Jump to content

Կաղապար (լեզվաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կաղապարից)

Կաղապար, գործառվում է կառուցվածքային լեզվաբանության մեջ նրա առանձին դրսևորումները (հնչյունաբանական, քերականական, բառապաշարային համակարգերը) ուսումնասիրելիս՝ լեզվաբանական հասկացությունների և դրանց միջև եղած կարգերի ճշգրտման համար, որն օգնում է լեզվական իրակությունների պարզեցմանը (կաղապար են անվանում նաև այդ կառուցվածքները )։ Ըստ գործառության ոլորտի կաղապարները լինում են՝

  • հնչյունաբանական
  • ձևաբանական
  • իմաստաբանական։

Կաղապարի կառուցման համար օգտագործվում են մաթեմատիկական լեզվաբանության, միջոցներն ու մեթոդները։

Յուրաքանչյուր կաղապար արձանագրում է՝

  • այն օբյեկտները, որոնք համապատասխանում են դիտարկման անմիջական տվյալներին (հնչյուններ, բառերի բազմություն)
  • այն օբյեկտները, որոնք կառուցել են հետազոտողները նկարագրության համար («կառույցներ»)՝ նախօրոք ընտրված խիստ սահմանափակ քերականական կարգեր, նշաններ, իմաստային տարրական կառույցներ և այլն։

Եթե ուսումնասիրման ժամանակ տրվող նյութը («մուտքը») հնչյուն է, բառ, նախադասություն, իսկ արդյունքը («ելքը»)՝ քերականական կարգ և իմաստային կառուցվածք, կաղապարը կոչվում է վերլուծական, իսկ եթե տրվող նյութը քերականական կարգ, իմաստային տարրական կառուցվածք Է, իսկ «ելքը»՝ ձևական կազմություն, կաղապարը կոչվում է համադրական։ Քանի որ յուրաքանչյուր կաղապար նկարագրում է ոչ ամբողջ լեզուն, այլ նրա որոշ բնագավառ կամ նույնիսկ որևէ քերականական կարգ, ապա լեզվի ճշգրիտ նկարագրման համար միաժամանակ օգտագործվում են տարբեր կաղապարներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 194