Ռոբերտ Մանդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Մանդել
անգլ.՝ Robert Mundell
Rmundell.jpg
Ծնվել էհոկտեմբերի 24, 1932(1932-10-24)[1][2][3][4] (87 տարեկան)
Կինգստոն, Frontenac County, Օնտարիո, Կանադա
ՔաղաքացիությունFlag of Canada.svg Կանադա
Մասնագիտությունտնտեսագետ և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Ջոն Հոփկինսի համալսարան և Ստենֆորդի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԼոնդոնի տնտեսագիտական դպրոց
Վանկուվերի տնտեսագիտական դպրոց
Վաշինգտոնի համալսարան
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Վաթերլոուի համալսարան
ԿոչումChangjiang Chaired Professor?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5]
Գիտական ղեկավարCharles P. Kindleberger?
Եղել է գիտական ղեկավարRudi Dornbusch?, Jacob A. Frenkel? և Theo S. Eicher?
Ազդվել էՉարլզ Քինդլբերգեր
Ազդել էՌուդի Դորնբուշ
Ջեյկոբ Ֆրենկել
Մայքլ Մուսա
Կարմեն Ռեյնհարթ
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ Կանադայի շքանշանի կոմպանիոն Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ[6] Համաշխարհային տնտեսական մրացանկ[7] Ամերիկյան տնտեսական միության իսկական անդամ և Չինաստանի Ռենմին համալսարանի պատվավոր դոկտոր[8]
Robert Mundell Վիքիպահեստում

Ռոբերտ Մանդել (անգլ.՝ Robert Alexander Mundell, հոկտեմբերի 24, 1932(1932-10-24)[1][2][3][4], Կինգստոն, Frontenac County, Օնտարիո, Կանադա), կանադացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ արժութային կուրսերի տարբեր ռեժիմների պայմաններում դրամավարկային և բյուջետային (գանձարանային) քաղաքականության վերլուծության, ինչպես նաև օպտիմալ վալյուտային գոտիների վերլուծության համար (1999

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Բրիտանական Կոլումբիայի, Վաշինգտոնի, Չիկագոյի համալսարաններում, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, որտեղ ստացել է դոկտորի աստիճան։ Դասավանդել է Ստենֆորդի և Չիկագոյի համալսարաններում։

Աշխատել է Միջազգային արժութային ֆոնդի գիտական բաժնում։ Սա հնարավորություն տվեղ ինչպես նյութեր հավաքել ուսումնասիրության համար, այնպես էլ որոշ մտքեր իրականացնել գործնականում։

Մանդելի աշխատանքների (բաց տնտեսություններում կայունարար քաղաքականության ուսումնասիրությունների մասին) հրատարակման հետ գրեթե միաժամանակ իր աշխատությունները հրատարակեց ՄԱՖ-ի մեկ այլ աշխատակից՝ Մարկուս Ֆլեմինգը։ Այս աշխատությունները դարձան նեոլիբերալիզմի տեսական հիմքը։ Ժամանակակից դասագրքերն օգտագործում են «Մանդել-Ֆլեմինգի մոդել» անվանումը որպես իդեալական մոդել որոշ փոքր երկրների բաց տնտեսությունների համար։ Սակայն ըստ վերլուծության խորության, ընդգրկվածության և ազդեցիկությամբ՝ Մանդելի վերլուծությունն ավելի նշանակալի է։

2009 թ. հունիսի 5-ին մասնակցել է միջազգային տնտեսագիտական ֆորումի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որտեղ ակտիվորեն մասնակցել է քննարկումներին, այդ թվում՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The International Monetary System։ Conflict and Reform (1965)
  • Monetary Theory։ Interest, Inflation and Growth in the World Economy (1971)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]