Վեռնոն Լոմաքս Սմիթ (անգլ.՝ Vernon Lomax Smith, հունվարի 1, 1927(1927-01-01)[1][2][3], Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ էմպիրիկ տնտեսական վերլուծության՝ հատկապես շուկայական այլընտրանքային մեխանիզմների հետազոտման ժամանակ, լաբորատոր փորձարկումները որպես գործիք օգտագործելու համար (2002)։
1986-1987 թվականներին եղել է Տնտեսագիտական ասոցիացիայի, իսկ 1988-1990 թվականներին՝ «Հասարակական ընտրություն» միության նախագահը։ 1995 թվականին ստացել է Ադամ Սմիթի մրցանակ։
1997 թվականին Սմիթը հիմնել է Տնտեսագիտական փորձարարական հետազոտությունների միջազգային հիմնադրամը (ՏՓՀՄՀ) (անգլ.՝ The International Foundation for Research in Experimental Economics, IFREE)՝ մասնավոր ընկերություն, որն աջակցում է տնտեսագիտության մեջ փորձարարական հետազոտությունների մեթոդը։ Հիմնադրամի խորհրդի կամի մեջ մտնում են այնպիսի հայտնի տնտեսագետներ, ինչպիսիք են Դ․ Նորթը, Կ․ Մաքքեյբը։ Հիմնադրամի գործունեության ուղղություններից մեկը դոկտորի այն թեկնածուներին (կրթաթոշակի տեսքով) աջակցելն է, ովքեր զբաղվում են տնտեսագիտական փորձարարական հետազոտություններով։ Հիմնադրամը հովանավորում է նաև նյարդատնտեսագիտության բնագավառում իրականացվող հետազոտությունները։
Смит В. Экспериментальная экономика (комплекс исследований, по совокупности которых автору присуждена Нобелевская премия) / Пер с англ.- Н.А. Нуреева, В.В. Агроскин; научн. ред.- Р.М. Нуреев. — М.: ИРИСЭН; Мысль, 2008. — ISBN 978-5-91066-024-7