Ջորջ Աքերլոֆ
Ջորջ Աքերլոֆ (անգլ.՝ George Arthur Akerlof, հունիսի 17, 1940[1][2][3], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ասիմետրիկ տեղեկատվությամբ շուկաների վերլուծության համար (2001)։ Տեղեկատվական տնտեսագիտական տեսության հիմնադիր։ Հայտնի է նաև աշխատանքի շուկայի իր հետազոտություններով, հատկապես՝ ոչ շուկայական աշխատավարձերի ոլորտում, որն այժմ հիմք է հանդիսանում մակրոտնտեսագիտության նորքեյնսականական դպրոցի ձևավորման համար։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1940 թ. հունիսի 17-ին Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հևեն քաղաքում Յեյլի համալսարանի պրոֆեսորի, Շվեդիայից ներգաղթյալ Գոստա Ակերլոֆի ընտանիքում։ Մայրը՝ Ռոզալին (օրիորդական ազգանունը՝ Հիրշֆելդեր), Գերմանիայից ներգաղթած հրեա ընտանիքից էր։
Ուսումն սկսելով Յելի համալսարանում (1962 թ. ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան)՝ Աքերլոֆն ավարտեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (1966 թ. ստացավ դոկտորի աստիճան)։ Ուսումն ավարտելուց հետո գրեթե միշտ դասավանդում էր Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանում։ 1967-1968 թթ. աշխատել է որպես պրոֆեսոր Հնդկաստանի վիճակագրական ինստիտուտում, 1973 թ. եղել է նախագահ Նիքսոնի տնտեսագիտության գծով խորհրդականների կոմիտեի աշխատակիցներից մեկը։ 1978 թ. Ակերլոֆը տեղափոխվում է Լոնդոնի տնտեսագիտական և քաղաքագիտական դպրոց, սակայն 1980 թ. վերջնականապես վերադառնում է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարան։
Ակերլոֆի կինը՝ Ջանեթ Յելենը, հայտնի տնտեսագետ է, 2004-2010 թթ. Սան Ֆրանցիսկոյի դաշնային պահուստային բանկի նախագահը, 2010 թ. հոկտեմբերից՝ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար խորհրդի փոխնախագահ, իսկ 2014 թ. փետրվարի 3-ից՝ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար։
Առավել հայտնի է Աքերլոֆի «Լիմոնների» շուկա․ որակի անորոշություն և շուկայական մեխանիզմ աշխատությունը։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- George A. Akerlof. The Market for «Lemons»։ Quality Uncertainty and the Market Mechanism // The Quarterly Journal of Economics (1970)
- Identity Economics. How our idetites shape our work, wages, and well-being
- Spiritus Animalis
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #128530308 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 3,0 3,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ 4,0 4,1 https://blogs.wsj.com/economics/2014/09/23/george-akerlof-aka-mr-janet-yellen-heads-to-georgetown/
- ↑ data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.uts.edu.au/current-students/managing-your-course/graduation/past-speakers-and-speeches/2015/emeritus-professor — University of Technology Sydney.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/economic-sciences/laureates/2001/
- ↑ https://www.ifw-kiel.de/konfer/wwp
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
- Հունիսի 17 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ