Ուիլյամ Արթուր Լյուիս
Ուիլյամ Արթուր Լյուիս անգլ.՝ William Arthur Lewis | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 23, 1915[1][2][3][…] Կաստրի, British Windward Islands |
Մահացել է | հունիսի 15, 1991[1][2][4] (76 տարեկան) Բրիջթաուն, Բարբադոս |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Դավանանք | բողոքական |
Մասնագիտություն | տնտեսագետ և պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Փրինսթոնի համալսարան և Մանչեսթերի Վիկտորիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Գիտությունների համաշխարհային ակադեմիա |
Ալմա մատեր | Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5] |
Գիտական ղեկավար | Առնոլդ Փլանթ |
Ինչով է հայտնի | Զարգացման տնտեսագիտություն Արդյունաբերական կառուցվածք Համաշխարհային տնտեսագիտության պատմություն |
Պարգևներ | Նոբելյան մրցանակ տնտեսագիտության բնագավառում (1979) |
Ամուսին(ներ) | Գլեյդի Ջեյքոբս, 2 դուստր[6] |
![]() |
Ուիլյամ Արթուր Լյուիս (անգլ.՝ Sir William Arthur Lewis, հունվարի 23, 1915[1][2][3][…], Կաստրի, British Windward Islands - հունիսի 15, 1991[1][2][4], Բրիջթաուն, Բարբադոս), բրիտանացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ «տնտեսական զարգացման վերաբերյալ նորարարական հետազոտությունների համար՝ զարգացող երկրների հիմնախնդիրների համադրմամբ»[7][8] (1979)։ Եղել է Փրինստոնի համալսարանի քաղաքատնտեսության պրոֆեսոր[9]։ Առաջադրել է դուալիստական տնտեսության տեսությունը։ Այսպես կոչված՝ «Լյուիսի տնտեսագիտական մոդելի» հեղինակն է[10]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1915 թվականի հունվարի 23-ին Վեստ Ինդիայում՝ Սեյնթ Լյուսիայում, մանկավարժների ընտանիքում։ Միջնակարգ կրթություն ստացել է ծննդավայրում. 1929 թվականին՝ 14 տարեկան հասակում ավարտել է Սուրբ Մարիամի անվան քոլեջը։ Որոշ ժամանակ աշխատել է որպես կլերկ։ 1934 թվականին ընդունվել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցը, որն ավարտել է 1937 թվականին՝ ստանալով բակալավրի աստիճան և գերազանցության դիպլոմ։ Հենց այդտեղ էլ երեք տարի անց պաշտպանել է իր պատրաստած ատենախոսությունը և ստացել գիտությունների դոկտորի աստիճան[11]։ 1938—1948 թվականներին դասավանդել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում, այնուհետև՝ 1948—1957 թվականներին՝ Մանչեստրի համալսարանում (պրոֆեսորի կոչումով)։ 1958 թվականին զբաղեցրել է Վեստ Ինդիայի համալսարանական քոլեջի տնօրենի պաշտոնը, իսկ 1962 թվականին, երբ այն վերափոխվել է Վեստ Ինդիայի համալսարանի, դարձել է դրա պատվավոր վիցե-պրեզիդենտը (փոխնախագահը)։ 1963 թվականին նշանակվել է Փրինստոնի համալսարանին առընթեր՝ Վուդրո Վիլսոնի անվան պետական ու միջազգային հիմնախնդիրների դպրոցի պրոֆեսոր, 1968 թվականին՝ Փրինստոնի համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի պրոֆեսոր[12]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Մեծ Բրիտանիայի աշխատավարձին առնչվող հարցերի հանձնաժողովում և գաղութների գործերի նախարարությունում։ 1951—1973 թվականներին ընդգրկված է եղել Միավորված ազգերի կազմակերպության՝ զարգացող երկրների գծով փորձագիտական խմբում, միաժամանակ՝ 1953 թվականից որպես տնտեսական հարցերով խորհրդական համագործակցել Ոսկե ափի կառավարության, 1955 թվականից՝ Գանայի կառավարության հետ, Քվամե Նքրումայի ղեկավարած կառավարությանն օգնել 1957—1958 թվականների հնգամյա պլանի կազմման գործում։ 1970—1973 թվականներին եղել է Զարգացման կարիբյան բանկի նախագահը (Caribbean Development Bank)[13]: 1983 թվականին եղել է Ամերիկայի տնտեսագիտական ընկերակցության նախագահը։
Ուիլյամ Արթուր Լյուիսի դիմանկարը պատկերված է արևելակարիբյան 100 դոլարանոց թղթադրամի դարձերեսին[13][14]։
Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]
1938 թվականին Արթուր Լյուիրսն ամուսնացել է քանդակագործուհի Գլեդիս Ջեյկոբսի հետ։ Ունեցել են երկու դուստր[15]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1963 թվականին Մեծ Բրիտանիայի իշխանությունները Արթուր Լյուիսին ասպետական տիտղոս են շնորհել։ Նրան պատվավոր դոկտորի կոչում են շնորհել Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի երկու տասնյակ համալսարաններ, այդ թվում՝ Հարվարդի, Կոլումբիայի, Եյլի, Վեստ Ինդիայի, Մանչեստրի, Ուելսի, Բրիստոլի, Լագոսի, Տորոնտոյի համալսարանները։ Ընտրվել է Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի ղեկավար խորհրդի պատվավոր անդամ։
1966—1973 թթ. — Գանայի համալսարանի պատվավոր նախագահ. 1969 թվականին դարձել է Իսրայելի Վեյցմանյան ինստիտուտի պատվավոր անդամ։ 1983 թվականին նշանակվել է Ամերիկյան տնտեսագիտական ընկերակցության նախագահ։ Եղել է բրիտանական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի թագավորական տնտեսագիտական ընկերության (Royal Economic Society) խորհրդի անդամ, Գանայի տնտեսագիտական ընկերության նախագահ, ԱՄՆ-ի գունամորթ բնակչությանն աջակցող ազգային ընկերակցության տնտեսական-խորհրդատվական կոմիտեի անդամ[13]։
Հիշատակը[խմբագրել | խմբագրել կոդը]
Արթուր Լյուիսի անունով են կոչվել՝
- Սեյնթ Լյուսիայի համայնքային քոլեջը[16],
- Մանչեստրի համալսարանի մասնաշենքերից մեկը,
- Փրինստոնի համալսարանին առընթեր՝ Վուդրո Վիլսոնի անվան պետական ու միջազգային հիմնախնդիրների դպրոցի գլխավոր լսարանը[17],
- Վեսթ Ինդիայի համալսարանի հասարակական ու տնտեսագիտական ուսումնասիրությունների ինստիտուտը՝ իր երեք կամպուսներով[18]։
Ի հիշատակ Արթուր Լյուիսի՝
- 2015 թվականից ի վեր Մանչեստրի համալսարանում ամեն տարի անցկացվում են նրան նվիրված դասախոսություններ[19].
- 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Google-ը թողարկել է հատուկ Արթուր Լյուիսին նվիրված Google Doodle[20][21][22]:
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխատանքը Վեստ Ինդիայում (1939)
- Մոնոպոլիան բրիտանական արդյունաբերության մեջ (1945)
- Վերադիր ծախսերը․ տնտեսական վերլուծության ուրվագիծ (1950)
- Տնտեսական աճի տեսությունը (1955)
- Տնտեսական աճի տեսությունը (1970)
- Տնտեսական աճի դինամիկ գործոնները (1974)
- Տնտեսական աճը և տնտեսական անկայունությունը 1870-1913 թթ (1978)
- Льюис У. А. Машина экономического роста замедляет ход = The Slowing Down of the Engine of Growth (1979) // Мировая экономическая мысль сквозь призму веков. — М.: Мысль, 2004. Т. V. Кн. 1.
- Lewis W. A. Labour in the West Indies. — London, 1939.
- Lewis W. A. Economic Problems of Today. — London, 1940.
- Lewis W. A. An Economic Plan for Jamaica//Agenda, 3(4), 1944. — Pр. 154—163.
- Lewis W. A. Monopoly in British Industry. — London, 1945.
- Lewis W. A. Economic Survey, 1919—1939. — London, 1949.
- Lewis W. A. The Principles of Economic Planning, 1949.
- Lewis W. A. The Industrial Development of the Caribbean. Kent House, Port of Spain, 1951.
- Lewis W. A. Economic Development with Unlimited Supplies of Labour // The Manchester School, 1954.
- Lewis W. A. The Theory of economic Growth. — London: Allen & Unwin, 1955.
- Lewis W. A. Reflections on unlimited labour, Princeton, DP 55, October 1968.
- Lewis W. A. The Evolution of the International Economic Order. — Princeton: Princeton University Press, 1977.
- Lewis W. A. Growth and Fluctuations, 1870—1913. — London: Allen & Unwin, 1978.
- Lewis W. A. The Dual Economy Revisited // The Manchester School of Economics and Social Studies. 1979. No. 47, pp. 211—229.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Блауг М. Льюис, У. Артур // Великие экономисты после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one handred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 165-168. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-03-3
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «LEWIS, W. Arthur»։ Fraser – Federal Reserve Bank of St. Louis։ Վերցված է հունվարի 3, 2013
- ↑ «Winners of the Nobel Prize for Economics»։ Encyclopædia Britannica։ Վերցված է 2018-01-13(անգլ.)
- ↑ Lewis W.A. The Slowing Down of the Engine of Growth // The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1979.
- ↑ «Legacy of Nobel laureate Sir W. Arthur Lewis commemorated at Robertson Hall»։ Princeton University (անգլերեն)։ Վերցված է 29 May 2020
- ↑ Тодаро М. П. Экономическое развитие. — М.: Экономический факультет МГУ, ЮНИТИ, 1997. — С. 82-88,101. — ISBN 5-85173-063-3
- ↑ «Sir Arthur Lewis» (անգլերեն)։ Վերցված է 2016-09-28
- ↑ Нуреев Р. М. Экономика развития: модели становления рыночной экономики. — М.: Норма, 2008. — С. 50-55. — ISBN 978-5-468-00159-2
- ↑ 13,0 13,1 13,2 Васина Л. Л. Нобелевские лауреаты XX века. Экономика. Энциклопедический словарь. — М.: Российская политическая энциклопедия, 2001. — С. 336. — ISBN 5-8243-0169-7
- ↑ «Sir Arthur Lewis Memorial Lecture»։ Easter Caribbean Central Bank։ Վերցված է 1 February 2021
- ↑ Блауг М. 100 великих экономистов после Кейнса // СПб.:Экономикус. — 2009. — С. 165-168. — ISBN 978-5-903816-03-3.
- ↑ «About»։ Sir Arthur Lewis Community College։ Արխիվացված է օրիգինալից 6 February 2021-ին։ Վերցված է 1 February 2021
- ↑ Binder Sarah M. (19 May 2018)։ «Legacy of Nobel laureate Sir W. Arthur Lewis commemorated at Robertson Hall»։ Princeton University։ Princeton University։ Վերցված է 10 December 2020
- ↑ Fraser, Peter D., "Lewis, Sir (William) Arthur", Oxford Dictionary of National Biography, 23 September 2004.
- ↑ «Arthur Lewis Lectures»։ The University of Manchester։ Վերցված է 1 February 2021
- ↑ «Sir W. Arthur Lewis: Google celebrates economist, professor with doodle»։ The Indian Express (անգլերեն)։ 10 December 2020։ Վերցված է 10 December 2020
- ↑ Nandy Sumana (10 December 2020)։ «Google Celebrates Economist, Professor, Author Sir W Arthur Lewis With Doodle»։ NDTV։ Վերցված է 10 December 2020
- ↑ «Celebrating Sir W. Arthur Lewis»։ www.google.com (անգլերեն)։ Վերցված է 10 December 2020
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ինքնակենսագրությունը Նոբելյան մրցանակի կայքում
- Պատկերը 100 դոլարանոց թղթադրամի վրա Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- Տեղեկատվություն Նոբելյան կայքէջում (անգլ.)
- Артур У. Льюис (1915-1991) Arthur W. Lewis // Տնտեսագետների պատկերասրահ
Պարգևներ | ||
---|---|---|
Նախորդող: Herbert A. Simon |
Laureate of the Nobel Memorial Prize in Economics 1979 Served alongside: Theodore W. Schultz |
Հաջորդող: Lawrence R. Klein |
Նախորդող: Sir Ralph W. Lacey |
President of the Manchester Statistical Society 1955–56 |
Հաջորդող: A. H. Allman |
|
|
- Հունվարի 23 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Հունիսի 15 մահեր
- 1991 մահեր
- Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի տնտեսագետներ
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկացի տնտեսագետներ
- Բրիտանական ակադեմիայի թղթակից-անդամներ