Մերտոն Միլլեր
Մերտոն Միլլեր անգլ.՝ Merton Miller | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1923[1][2][3][…] Բոստոն, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 3, 2000[1][2][3] (77 տարեկան) Չիկագո |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ և գրող |
Հաստատություն(ներ) | Չիկագոյի համալսարան, Քարնեգի Մելոն համալսարան և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Անդամակցություն | Թագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[4] |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան և Ջոնս Հոփքինսի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5] |
Գիտական ղեկավար | Fritz Machlup?[6] |
Եղել է գիտական ղեկավար | Michael Jensen?, Մայրոն Շոուլզ, William Poole?, Յուջին Ֆամա[6], Benjamin F. King?[6], Hans Reiner Stoll?[6] և Allan William Kleidon?[6] |
Ազդվել է | Ֆրից Մախլուպ |
Ազդել է | Յուջին Ֆամա Մայքլ Ջենսեն Ռիչարդ Ռոլ Մայրոն Սքոլս |
Պարգևներ |
Մերտոն Հոուարդ Միլլեր (անգլ.՝ Merton Howard Miller, մայիսի 16, 1923[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ - հունիսի 3, 2000[1][2][3], Չիկագո), ամերիկացի տնտեսագետ, Մոդիլյանի-Միլլեր տեսության համահեղինակ (1958)։ Տեսությունը հիմնվում է պարտք-կապիտալ մոդելի անհամապատասխանության սկզբունքի վրա։ Հարի Մարկովիցի և Ուիլյամ Ֆ․ Շարփի հետ համատեղ հանդիսանում է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1990)։ Միլլերն իր ակադեմիական կարիերայի մեծ մասն անցկացրել է Չիկագոյի համալսարանի Բութի անվան բիզնես դպրոցում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերտոն Միլլերը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում՝ Ջոել և Սիլվիա Միլլերների ընտանիքում[8][9] ։ Հայրն իրավաբան էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Մերտոնն աշխատել է որպես տնտեսագետ Գանձապետական դեպարտամենտի հարկերի ուսումնասիրման բաժնում։ 1952 թ․ Ջոնս Հոփկինսի անվան համալսարանում ստացել է տնտեսագիտության դոկտորի աստիճան, որից անմիջապես հետո՝ ստանձնել Լոնդոնի տնտեսագիտական համալսարանում այցելու դասախոսի պաշտոնը՝ որպես ակադեմիական առաջին աշխատանք։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլլերը 1958 թ․ Կարնեգի տեխնոլոգիական ինստիտուտում (այժմ ՝ Կարնեգի Մելոնի համալսարան) գործընկեր Ֆրանկո Մոդիլյանիի հետ համագործակցել է «Կապիտալի արժեք, կորպորատիվ ֆինանսներ և ներդրումների տեսություն» աշխատության շրջանակներում։ Աշխատությունն առաջ է քաշում կորպորատիվ ֆինանսների ավանդական տեսությանը հակադրվող մի նոր գաղափար, համաձայն որի՝ ընկերությունը կարող է նվազեցնել իր կապիտալի արժեքը`գտնելով պարտք-կապիտալ ճիշտ հարաբերակցությունը։ Մյուս կողմից էլ, սակայն, համաձայն նույն տեսության՝ գոյություն չունի ճշգրիտ հարաբերակցություն, ուստի կորպորատիվ ղեկավարները պետք է ձգտեն նվազագույնի հասցնել հարկային պարտավորությունը և առավելագույնի հասցնել զուտ կորպորատիվ հարստությունը։
Միլլերն ու Մոդիլյանին այս եզրակացությանը հանգելիս օգտվել են "ոչ արբիտրաժային" փաստարկից, այսինքն՝ ենթադրվում է, որ ցանկացած իրավիճակ, որի դեպքում շուկայի որևէ գործիքի տիրապետող թրեյդեր կկարողանա ստեղծել առանց ռիսկերի դրամային մեքենա, գրեթե միանգամից վերահսկողությունից դուրս կգա։ Այս ենթադրության վրա հիմնվող տարբեր փաստարկների համար հետագայում Միլլերն ու Մոդիլյանին հիմնել են մեկ ընդհանուր կաղապար։
Միլլերը գրել կամ համահեղինակել է ութ գիրք։ 1975 թ-ից անդամակցել է "Էկոնոմետրիկ հասարակությանը", իսկ 1976 թ․ դարձել Ամերիկայի ֆինանսական ասոցիացիայի նախագահ։ 1961 թ-ից դասավանդել է Չիկագոյի համալսարանի Բութի անվան բիզնես դպրոցում մինչև 1993 թ․ թոշակի անցնելը՝ այնուամենայնիվ շարունակելով աշխատել համալսարանում ևս մի քանի տարի։
Նրա աշխատանքները հիմք են հանդիսացել «Մոդիլյանի-Միլլեր ֆինանսական տեսության» համար։
1983-85 թթ․ ղեկավարել է Չիկագոյի Առևտրի խորհուրդը, իսկ 1990 թվականից մինչ իր մահը (2000 թ. հունիսի 3)՝ Չիկագոյի Ապրանքային բորսան։ 1993 թ․ Միլլերը «Metallgesellschaft» դուստր ձեռնարկությունում շուրջ 2 միլիարդ դոլար արժողությամբ առևտրային կորստի շուրջ ծագած հակասության արդյունքում որակվել է որպես խարդախ թրեյդեր` Ուոլ Սթրիթ ամսագրում մասնաճյուղի ղեկավարությանը մեղադրելով, սակայն, խուճապի մատնվելու և պաշտոնի վաղաժամ լուծարման մեջ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերտոն Միլլերն ամուսնացել է Էլեանոր Միլլերի հետ, ով մահացել է 1969 թ.։ Այնուհետև ամուսնացել է երկրորդ կնոջ ՝ Քեթրին Միլլերի հետ։ Առաջին ամուսնությունից ունի երեք երեխա՝ Պամելան (1952), Մարգոտը (1955) և Լուիզան (1958) և երկու թոռնիկ։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Merton H. Miller (1991). Merton Miller on Derivatives. New York: John Wiley & Sons. ISBN 0-471-18340-7.
- Merton H. Miller (1991). Financial Innovations and Market Volatility. Cambridge, MA: Blackwell Publishing. ISBN 1-55786-252-4.
- Merton, Miller H.; Charles W. Upton (1986). Macroeconomics: A Neoclassical Introduction. Chicago: University of Chicago Press. ISBN 0-226-52623-2.
- Kessel, Reuben A.; R. H. Coase; Merton H. Miller (1980). Essays in Applied Price Theory. Chicago: University of Chicago Press. ISBN 0-226-43200-9.
- Fama, Eugene F.; Merton H. Miller (1972). The Theory of Finance. New York: Holt, Rinehart & Winston. ISBN 0-03-086732-0.
- Merton H. Miller (1997). "The Private Interest & the Public Interest". The Green Bag.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1990 — Nobel Foundation.
- ↑ «Merton H. Miller». The Notable Names Database. 2008. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Encyclopedia of American Jewish history. Norwood, Stephen H. (Stephen Harlan), 1951-, Pollack, Eunice G. Santa Barbara, Calif.: ABC-CLIO. 2008. ISBN 978-1851096381. OCLC 174966865.
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
- Մայիսի 16 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Բոստոն քաղաքում ծնվածներ
- Հունիսի 3 մահեր
- 2000 մահեր
- Չիկագո քաղաքում մահացածներ
- Չիկագոյի համալսարանում դասավանդողներ
- Շվեդիայի ճարտարագիտական գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Ջոն Հոփքինսի համալսարանի շրջանավարտներ
- Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ