Չինաստանի տնտեսական հետազոտությունների կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինաստանի տնտեսական հետազոտությունների կենտրոն
Տեսակմտքի կենտրոն
Երկիր Չինաստան

Չինաստանի տնտեսական հետազոտությունների կենտրոն ( անգլ.՝ The China Center for Economic Research, CCER) տնտեսական հետազոտական և կրթական հաստատություն է (Պեկին)։ Կենտրոնը հիմնադրվել է 1994 թվականին, Պեկինի համալսարանի բաժինն է։ Կենտրոնի նպատակն է կիրառել դասավանդման և հետազոտության նոր մեթոդներ և համախմբել արտասահմանում վերապատրաստված չինացի տնտեսագետներին։ Կենտրոնի հիմնադիրն ու տնօրենն է պրոֆեսոր Ջասթին Իֆու Լին։

Կենտրոնը ԱՄՆ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի հետ համատեղ անցկացնում է տարեկան համաժողով (NBER-CCER Annual Conference), կազմակերպում է մի շարք սիմպոզիումներ և սեմինարներ։

Որպես կրթական հաստատություն՝ կենտրոնն իրականացնում է մասնագետների պատրաստման մի շարք ոլորտներ, այդ թվում՝ Ֆորդհեմ համալսարանի (Նյու Յորք) հետ համատեղ MBA ծրագիր։ Դասավանդման մեջ ներգրավված են ամերիկացի առաջատար գիտնականներ, այդ թվում՝ Ջ. Շտրաուսը և Նոբելյան մրցանակակիր Ջ. Հեքմանը։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի տնտեսական հետազոտությունների կենտրոնի պաշտոնական կայք