Jump to content

Հերբերտ Սայմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերբերտ Սայմոն
անգլ.՝ Herbert Simon
Ծնվել էհունիսի 15, 1916(1916-06-15)[1][2][3][…]
Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[4]
Մահացել էփետրվարի 9, 2001(2001-02-09)[1][2][3][…] (84 տարեկան)
Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունտնտեսագետ, քաղաքական գործիչ, սոցիոլոգ, համալսարանի դասախոս, համակարգչային գիտնական, քաղաքագետ և հասարակական գիտությունների ոլորտում գիտնական
Հաստատություն(ներ)Քարնեգի Մելոն համալսարան և Իլինոյսի տեխնոլոգիայի ինստիտուտ[5]
Գործունեության ոլորտքաղաքագիտություն
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[6], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա[7], Գիտությունների համաշխարհային ակադեմիա[8] և Տնտեսաչափական ընկերություն[9]
Ալմա մատերՉիկագոյի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարՀենրի Շուլց
Եղել է գիտական ղեկավարԷդվարդ Ֆեյգենբաում, Ալեն Նյուել, Ռիչարդ Վալդինգեր[10]
Ջոն Մյութ
Ուիլյամ Փաունդս
Հայտնի աշակերտներPierre-Jacques Courtois?[11]
Ինչով է հայտնիՆյուել-Սայմոն վարկած
Ազդվել էՌիչարդ Էլի
Պարգևներ

Էկոնոմետրիկ միության անդամ

[9]

ԱՄՆ հոգեբանական միության մրցանակ հոգեբանության ոլորտում ունեցած նշանակալի գիտական ներդրման համար

[12]

Թյուրինգի մրցանակ

Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ[13]

Գիտական ձեռքբերման համար Ուիլյամ Պրոկտերի մրցանակ

[14]

honorary doctorate from the University of Montpellier-III?

[15]

Գիբսի լեկցիա

Ազգային գիտական մեդալ

Հարոլդ Պենդերի մրցանակ

[16]

Ջոն ֆոն Նեյմանի տեսական մրցանակ

[17]

Ուիլյամ Ջեմսի կրթաթոշակ

[18]

AAAI անդամ

[19]

APA Award for Outstanding Lifetime Contributions to Psychology?

[20]

ACM-ի անդամ

[7]

IJCAI Award for Research Excellence?

John Gaus Award?

[21]

Ամերիկյան տնտեսական միության իսկական անդամ

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

և

Honorary Fellow of the British Psychological Society?

Ամուսին(ներ)Դորոթեա Իզաբել Փայ[22]
 Herbert Simon Վիքիպահեստում

Հերբերտ Սայմոն (անգլ.՝ Herbert A. Simon, հունիսի 15, 1916(1916-06-15)[1][2][3][…], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[4] - փետրվարի 9, 2001(2001-02-09)[1][2][3][…], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]), հրեական ծագումով ամերիկացի ականավոր տնտեսագետ, քաղաքագետ, կոգնիտիվ հոգեբան, Նյուել-Սայմոն վարկածի մշակողներից մեկը։ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (1967)[23] և արվեստների ու գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ (1959)։ Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ տնտեսական կազմակերպություններում որոշումների ընդունման գործընթացների վերաբերյալ նորարարական հետազոտությունների համար (1978)[24][25]։ Արժանացել է նաև Թյուրինգի մրցանակի (1975 թ.)[26][27]: Սայմոնի գիտահետազոտական հետաքրքրությունները հիմնականում կենտրոնացած էին կազմակերպություններում որոշումների ընդունման գործընթացների ուսումնասիրման վրա։ Նրան լայն ճանաչում ու համբավ են բերել հատկապես սահմանափակ ռացիոնալության ու բավարարվածության տեսությունները[28]։

Նրա ուսումնասիրություններն աչքի են ընկել իրենց միջճյուղային բնույթով և ընդգրկել են իմացաբանությունը (կոգնիտիվ գիտությունը), ինֆորմատիկան, պետական կառավարման ու քաղաքագիտության և մենեջմենթի հիմնախնդիրները[29]։ Իր գիտա-կրթական բեղուն գործունեության ժամանակահատվածի մեծ մասի ընթացքում՝ 1949-ից մինչև 2001 թվականը Սայմոնն աշխատել է Կարնեգի-Մելոնի համալսարանում[30]։

Հատկանշական է, որ Սայմոնը ճանապարհ բացող է եղել ժամանակակից գիտության այնպիսի ճյուղերում, ինչպես՝ արհեստական բանականությունը, տեղեկույթի մշակումը, որոշումների ընդունումը, հիմնախնդիրների լուծումը, կազմակերպությունների տեսությունը, բարդ համակարգերը։ Նա առաջիններից մեկն է վերլուծել բարդության ճարտարապետությունը և առաջ քաշել միավորման գերադասելի մեխանիզմը՝ բաշխման աստիճանական օրենքի պարզաբանման նպատակով[31][32]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Չիկագոյի համալսարանում, ուսումնասիրել է քաղաքատնտեսություն, տրամաբանություն, մաթեմատիկա, կենսաֆիզիկա և տնտեսագիտություն։ 1942 թվականին ստացել է դոկտորի աստիճան։

Զգալի ազդեցություն է ունեցել կազմակերպության, մենեջմենթի և կառավարչական որոշումների տեսությունների զարգացման վրա։ Եղել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։ Երկար ժամանակ աշխատել է Փիթսբուրգի Կարնեգի Մելոն համալսարանում որպես համակարգչային և հոգեբանական գիտությունների պրոֆեսոր։ Նրա աշխատությունները հաշվողական տեխնիկայի և արհեստական բանականության բնագավառներում զգալի ազդեցություն են թողել կիբեռնետիկայի զարգացման վրա։

Պարգևներ և պատվավոր կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերբերտ Սայմոնն արժանացել է բարձրագույն կարգի բազմաթիվ պարգևների ու պատվավոր կոչումների։ 1959 թվականին ընտրվել է արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի[33], 1967 թվականին՝ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ[34]։

Նրան շնորհվել է՝

  • APA մրցանակ՝ հոգեբանության բնագավառում ակնառու գիտական ներդրում ունենալու համար (1969).
  • Թյուրինգի մրցանակ հաշվիչ մեքենաների ընկերակցության (Association for Computing Machinery|ACM) կողմից՝ արհեստական բանականության, մարդու իմացաբանական հոգեբանության բնագավառներում հիմնարար ներդրում կատարելու համար (1975).
  • Նոբելյան մրցանակ (1978).
  • Գիտության ազգային մեդալ (1986).
  • Ամերիկյան հոգեբանական ընկերակցության (American Psychological Association|APA) APA մրցանակ՝ ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում հոգեբանության բնագավառում ակնառու ներդրումներ կատարելու համար (1993).
  • Ընտրվել է հաշվիչ մեքենաների ընկերակցության (Association for Computing Machinery|ACM) անդամ (1994) և արժանացել IJCAI մրցանակի՝ գիտահետազոտական գերազանց աշխատանքներ կատարելու համար (Award for Research Excellence, 1995):

Այս ամենից բացի՝ Սայմոնին շնորհվել է՝

Ուշագրավ փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հերբերտ Սայմոնը լրագրեր չի կարդացել, հեռուստացույց չի դիտել, քանի որ կարծում էր, որ եթե իրոք ինչ-որ կարևոր բան պատահի, իրեն որևէ մեկն անպայման տեղյակ կպահի, այնպես որ չարժի անտեղի ժամանակ վատնել ԶԼՄ-ների վրա[38]։.
  • Սայմոնը, գիտությունից զատ, մի շարք այլ հետաքրքրություններ է ունեցել. տարվել է երաժշտությամբ (եղել է դաշնակահար), գեղանկարչությամբ (ընկերացել է նկարիչներ Ռոբերտ Լեփերի[39] և Ռիչարդ Ռափափորթի[40] հետ), լեռնագնացությամբ, խորացել է պատմության ուսումնասիրության մեջ և որոշ ժամանակ մինչև անգամ Ֆրանսիական հեղափոխության պատմություն է դասավանդել։

Աշխատությունների ընտրանի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերբերտ Սայմոնը բեղմնավոր հեղինակ էր. լույս է ընծայել 27 գիրք և շուրջ հազար հոդված։ 2016 թվականի տվյալներով նա եղել է Google Scholar-ում արհեստական բանականության և կոգնիտիվ հոգեբանության ասպարեզներում առավել հաճախ մեջբերված հեղինակը[41] և ճանաչվել է հասարակական գիտությունների բնագավառում քսաներորդ դարի առավել ազդեցիկ գիտնականը։

  • 1947. Administrative Behavior: A Study of Decision-Making Processes in Administrative Organization.
– 4th ed. in 1997, The Free Press
  • 1957. Models of Man. John Wiley. Presents mathematical models of human behaviour.
  • 1958 (Ջեյմս Մարչի և Հարոլդ Գուցկովի հեղինակակցությամբ). Organizations. New York: Wiley. the foundation of modern organization theory
  • 1969. The Sciences of the Artificial. MIT Press, Cambridge, Mass, 1st edition. Made the idea easy to grasp: "objects (real or symbolic) in the environment of the decision-maker influence choice as much as the intrinsic information-processing capabilities of the decision-maker"; Explained "the principles of modeling complex systems, particularly the human information-processing system that we call the mind."
- 2-րդ հրատարակություն՝ 1981 թ., MIT Press.
- 3-րդ հրատարակություն՝ 1996 թ., MIT Press.
  • 1972 (Ալեն Նյուելի հեղինակակցությամբ). Human Problem Solving. Prentice Hall, Englewood Cliffs, NJ, (1972). "the most important book on the scientific study of human thinking in the 20th century" (20-րդ դարում մարդկային մտածողության վերաբերյալ գիտական ուսումնասիրությունների բնագավառի կարևորագույն գիրքը)
  • 1977. Models of Discovery : and other topics in the methods of science. Dordrecht, Holland: Reidel.
  • 1979. Models of Thought, Vols. 1 and 2. Yale University Press.
  • 1982. Models of Bounded Rationality, Vols. 1 and 2. MIT Press. (տնտեսագիտական թեմաներով հոդվածներ)
- Vol. 3. in 1997, MIT Press. His papers on economics since the publication of Vols. 1 and 2 in 1982.
  • 1983. Reason in Human Affairs, Stanford University Press. (Սթենֆորդի համալսարանում 1982 թվականին Սայմոնի կարդացած հանրամատչելի դասախոսությունների ժողովածուն)
  • 1987 (Փ Լենգլիի, Գ. Բրեդշոուի և Ջ. Ժիտկովի հեղինակակցությամբ). Scientific Discovery: computational explorations of the creative processes. MIT Press.
  • 1991. Models of My Life. Basic Books, Sloan Foundation Series. (Հերբերտ Սայմոնի ինքնակենսագրական գիրքն է)։
  • 1997. An Empirically Based Microeconomics. Cambridge University Press. A compact and readable summary of his criticisms of conventional "axiomatic" microeconomics, based on a lecture series.
  • 2008 (հետմահու հրատարակություն). Economics, Bounded Rationality and the Cognitive Revolution. Edward Elgar Publishing, 1847208967. (Սայմոնի տնտեսագիտական թեմաներով մի շարք հոդվածների վերահրատարակություն է)։
  • 1938 (Կլարենս Ռիդլիի հեղինակակցությամբ). Measuring Municipal Activities: a Survey of Suggested Criteria and Reporting Forms For Appraising Administration.
  • 1943. Fiscal Aspects of Metropolitan Consolidation.
  • 1945. The Technique of Municipal Administration, 2d ed.
  • 1955. "A Behavioral Model of Rational Choice", Quarterly Journal of Economics, vol. 69, 99–118.
  • 1956. "Reply: Surrogates for Uncertain Decision Problems", Office of Naval Research, January 1956.
– Reprinted in 1982, In: H.A. Simon, Models of Bounded Rationality, Volume 1, Economic Analysis and Public Policy, Cambridge, Mass., MIT Press, 235–44.

Գրականություն Հերբերտ Սայմոնի և նրա ուսումնասիրությունների մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bhargava, Alok (1997). «Editor's introduction: Analysis of data on health». Journal of Econometrics. 77: 1–4. doi:10.1016/s0304-4076(96)01803-9.
  • Courtois, P.J., 1977. Decomposability: queueing and computer system applications. New York: Academic Press. Courtois was influenced by the work of Simon and Albert Ando on hierarchical nearly-decomposable systems in economic modelling as a criterion for computer systems design, and in this book he presents the mathematical theory of these nearly-decomposable systems in more detail than Simon and Ando do in their original papers.
  • Frantz, R., and Marsh, L. (Eds.) (2016). Minds, Models and Milieux: Commemorating the Centennial of the Birth of Herbert Simon. Palgrave Macmillan.
  • Блауг М. Саймон, Герберт // Великие экономисты после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one handred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 252-255. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-03-3

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  3. 1 2 3 4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
  4. 1 2 3 4 http://amturing.acm.org/award_winners/simon_1031467.cfm
  5. ↑ https://www.nobelprize.org/prizes/economic-sciences/1978/simon/biographical/
  6. ↑ Notable Names Database — 2002.
  7. 1 2 https://awards.acm.org/fellows/award-recipients
  8. ↑ twas.org
  9. 1 2 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  10. ↑ «Herbert Alexander Simon». AI Genealogy Project. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 15-ին.
  11. ↑ Mathematics Genealogy Project — 1997.
  12. ↑ https://www.apa.org/about/awards/scientific-contributions?tab=3
  13. ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1978 — Nobel Foundation.
  14. ↑ https://www.sigmaxi.org/programs/prizes-awards/william-procter
  15. ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1987. — Iss. numéro complémentaire. — P. 4187. — ISSN 0242-6773
  16. ↑ https://events.seas.upenn.edu/distinguished-lectures/pender-lecture/
  17. ↑ https://www.informs.org/Recognizing-Excellence/Award-Recipients/Herbert-A.-Simon
  18. ↑ https://www.psychologicalscience.org/members/awards-and-honors/fellow-award/recipent-past-award-winners
  19. ↑ https://aaai.org/about-aaai/aaai-awards/the-aaai-fellows-program/elected-aaai-fellows/
  20. ↑ https://www.apa.org/about/governance/president/outstanding
  21. ↑ https://www.apsanet.org/PROGRAMS/APSA-Awards/John-Gaus-Award
  22. ↑ http://www.legacy.com/obituaries/postgazette/obituary.aspx?n=dorothea-isabel-pye-simon&pid=447980
  23. ↑ Herbert A. Simon(անգլ.)
  24. ↑ Пресс-релиз Нобелевского комитета
  25. ↑ «Winners of the Nobel Prize for Economics» (անգլերեն). Encyclopædia Britannica. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  26. ↑ «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1978». NobelPrize.org.
  27. ↑ Heyck, Hunter. «Herbert A. Simon - A.M. Turing Award Laureate». amturing.acm.org.
  28. ↑ «Guru: Herbert Simon». The Economist. 2009 թ․ մարտի 20. Վերցված է 2018 թ․ փետրվարի 13-ին.
  29. ↑ Edward Feigenbaum (2001). «Herbert A. Simon, 1916-2001». Science. 291 (5511): 2107. doi:10.1126/science.1060171. S2CID 180480666. «Studies and models of decision-making are the themes that unify most of Simon's contributions.»
  30. ↑ Simon, Herbert A. (1978). Assar Lindbeck (ed.). Nobel Lectures, Economics 1969–1980. Singapore: World Scientific Publishing Co. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  31. ↑ Simon, H. A., 1955, Biometrika 42, 425.
  32. ↑ B. Mandelbrot, "A Note on a Class of Skew Distribution Functions, Analysis and Critique of a Paper by H. Simon", Information and Control, 2 (1959), p. 90
  33. ↑ American Academy of Arts and Sciences 2012 Book of Members/ChapterS, amacad.org
  34. ↑ National Academy of Sciences Արխիվացված 2023-11-03 Wayback Machine. Nas.nasonline.org. Retrieved on 2013-09-23.
  35. ↑ «Honorary doctors at Lund School og Economics and Management». Lund University. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
  36. ↑ interview with Ted Lowi (subsequent Cornell recipient of an Honorary degree from the University of Pavia), at news.cornell.edu
  37. ↑ «Publicaciones, Facultad de Ciencias Económicas, Universidad de Buenos Aires, Boletín Informativo». Universidad de Buenos Aires, Facultad de Ciencias Económicas. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
  38. ↑ Роберт Саттон Охота за идеями: Как оторваться от конкурентов, нарушая все правила = Weird Ideas That Work. How To Build a Creative Company. — М.: Альпина Паблишер, 2013. — 335 с. — ISBN 978-5-9614-4369-1
  39. ↑ «PR_Robert_Lepper_Artist_Teacher.pdf» (PDF). Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հունիսի 26. Վերցված է 2008 թ․ մայիսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  40. ↑ «Home - Carnegie Mellon University Libraries». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
  41. ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  42. ↑ Newell, A.; Shaw, J. C.; Simon, H. A. (1958). «Elements of a Theory of Human Problem Solving». Psychological Review. 65 (3): 151–166. doi:10.1037/h0048495.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հերբերտ Սայմոն հոդվածին
Պարգևներ
Նախորդող՝
Bertil Ohlin
Laureate of the Nobel Memorial Prize in Economics
1978
Հաջորդող:
Theodore W. Schultz
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերբերտ Սայմոն» հոդվածին։