Տնտեսության պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տնտեսության պատմություն, տնտեսության կամ անցյալի տնտեսական երևույթների ուսումնասիրություն: Տնտեսության պատմության վերլուծությունը կատարվում է օգտագործելով պատմական մեթոդների, վիճակագրական մեթոդների և պատմական իրավիճակների և կառույցների նկատմամբ կիրառական տնտեսագիտության տեսության կիրառման համակցությունը։ Թեման ներառում է ֆինանսական և բիզնես պատմությունը և ընդգրկում է սոցիալական պատմության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ժողովրդագրական և աշխատանքային պատմությունը: Քանակական, այս դեպքում՝ էկոնոմետրիկ, տնտեսության պատմության ուսումնասիրումը կոչվում է կլիոմետրիկա[1]:

Զարգացումը որպես առանձին ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում 19-րդ դարի վերջին մի շարք բուհերի գիտնականներ Գուստավ ֆոն Շմոլլերի գլխավորությամբ մշակել են տնտեսության պատմության պատմական դպրոցը: Այն անտեսեց քանակական և մաթեմատիկական մոտեցումները: Պատմական մոտեցումը գերակշռում էր գերմանական և ֆրանսիական գիտության մեջ 20-րդ դարի ընթացքում: Այդ մոտեցումը տարածվեց Մեծ Բրիտանիայում 1860-1927 թվականներին Ուիլյամ Էշլիի կողմից և գերակայում էր բրիտանական տնտեսական պատմության մեջ 20-րդ դարի ընթացքում: Այս առարկայի բրիտանացի առաջին պրոֆեսորը Ջորջ Անվինն էր Մանչեսթերի համալսարանից[2][3]: Ֆրանսիայում տնտեսության պատմությունը 20-րդ դարի սկզբից մինչև այսօր մեծապես կրել է Աննալների դպրոցի ազդեցությունը: Այն համաշխարհային ազդեցություն է թողնում իր «Annales. Histoire, Sciences Sociales» ամսագրի միջոցով[4]:

Տնտեսության պատմությունը, որպես առանձին ակադեմիական գիտություն, տարիներ շարունակ վիճելի հարց է եղել: Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի և Քեմբրիջի համալսարանի ակադեմիկոսները բազմաթիվ վեճեր են ունեցել միջռազմական ժամանակաշրջանում տնտեսագիտության և տնտեսության պատմության բաժանման վերաբերյալ: Քեմբրիջի տնտեսագետները կարծում էին, որ մաքուր տնտեսագիտությունը ներառում է տնտեսության պատմության բաղադրիչ, և որ դրանք անքակտելիորեն կապված են։ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի անդամները կարծում էին, որ տնտեսության պատմությունը երաշխավորում է իր սեփական դասընթացները, հետազոտական ​​օրակարգը և հիմնական տնտեսագիտությունից առանձնացված ակադեմիական ամբիոնը:

Այս գիտության զարգացման սկզբնական շրջանում Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի դիրքորոշումը` բաժանել տնտեսական պատմությունը տնտեսագիտությունից հաջողեց: Մեծ Բրիտանիայի շատ համալսարաններ տնտեսության պատմության վերաբերյալ անկախ ծրագրեր զարգացրին՝ հիմնվելով Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի մոդելի վրա: Իրոք, 1926 թվականին Տնտեսության պատմության ընկերությունը հիմնադրվեց Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում և Քեմբրիջի համալսարանը, ի վերջո, ստեղծեց իր սեփական տնտեսության պատմության ծրագիրը: Այնուամենայնիվ, անցած քսան տարիները վկա եղան Մեծ Բրիտանիայում այս առանձին ծրագրերի ամենուրեք փակվելուն և դրա ինտեգրացմանը պատմության կամ տնտեսագիտության բաժիններում: Միայն Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը և Էդինբուրգի համալսարանն են պահպանում առանձին տնտեսության պատմության բաժին և տնտեսության պատմության առանձին բակալավրի և մագիստրատուրայի ծրագիր: Քեմբրիջը, Գլազգոն, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը և Օքսֆորդը միասին բրիտանական բարձրագույն կրթական համակարգի միջոցով այսօր պատրաստում են տնտեսության պատմաբանների գերակշռող մեծամասնությանը։

Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում տնտեսության պատմության ոլորտը վերջին տասնամյակում հիմնականում բաժին է ընկնում տնտեսության մյուս ոլորտներին և համարվում է կիրառական տնտեսագիտության ձև: Որպես հետևանք, երկրի որևէ բուհում չկան հատուկ ծրագրեր տնտեսության պատմություն ուսումնասիրող շրջանավարտների համար: Տնտեսության պատմությունը շարունակում է բուհերում մնալ որպես կանոնավոր տնտեսագիտության կամ պատմության մագիստրոսական ծրագրի հատուկ բաղադրիչ, ներառյալ՝ Կալիֆոռնիայի համալսարանը Բերկլիում, Հարվարդի համալսարանում, Հյուսիսարևմտյան համալսարանում և Եյլի համալսարանում:

Տնտեսության պատմություն և տնտեսագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եյլի համալսարանի տնտեսագետ Իրվինգ Ֆիշերը 1933 թվականին տնտեսագիտության և տնտեսության պատմության փոխկապակցվածության մասին գրել է իր «Մեծ ճգնաժամների ժամանակ պարտքերի դեֆլացիայի տեսություն» (Էկոնոմետրիկա, հատոր 1, №4, էջ 337-138) գրքում։

Aquote1.png Անհավասարակշռության հետազոտությունը կարող է ընթանալ երկու մեթոդներից ցանկացածի միջոցով: Մենք, որպես մեր միավոր, կարող ենք ուսումնասիրելու համար վերցնել մեծ ծավալի անհավասարակշռության պատմական փաստ, օրինակ այնպիսին, ինչպիսին 1873 թվականի խուճապն էր կամ մենք կարող ենք ուսումնասիրելու համար որպես միավոր վերցնել ցանկացած բաղադրիչի միտումը, ասենք, դեֆլյացիան և բացահայտենք իր ընդհանուր օրենքները, հարաբերությունները և համադրությունները, այլ միտումները: Առաջին ուսումնասիրությունը պտտվում է իրադարձությունների կամ փաստերի շուրջ. վերջինը՝ միտումների շուրջ: Առաջինն ավելի շուտ տնտեսության պատմություն է, վերջինը` տնտեսական գիտություն: Երկու տեսակի ուսումնասիրությունները ճիշտ և կարևոր են: Յուրաքանչյուրն օգնում է մյուսին: 1873 թվականի խուճապը կարելի է հասկանալ միայն այն պատճառով, որ ներգրավված տարբեր միտումները, դեֆլյացիան և այլն.․․ և դեֆլյացիան կարող է ընկալվել միայն տարբեր պատմական դրսևորումների լույսի ներքո` 1873 թվականին և այլն:
Aquote2.png


Տնտեսագետ պատմաբանների մեջ կա մի փիլիսոփայական դպրոց, որը բաժանում է տնտեսության պատմությունը տնտեսագիտության պատմությունից: Տնտեսության պատմությունը ուսումնասիրում է, թե ինչպես են անցյալում զարգացել տնտեսական երևույթները, իսկ տնտեսագիտության պատմությունը` պատմական միջադեպերի օգտագործմամբ ստուգում է տնտեսական տեսությունների ընդհանրությունը: Ամերիկացի տնտեսության պատմաբան Չարլզ Քինդելբերգերն այս դիրքորոշումը բացատրել է իր 1990 թվականի «Պատմական տնտեսագիտություն. արվեստ, թե գիտություն» գրքի մեջ[5]:

Նոր տնտեսության պատմությունը, որը հայտնի է նաև, որպես կլիոմետրիկա, վերաբերում է տնտեսական տեսության և/կամ էկոնոմետրիկ տեխնիկայի համակարգային օգտագործմանը տնտեսության պատմության ուսումնասիրման մեջ: «Կլիոմետրիկա» տերմինը սկզբնապես առաջ է քաշել Ջոնաթան Ռ. Թ. Հյուզը և Ստենլի Ռեյտերը 1960 թվականին և վերաբերում է Կլիոյին, որը հունական դիցաբանության մեջ պատմության և հերոսական պոեզիայի մուսան էր: Կլիոմետրիկները պնդում են, որ իրենց մոտեցումը անհրաժեշտ է, քանի որ տեսության կիրառումը որոշիչ նշանակություն ունի տնտեսության պատմությունը գրելիս, մինչդեռ պատմաբանները, ընդհանուր առմամբ, դեմ են այս տեսակետին՝ նախազգուշացնելով անախրոնիզմի առաջացման վտանգը: Վաղ կլիոմետրիկան հակափաստարկային պատմության մի ձև է: Այդուհանդերձ, հակափաստարկությունը այլևս նրա տարբերակիչ տեսակը չէ: Ոմանք պնդում էին, որ կլիոմետրիկան 1960 և 1970-ական թվականներին բարգավաճում էր, բայց այժմ տնտեսագետները և պատմաբանները անտեսում են այն[6]:

Վերջին տասնամյակների ընթացքում տնտեսության պատմաբանները, հետևելով Դուգլաս Նորտի օրինակին, ձգտում էին հեռանալ նեղ քանակական ուսումնասիրություններից դեպի ինստիտուցիոնալ, սոցիալական և մշակութային պատմություն, որոնք ազդում են տնտեսագիտության զարգացման վրա[7]: Սակայն Ֆրանչեսկո Բոլդիցոնին քննադատել է այս միտումը, որպես տնտեսագիտական իմպերիալիզմի ձև, որը «նեոկլասիկական բացատրական մոդելն ընդլայնում է սոցիալ հարաբերությունների տարածք»[8]: Փոխարենը, այլ մասնագիտությունների գծով տնտեսագետները սկսել են գրել տնտեսության ​​պատմության վերաբերյալ թեմաներ:

Տնտեսության պատմություն և կապիտալիզմի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականից ի վեր ԱՄՆ պատմության բաժիններում հայտնվել է «Կապիտալիզմի պատմություն» նոր ոլորտ: Այն ներառում է բազմաթիվ թեմաներ, որոնք ավանդաբար կապված են տնտեսության պատմության, ապահովագրության, բանկային գործի և կարգավորիչ ոլորտների, բիզնեսի քաղաքական չափման հետ և կապիտալիզմի՝ միջին դասի, աղքատների, կանանց և փոքրամասնությունների վրա ազդեցության հետ: Այս ոլորտում օգտագործվում է բիզնես պատմության մեջ գոյություն ունեցող հետազոտությունները, սակայն կա ձգտում այն դարձնել ավելի ակտուալ` Միացյալ Նահանգների դեպարտամենտների պատմական խնդիրների համար, այդ թվում՝ առանձին ձեռնարկությունների սահմանափակության կամ քննարկման բացակայության պատճառով[9][10]:

Նոբելյան հուշամրցաշարի հաղթող տնտեսագետ պատմաբաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ մեծ հարգանք ունեցեք տնտեսության պատմության ուսումնասիրության նկատմամբ, քանի որ դա այն հումքն է, որից դուք կստանաք ցանկացած ձեր ենթադրությունները կամ փորձերը:

  • Սայմոն Կուզնեցը 1971 թվականին արժանացել է Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի՝ «տնտեսական աճի նրա փորձնականորեն հիմնավորված մեկնաբանության համար, ինչը հանգեցրել է տնտեսական և սոցիալական կառուցվածքի և զարգացման գործընթացում նոր և խորացված պատկերացումների»:
  • Միլթոն Ֆրիդմենը 1976 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի` «սպառողական վերլուծության, դրամային պատմության և տեսության ոլորտներում ունեցած ձեռքբերումների և կայունության քաղաքականության բարդության ցուցադրման համար»:
  • Ռոբերտ Ֆոգելը և Դուգլաս Նորտը Նոբելյան մրցանակի են արժանացել 1993 թվականին՝ «տնտեսության պատմության շրջանում հետազոտությունների վերականգնման համար, տնտեստական տեսության կիրառմամբ և քանակական մեթոդների կիրառմամբ տնտեսական և ինստիտուցիոնալ փոփոխությունները բացատրելու համար»:
  • Մերտոն Միլլերը, որն իր ակադեմիական կարիերան սկսել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում տնտեսության պատմություն դասավանդելով, 1990 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի Հարրի Մարկովիցի և Ուիլյամ Ֆ. Շարփի հետ:

Հանրահայտ տնտեսության պատմաբաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. See, for example, "Cliometrics" by Robert Whaples in S. Durlauf and L. Blume (eds.), The New Palgrave Dictionary of Economics, 2nd ed. (2008). Abstract
  2. Berg, Maxine L. (2004) ‘Knowles , Lilian Charlotte Anne (1870–1926)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, accessed 6 Feb 2015
  3. Berg, M. (1992). The first women economic historians. The Economic History Review, 45(2), 308–329.
  4. Robert Forster, "Achievements of the Annales school." Journal of Economic History 38.01 (1978): 58–76. in JSTOR
  5. Charles P. Kindleberger (1990), Historical Economics: Art or Science?, University of California Press, Berkeley
  6. Whaples Robert (2010)։ «Is Economic History a Neglected Field of Study?»։ Historically Speaking 11 (2): 17–20 & 20–27 (responses)։ doi:10.1353/hsp.0.0109 
  7. Douglass C. North (1965). "The State of Economic History," American Economic Review, 55(1/2) pp. 86–91.
    • _____ (1994)."Economic Performance through Time," American Economic Review, 84(3), pp. 359–68. Also published as Nobel Prize Lecture.
  8. Boldizzoni Francesco (2011)։ The Poverty of Clio: Resurrecting Economic History։ Princeton University Press։ էջ 18։ ISBN 9780691144009 
  9. See Jennifer Schuessler "In History Departments, It’s Up With Capitalism" New York Times April 6, 2013
  10. Lou Galambos, "Is This a Decisive Moment for the History of Business, Economic History, and the History Of Capitalism? Essays in Economic & Business History (2014) v. 32 pp. 1–18 online
  11. Clarke, Conor (June 18, 2009)։ «An Interview With Paul Samuelson, Part Two»։ The Atlantic։ Վերցված է November 26, 2011 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]