմնարար գիտելիքները։

Կուսակցության ղեկավար հրահանգների համաձայն ամենուրեք կառուցում էին կավից փոքր վառարաններր, որոնվ վառելանյութը փայտն էր։ 1958 թվականի աշնանը ողջ Չինաստանում գործում էին 700 հազար տնայնագործական դոմնային վառարաններ, մետաղի արտադրությանը ներգրավվել էին մոտ 100 մլն մարդ[11]։

Դեռևս 1959 թվականին խնդրի ուսումնասիրությունից և առաջին փորձերից պարզ դարձավ, որ լավ որակի մետաղ հնարավոր է ստանալ միայն մեծ վառարաններում և մեծ գործարաններում, վառելիք օգտագործելով միայն քարածուխ։ Բայց նախագիծը շարունակվում էր, բնակչությունը շարունակում էր բնակավայրին մոտի քարածուխ արդյունահանել և արդիականացնել վառարանները։

Արդյունքում արտադրվում էր անորակ թուջ, որը պողպատի վերածվելու համար լրացուցիչ մշակում էր պահանջում և ինքն էլ մեծածավալ օգտագործման համար պիտանի չէր[12]

Ղեկավարությունը հիացած էր համընդհանուր վերելքով, իսկ մասնագետները վախենւմ էին ելույթ ունենալ քննադատությամբ։

1958 թվականին պողպատի արտադրությունը աճեց 45 %,-ով, իսկ 1959 թվականին ևս 30 %.-ով։ Բայց 1961 թվականին պարզ դարձավ փոքր մետալուրգիայի անարդյունավետությունը, պողպատի արտադրությունը կտրուկ անկում ապրեց և 1958 թվականի արտադրության մակարդակին հասավ միայն 1964 թվականին։ Քարածխի չափից ավելի օգտագործումը էլեկտրաէներգիայի խափանումեր էր առաջացրել և աշնանը հյուսիսարևելյան մի շարք պրովինցիաներում դադարեցին աշխատել թեթև արդյունաբերության ձեռնարկությունները[13]։

Գյուղատնտեսական բարեփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ թռիչքի տարիներին գյուղատնտեսությունը փորձադաշտ էր դարձել սոցիալական և ագրոտնտեսական զանգվածային ձորձարկումների համար։

Ոռոգման համակարգի ցանց էր կառուցվում, մասնակի ոչ արդյունավետ, քանի որ բացակայում էին որակյալ ճարտարագետ մասնակիցները։

Հատիկավորների ցանքսի փորձարկումները հենված էին խորհրդային ակադեմիկ Լիսենկոյի և նրա հետևորդների նախագծերին։ Փորձում էին սերմերը ցանել ավելի խիտ, առավել խորը, մտածելով, որ արմատները առավել խորը հատվածում ավելի լավ կաճեն։

Պայքար ճնճղուկների դեմ հանգեցրեց ծանր հետևանքների, էկոլոգիական հավասարակշռության խախտման, որի արդյումնքում կտրուկ ավելացավ վնասատուների գլխաքանակը, ընձյուղներն ուտող թրթուրներն ու մորեխները և պակասեց բերքը։

Ոչ արհեստավարժ փորձարարական մոտեցումը հանգեցրեց սովի։

Մեծ թռիչքի հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգվածային սով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահվան և ծնելիության կորը սովի տարիներին

Մեծ թռիչքի սկզբից մեկ տարի անց՝ 1958 թվականին, բերքը նկատելի ավելացավ և զեկուցվեց պայքարի նշանակալից հաջողության մասին։ Քանի որ վերացել էր բնական կարգավորողը, այս ընթացքում ավելացան ընձյուղներն ուտող թրթուրներն ու մորեխները։ 1959-1960 թվականներին, երկու տարի անընդմեջ վատ եղանակ էր։ Վնասատուների մեծ աճի պատճառով նաև այն, որ գյուղացիները զբաղված էին ճնճղուկների դեմ պայքարով ու մետաղ ձուլելով, բերքը կտրուկ նվազեց։ Երկրում սով սկսեց, որի արդյունքում 10-30 մլն մարդ մահացավ։ Հաշվետվություններում նշվում էր միայն պահեստ մտած ցորենի քանակները, իսկ ավելացումները առաջանում էին գյուղացիներին հասանելիք ցորենի քանակը պակասեցնելով։ Այս դառը փորձը ցույց տվեց, որ ճնճղուկների տված ագրոտեխնիկակական օգուտը ավելի մեծ է, քան վնասը[14]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dennis Tao Yang. «China’s Agricultural Crisis and Famine of 1959—1961: A Survey and Comparison to Soviet Famines.» Palgrave MacMillan, Comparatrive economic Studies (2008) 50, 1-29.
  2. Непомнин О.Е. История Китая. XX век. — М.: ИВ РАН, Крафт+, 2011, с․504
  3. Непомнин О.Е. История Китая. XX век. — М.: ИВ РАН, Крафт+, 2011, с․505
  4. Непомнин О.Е. История Китая. XX век. — М.: ИВ РАН, Крафт+, 2011, с․514
  5. Непомнин О.Е. История Китая. XX век. — М.: ИВ РАН, Крафт+, 2011, с․516
  6. Непомнин О.Е. История Китая. XX век. — М.: ИВ РАН, Крафт+, 2011, с․517
  7. История Китая: Учебник / Под редакцией А.В. Меликсетова. — М.: Издательство МГУ, Издательство "Высшая школа", 2002.
  8. 8,0 8,1 8,2 История Китая: Учебник / Под редакцией А.В. Меликсетова. — М.: Издательство МГУ, Издательство "Высшая школа", 2002, с․ 659
  9. 9,0 9,1 Непомнин О.Е. История Китая. XX век. — М.: ИВ РАН, Крафт+, 2011, с․518
  10. Непомнин О.Е. История Китая. XX век. — М.: ИВ РАН, Крафт+, 2011, с․520
  11. Непомнин О.Е. История Китая. XX век. — М.: ИВ РАН, Крафт+, 2011, с․521
  12. Непомнин О.Е. История Китая. XX век. — М.: ИВ РАН, Крафт+, 2011, с․526
  13. Непомнин О.Е. История Китая. XX век. — М.: ИВ РАН, Крафт+, 2011, с․661
  14. Битва Мао с воробьями

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ թռիչք» հոդվածին։