Jump to content

Կլաուդիա Գոլդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլաուդիա Գոլդին
Claudia
Ծնվել էմայիսի 14, 1946(1946-05-14) (78 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան և Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրո[2]
Գործունեության ոլորտտնտեսագիտություն[3], տնտեսական պատմություն[3], history of education?[3] և Աշխատաշուկա[3]
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[4]
Ալմա մատերՉիկագոյի համալսարան (1972) և Կոռնելի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Գիտական ղեկավարՌոբերտ Ֆոգել[5], Alfred E. Kahn? և Գերի Բեքեր
Եղել է գիտական ղեկավարRobert Whaples?, Սեսիլյա Ռոուզ, Leah Platt Boustan?, Crystal S. Yang?[5], Daniel K. Fetter?[5] և Martin Jay Eisenberg?[5]
Պարգևներ
 Claudia Goldin Վիքիպահեստում

Կլաուդիա Գոլդին (անգլ.՝ Claudia Goldin, մայիսի 14, 1946(1946-05-14), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի տնտեսագետ, տնտեսագիտության պատմաբան և աշխատանքի տնտեսագիտության մասնագետ[13], ինչպես նաև զբաղվել է գենդերային հարցերով[13]։ Փիլիսոփայության դոկտոր (1972), Հարվարդի համալսարանի պրոֆեսոր և Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի աշխատակից, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (2006)[14] և Ամերիկյան փիլիսոփայական հասարակության անդամ (2015)[15]։ Հաճախ ընդգրկվում է աշխարհի տասը ազդեցիկ կին տնտեսագետների շարքում[13]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիքից ցանկացել է գիտնական դառնալ[16]։ Սովորել է Bronx High School of Science-ում։ 1967 թվականին ավարտել է Կոռնելի համալսարանը տնտեսագիտության բակալավրի աստիճանով՝ գերազանցությամբ բոլոր առարկաների գծով, 1969 թվականին ստացել է տնտեսագիտության մագիստրոսական աստիճան Չիկագոյի համալսարանում, իսկ 1972 թվականին՝ տնտեսագիտության դոկտորի աստիճան։ Նրա ուսուցիչներն էին Alfred E. Kahn, Գերի Բեքերը (1992 թվականի Նոբելյան մրցանակակիր) և Ռոբերտ Ֆոգելը (1993 թվականի Նոբելյան մրցանակակիր)[16]։

1971-1973 թվականներին եղել է Մադիսոնի Վիսկոնսինի համալսարանի տնտեսագիտության ասիստենտ-պրոֆեսոր։ 1973-1979 թվականներին՝ Փրինսթոնի համալսարանի տնտեսագիտության ասիստենտ-պրոֆեսոր և 1987-1988 թվականներին՝ այնտեղ հրավիրված ֆելլոն։ 1982-1983 թվականներին եղել է Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի անդամ։ 1985-1990 թվականներին՝ Փենսիլվանիայի համալսարանի տնտեսագիտության ֆուլ-պրոֆեսոր։ Իսկ 1990 թվականից, լինելով առաջին կին տնտեսագետ մշտական նահանգում (Ինչպես Փենսիլվանիա համալսարանում[13]), եղել է Հարվարդի համալսարանի տնտեսագիտության անվանական պրոֆեսոր (Henry Lee Professor), 1975-1976 թվականներին՝ այնտեղ տնտեսագիտության հրավիրված դասախոս։

1993-1994 թվականներին՝ Բրուքինգի ինստիտուտի հրավիրյալ Ֆիլո, 1997-1998 թվականներին՝ Ռասել հիմնադրամի հրավիրյալ գիտնական, 2005-2006 թվականներին՝ Ռեդքլիֆի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի հրավիրված աշխատակից։ Ամերիկյան տնտեսության զարգացման ծրագրի տնօրեն է և Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի ասոցացված աշխատակից։

1990-91 թվականներին՝ Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի փոխնախագահ, 2013 թվականին՝ նախագահ։ 1988 թվականին՝ տնտեսական պատմության ասոցիացիայի փոխնախագահ, 1999-2000 թվականներին՝ նախագահ։ Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ (1992), 2010 թվականից՝ Կլիոմետրիկայի ընկերության անդամ, 2005 թվականից՝ աշխատանքի էկոնոմիկայի ընկերության անդամ, 2006 թվականից՝ քաղաքական և սոցիալական գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ, 1991 թվականից՝ Տնտեսական ընկերության անդամ։

Journal of Economic History-ի խմբագիր, ներկայումս Quarterly Journal of Economics-ի ասոցիացված խմբագիր (1991 թվականից խմբագրական խորհրդի անդամ)։

Ամուսինը Հարվարդի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Լոուրենս Կացն է։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Women Working Longer/ ed. C.D.Goldin, L.F. Katz — Chicago IL: University of Chicago Press, 2017
  • Goldin C. D., Olivetti C. Shocking Labor Supply: A Reassessment of the Role of World War II on U.S. Women’s Labor Supply, NBER Working Papers 18676, 2013
  • Goldin C. D., Katz L. F. The Race between Education and Technology — Cambridge, MA: The Belknap Press of Harvard University Press, 2008
  • Corruption and Reform: Lessons from America’s History/ ed. Goldin C.D., Glaeser E.L. — Chicago, IL: University of Chicago Press, 2006
  • The Defining Moment: The Great Depression and the American Economy in the Twentieth Century/ ed. M.Bordo, Goldin C.D., White E. — Chicago, IL:University of Chicago Press, 1998
  • The Regulated Economy: A Historical Approach to Political Economy/ ed. Goldin C.D., Libecap G. — Chicago, IL: University of Chicago Press, 1994
  • Strategic Factors in Nineteenth Century American Economic History/ ed. Goldin C.D., Rockoff H. — Chicago, IL: University of Chicago Press, 1992
  • Goldin C. D. Understanding the Gender Gap: An Economic History of American Women — New York: Oxford University Press, 1990
  • Goldin C. D. Urban Slavery in the American South, 1820 to 1860: A Quantitative History — Chicago, IL: University of Chicago Press, 1976
  • Goldin C. D. The economics of emancipation//Journal of Economic History 33(1), 1973, pp. 66–85
  • Goldin C. D. The Economist as Detective // Passion and Craft: Economists at Work. / ed. Szenberg M. — Ann Arbor: University of Michigan Press, 1998. ISBN 978-0-472-09685-5

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուդիա Գոլդին» հոդվածին։