Պոլ Սամուելսոն
Պոլ Սամուելսոն (անգլ.՝ Paul Anthony Samuelson, մայիսի 15, 1915[1][2][3][…], Գերի, Լեյք շրջան, Ինդիանա, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 13, 2009[5][6][1][…], Բելմոնտ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[7][8][9]), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ տնտեսական գիտություններում գիտական վերլուծության մակարդակի բարձրացման մեջ կատարած ներդրման համար (1970)։ Տնտեսագիտության ամենահայտնի գրքերից մեկի՝ «Տնտեսագիտություն․ վերլուծության ներածություն» աշխատության հեղինակն է, որն առաջին անգամ տպագրվել է 1948 թվականին։ Սա ամերիկյան երկրորդ գիրքն էր, որը բացատրում էր քեյնսականության սկզբունքները։ Այժմ գիրքը գտնվում է 19-րդ հրատարակման փուլում։ Գիրքը թարգմանվել է 40 լեզուներով և ընդհանուր առմամբ վաճառվել է 4 միլիոն տպաքանակ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Ինդիանա նահանգի Գերի ավանում լեհ ներգաղթյալների ընտանիքում։ Հայրը՝ Ֆրենկ Սամուելսոնը դեղագործ էր[17]։
Սովորել է Չիկագոյի համալսարանում (փիլիսոփայական գիտությունների դոկտոր), Հարվարդում (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր)։ Համարվում է «նեոդասական սինթեզի» նախաձեռնողը և նոր քեյնսականության հիմնադիրներից մեկը։
1956-1959 թվականներին եղել է Միջազգային տնտեսագիտական ասոցիացիայի, իսկ 1952 թվականին՝ Տնտեսագիտական ընկերության նախագահը։ Բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ (1960), ԱՄՆ տնտեսագիտական ասոցիացիայի նախագահ (1961), նախագահ Ջոն Քենեդիի խորհրդական։ Պարգևատրվել է Ջ․ Կլարկի անվան մեդալով (1947), ԱՄՆ գիտությունների ազգային մեդալով (1996)։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տնտեսագիտական վերլուծության հիմունքներ (1947)
- Տնտեսագիտություն․ վերլուծության ներածություն (1948)
- Գծային ծրագրավորում և տնտեսագիտական վերլուծություն (Ռ․ Սոլոուի և Ռ․ Դորֆմանի հետ համատեղ) (1958)
- Սպառողական վարկի ճշգրիտ մոդելը սոցիալական ասիգնացիաների օգտագործումով կամ առանց օգտագործման (1958)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Paul Samuelson obituary // The Guardian.com — 2009. — ISSN 1756-3224; 0261-3077; 1354-4322
- ↑ 5,0 5,1 5,2 Nobel economics laureate Samuelson dies at 94 // reuters.com — 2009.
- ↑ 6,0 6,1 6,2 Paul Samuelson
- ↑ 7,0 7,1 7,2 Remembering Economist Paul Samuelson — PBS NewsHour, 2009.
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.examiner.com/x-17945-St-Louis-Personal-Finance-Examiner~y2009m12d13-Famed-economist-Paul-Samuelson-passes-away
- ↑ 9,0 9,1 9,2 Kurz H. D. Aiming for a ‘Higher Prize’Paul Anthony Samuelson (1915–2009) // European Journal of the History of Economic Thought — Routledge, Taylor & Francis, 2010. — Vol. 17, Iss. 3. — P. 513—520. — ISSN 0967-2567; 1469-5936 — doi:10.1080/09672567.2010.496571
- ↑ Maurice Allais, Nobel Winner, Dies at 99 // The New York Times / D. Baquet — Manhattan, NYC: The New York Times Company, A. G. Sulzberger, 2010. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ Professor and Columnist Wins Economics Nobel // The New York Times / D. Baquet — Manhattan, NYC: The New York Times Company, A. G. Sulzberger, 2008. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 12,0 12,1 12,2 Notable Names Database — 2002.
- ↑ Samuelson P. The Observational Significance of Economic Theory: A Study in the Foundations of Analytical Economics — Harvard University, 1941.
- ↑ http://library.mit.edu/item/000760048
- ↑ 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 15,11 15,12 15,13 15,14 15,15 15,16 15,17 15,18 15,19 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1970 — Nobel Foundation.
- ↑ Մահախոսական The New York Times-ում
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պոլ Սամուելսոնի կենսագրությունը Նոբելյան մրցանակների կայքում (անգլ.)
- Պոլ Սամուելսոնի մասին Timeline of Nobel Winners կայքում(անգլ.)
|
|
- Մայիսի 15 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Դեկտեմբերի 13 մահեր
- 2009 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկացի Նոբելյան մրցանակակիրներ
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ