Քլայվ Գրեյնջեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քլայվ Գրեյնջեր
անգլ.՝ Clive Granger
Ծնվել էսեպտեմբերի 4, 1934(1934-09-04)[1][2][3][…]
Սուոնսի, Ուելս, Միացյալ Թագավորություն
Մահացել էմայիսի 27, 2009(2009-05-27)[4][1][2][…] (74 տարեկան)
Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունտնտեսագետ, վիճակագրագետ, համալսարանի դասախոս և տնտեսաչափագետ
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան և Նոթինգհեմի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն և Էկոնոմետրիկա
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բրիտանական ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[5]
Ալմա մատերՆոթինգհեմի համալսարան և Cambridgeshire High School for Boys?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][6]
Գիտական ղեկավարՀարի Փիթ
Եղել է գիտական ղեկավարTae-hwy Lee?, Anthony N. Pettitt?[7], Norman R. Swanson?[7], Jesús Gonzalo?[7], Zhuanxin Ding?[7] և Heather M. Anderson?[7]
Ազդվել էԴևիդ Հենդրի
Հարի Փիթ
Նորբերտ Ուիներ
Ազդել էՓոլ Նյուբոլդ
Քրիստոֆեր Սիմս
Ջեյմս Ստոկ
Մարկ Ուոթսոն
Պարգևներ
 Clive Granger Վիքիպահեստում

Քլայվ Գրեյնջեր (անգլ.՝ Sir Clive William John Granger, սեպտեմբերի 4, 1934(1934-09-04)[1][2][3][…], Սուոնսի, Ուելս, Միացյալ Թագավորություն - մայիսի 27, 2009(2009-05-27)[4][1][2][…], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[11], ԱՄՆ), անգլիացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ընդհանուր միտումներով տնտեսական ժամանակային շարքերի վերլուծության մեթոդների (կոինտեգրացիոն) մշակման համար (2003

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլայվը ծնվել է 1934 թ. Մեծ Բրիտանիայի Սուոնսի քաղաքում (հարավային Ուեյլս)՝ Էդվարդ Ջոն և Էվելին Գրեյնջերների ընտանիքում[12]։ Հաջորդ տարի ծնողները տեղափոխվեցին Լինքոլն։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մոր հետ տեղափոխվել է Քեմբրիջ, որտեղ ստացել է նախնական կրթությունը։ Միջնակարգ կրթությունը կրկին սկսել է Քեմբրիջում, սակայն շարունակել Նոթինգհեմում, որտեղ ընտանիքը տեղափոխվեց պատերազմից հետո։ Դպրոցական տարիներին ի հայտ եկան Գրեյնջերի ունակությունները մաթեմատիկայում։ Քլայվին շատ էր հետաքրքում կիրառական մաթեմատիկան։

Միջնակարգ կրթությունն ստանալուց հետո Գրեյնջերն ընդունվեց Նոթինգհեմի համալսարան՝ մասնագիտանալու և տնտեսագիտության և մաթեմատիկայի բնագավառում, սակայն հաջորդ տարվանից շարունակեց միայն մաթեմատիկայի ուղղությամբ։ 1955 թ. ստանալով բակալավրի աստիճան՝ մնաց Նոթինգհեմի համալսարանում՝ Հարի Փիթի ղեկավարությամբ ստանալով վիճակագրության գիտությունների թեկնածու աստիճանը։

1956 թ. 21 տարեկան հասակում Գրեյնջերն սկսեց վիճակագրություն դասավանդել համալսարանում։ Քանի որ հիմնականում հետաքրքրված էր կիրառական վիճակագրությամբ և տնտեսագիտությամբ, ապա որպես դոկտորականի թեմա ընտրեց տնտեսական ժամանակային շարքերի վերլուծությունը, մի ոլորտ, որտեղ կարծում էր, թե շատ քիչ բան է արված[12]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Modelling Economic Series։ Readings in Econometric Methodology (1989)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Professor Sir Clive Granger
  5. 5,0 5,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  6. CONOR.Sl
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Mathematics Genealogy Project — 1997.
  8. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  9. The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2003Nobel Foundation.
  10. https://clarivate.com/citation-laureates
  11. Anahad O’Connor Clive Granger, Economist, Dies at 74(անգլ.) // Նյու Յորք Թայմս. — 30 мая 2009.
  12. 12,0 12,1 Tore Frängsmyr, ed. (2004). «Clive W.J. Granger: The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2003». Les Prix Nobel. The Nobel Prizes 2003. Stockholm: The Nobel Foundation.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլայվ Գրեյնջեր» հոդվածին։