Փոլ Քրուգման
Փոլ Քրուգման (անգլ.՝ Paul Robin Krugman, փետրվարի 28, 1953[1][2][3], Օլբանի, ԱՄՆ[4]), ամերիկացի ականավոր տնտեսագետ և հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ տնտեսական գործունեության տեղակայման և առևտրի կառուցվածքի վերլուծության համար (2008)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոլ Քրուգմանը ծնվել է Նյու Յորքի Լոնգ Այլենդ կղզում Դևիդ և Անիտա Քրուգմանների ընտանիքում, ովքեր Բրեստ Լիտովսկի հրեաների սերունդ էին։ Սկսել է հետաքրքրվել տնտեսագիտությամբ և պատմությամբ դեռ մանուկ ժամանակվանից՝ Այզեկ Ազիմովի գիտահանրամատչելի գրքերի ազդեցությամբ։ Սովորել է Յելի համալսարանում, 1977 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան։ Դասավանդել է նույն ինստիտուտում, Յելի, Բերկլիի Կալիֆորնիայի համալսարաններում, Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում, Ստենֆորդի համալսարանում։ 2000 թվականից մինչ այժմ (2014) պրոֆեսոր Փրինստոնի համալսարանում։
1983 թվականից ամուսնացած է Ռոբին Ուելսի հետ, ով ամուսնու հետ մի քանի տնտեսագիտական դասագրքերի համահեղինակ է։ Փոլ Քրուգմանի հեռու բարեկամներից է Դևիդ Ֆրումը։
Ակադեմիական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1977 թվականի սեպտեմբերին Քրուգմանը դարձել է Եյլի համալսարանի պրոֆեսորի օգնական։ 1979թ. ընդունվել Է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ֆակուլտետ։ 1982-1983թթ. Քրուգմանն աշխատել է Ռեյգանի Սպիտակ տանը՝ որպես տնտեսական խորհրդատուների խորհրդի անդամ։ 1984 թվականին նա վերադարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ՝ արդեն որպես պրոֆեսոր։ Կրուգմանը դասավանդել է նաև Սթենֆորդի համալսարանում, Եյլի համալսարանում և Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում[16]։
2000 թվականին Քրուգմանը ընդունվել է Փրինսթոնի համալսարան որպես տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր։ Ներկայումս նա աշխատում է նաև Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում և երեսուն միջազգային տնտեսական կազմակերպությունների խմբի (G30) անդամ է։ 1979 թվականից Նա Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի գիտաշխատող է։ 2010 թվականին Քրուգմանն եղել է Արևելյան տնտեսական ասոցիացիայի նախագահը։ 2014 թվականի փետրվարին նա հայտարարել է, որ դուրս է գալու Փրինսթոնի համալսարանից և 2015 թվականի հունիսին միանալու է Նյու Յորքի քաղաքային համալսարանի դասախոսական կազմին[17]։
Փոլ Քրուգմանը մեծ քանակությամբ աշխատանքներ է գրել միջազգային տնտեսագիտության մասին, այդ թվում՝ միջազգային առևտրի, տնտեսական աշխարհագրության և միջազգային ֆինանսների վերաբերյալ։ «Research Papers in Economics» (RePEc) նախագիծը այն դասում է աշխարհի ամենաազդեցիկ տնտեսագետների շարքին [18]։ Քրուգմանի՝ «Միջազգային տնտեսագիտություն։ Տեսություն և քաղաքականություն», որը գրված է նաև Մորիս Օբստֆելդի համահեղինակությամբ, միջազգային տնտեսագիտության բակալավրի ավարտական կուրսի ստանդարտ դասագիրք է։ Քրուգմանը նաև ավարտական կուրսի ուսանողների համար նախատեսված նյութի համահեղինակ է Ռոբին Ուելսի հետ միասին, վերջինս նշել է, որ շատ ոգևորված է Պոլ Սամուելսոնի դասական գրքի առաջին հրատարակությունից[19]։ Քրուգմանը գրել է տնտեսագիտական, երբեմն էլ միջազգային տնտեսագիտության, եկամտի բաշխման և պետության քաղաքականության թեմաներով աշխատանքներ հանրության լայն շրջանակների համար։
Նոբելյան հանձնաժողովը հայտարարել է, որ Քրուգմանի հիմնական ներդրումը իր մասշտաբից տնտեսման ազդեցության վերլուծությունն է, որը զուգորդվում է այն ենթադրության հետ, որ սպառողները գնահատում են բազմազանությունը, միջազգային առևտուրը և տնտեսական գործունեությունը[20]։
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականին պարգևատրվել է Ջ․ Կլարկի մեդալով։ 2001 թվականից հայտնի խմբագիր է․ Նյու Յորք Թայմս թերթում ունի իր վերլուծական անկյունը։ Ադամ Սմիթի (1995), Ռեկտենվալդի (2000) և Աստուրիայի արքայազնի (2004) մրցանակների դափնեկիր։ 1997 թվականից Մյունխենի տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի պատվավոր անդամ։
2008 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ՝ տնտեսական գործունեության տեղակայման և առևտրի կառուցվածքի վերլուծության համար, որն ստացել է ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրյակին՝ լինելով Բուշի սուր քննադատ[21]։ Ձևակերպել է իր գործունեության գնոսոեոլոգիական սկզբունքները[22][23]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Strategic Trade Policy and the New International Economics (1986)
- Trade Policy and Market Structure (1989)
- The Spatial Economy։ Cities, Regions and International Trade (1999) (Մասախիս Ֆուջիթի և Է․ Վենաբլսի հետ համատեղ)
Դասագրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Krugman P. R., Obstfeld M. International Economics։ Theory and Policy. — 1988; 8-е изд.։ Prentice Hall, 2008. — 712 p. — ISBN 978-0-321-49304-0.
- Krugman P. R., Wells R. Economics. — Worth Publishers, 2005. — 1200 p. — ISBN 978-1-57259-150-9.
Գիտահրապարակախոսական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Great Unraveling։ Losing Our Way in the New Century. — W.W. Norton & Co., 2003. — 320 p. — ISBN 978-0-393-05850-5.
- The Conscience of a Liberal. — W.W. Norton & Co., 2007. — 352 p. — ISBN 978-0-393-06069-0;
- The Return of Depression Economics and the Crisis of 2008. — W. W. Norton, 2008. — 224 p. — ISBN 978-0-393-07101-6;
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Nobel Prize Laureate Paul Krugman Joining City University Of New York As “Distinguished Scholar” // Jewish Business News — 2014.
- ↑ https://group30.org/members/bio_current/krugman
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 7,23 7,24 7,25 7,26 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://www.nabe.com//NABE/About/Hall_of_Fame/Adam%20Smith%20Award.aspx
- ↑ https://www.fpa.es/en/princess-of-asturias-awards/laureates/2004-paul-krugman.html?texto=trayectoria&especifica=0
- ↑ Dixit A. In Honor of Paul Krugman: Winner of the John Bates Clark Medal // J. Econ. Perspect. / E. Moretti — AEA, 1993. — Vol. 7, Iss. 2. — P. 173—188. — ISSN 0895-3309; 1944-7965 — doi:10.1257/JEP.7.2.173
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2008 — Nobel Foundation.
- ↑ http://www.recktenwald.rw.fau.de/winners.shtml
- ↑ Economist Professor Paul Krugman receives James Joyce Award from UCD Literary & Historical Society — University College Dublin, 2014.
- ↑ https://www.ifw-kiel.de/institute/events/prizes-and-awards/global-economy-prize/prize-winners/
- ↑ https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows
- ↑ «Krugman Curriculum Vitae»։ Արխիվացված է օրիգինալից March 4, 2016-ին։ Վերցված է March 31, 2016
- ↑ Krugman, Paul (February 28, 2014), «Changes (Personal/Professional)», The New York Times, https://krugman.blogs.nytimes.com/2014/02/28/changes-personalprofessional/?_php=true&_type=blogs&_r=0, վերցված է July 18, 2014, «I have informed Princeton that I will be retiring at the end of next academic year, that is, in June 2015. In August 2015 I will join the faculty of the Graduate Center, City University of New York, as a professor in the Ph.D. program in economics. I will also become a distinguished scholar at the Graduate Center's Luxembourg Income Study Center.»
- ↑ "Economist Rankings at IDEAS – Top 10% Authors, as of May 2016". Research Papers in Economics. May 2016. Archived from the original on August 12, 2016. Retrieved July 4, 2016.
- ↑ Paul Krugman (December 13, 2009)։ «Paul Samuelson, RIP»։ The New York Times։ «One of the things Robin Wells and I did when writing our principles of economics textbook was to acquire and study a copy of the original, 1948 edition of Samuelson's textbook.»
- ↑ Nobel Prize Committee, "The Prize in Economic Sciences 2008" Archived August 30, 2017, at the Wayback Machine.
- ↑ bbc
- ↑ «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2008»։ NobelPrize.org (en-US)։ Վերցված է 2020-08-09
- ↑ «Пол Кругман «Как я работаю»»։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-15-ին։ Վերցված է 2014-09-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փոլ Քրուգմանի հոդվածները Փրինստոնի համալսարանի կայքում
- Փոլ Քրուգմանի էջը «Անկախ թերթում»
- Փոլ Քրուգմանի անձնական, ոչ պաշտոնական կայքը
- Փոլ Քրուգմանի տագնապ ներշնչող լավատեսությունը Archived 2013-05-12 at the Wayback Machine.
- Փոլ Քրուգմանը ճգնաժամի մասին
- Տնտեսագետ-պայքարող Փոլ Քրուգմանը
- 2009.06.08. 19-50. Նորություններ․ Փոլ Քրուգման․ Հարցազրույց Archived 2014-09-02 at the Wayback Machine.
- Ս․ Երմոլաև «Նոբելյան կոչումը որպես կասկածների տեղիք» // «Պրոգնոզիս», 2009. № 2(18). — С. 288—296.
|
|
- Փետրվարի 28 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ
- Հրապարակախոսներ
- Ամերիկացի գիտնականներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ