Փոլ Ռոմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փոլ Ռոմեր
անգլ.՝ Paul Michael Romer
Paul Romer, 2005 (cropped).jpg
Ծնվել էնոյեմբերի 6, 1955(1955-11-06)[1] (66 տարեկան)
Դենվեր, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Նյու Յորքի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Սթենֆորդի համալսարան, Չիկագոյի համալսարան և Ռոչեստերի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)Համաշխարհային բանկի շեֆ-տնտեսագետ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՉիկագոյի համալսարան (1983) և Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
Գիտական ղեկավարՌոբերտ Լուկաս կրտսեր և José Scheinkman?
Եղել է գիտական ղեկավարSergio Rebelo?, Luis Rivera-Batiz?, Laura Veldkamp?[3], Danyang Xie?[3], Renato da Fonseca?[3] և Monica Hargraves?[3]
Ազդվել էՋոզեֆ Շումպետեր
ՊարգևներՌեկտենվալդի մրցանակ Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ[4] Էկոնոմետրիկ միության անդամ և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
Ամուսին(ներ)Caroline Weber?
ՀայրRoy Romer?
Կայքpaulromer.net
Paul Romer Վիքիպահեստում

Փոլ Մայքլ Ռոմեր (անգլ.՝ Paul Michael Romer, նոյեմբերի 6, 1955(1955-11-06)[1], Դենվեր, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ։ 2002 թվականին արժանացել է Ռեքթենվալդի մրցանակին, Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ[5] (2016-հունվար 2018)։ Նյու Յորքի համալսարանի բիզնես դպրոցի տնտեսագիտության պրոֆեսոր։ 2018 թվականին արժանացել է Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի «տնտեսական աճի մեջ նորարարությունների և կլիմայի ներդրման համար» (Ուիլյամ Նորդհաուսի հետ համատեղ), մասնավորապես՝ «երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծության մեջ տեխնոլոգիական նորարարությունների ներդրման համար»[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլորադո նահանգի նախկին նահանգապետ Ռոյ Ռոմերի որդին։

Մաթեմատիկայի բակալավր (1977) և փիլիսոփայության դոկտոր (1983) տնտեսագիտության բաժնում Չիկագոյի համալսարանում։

Սթենֆորդի համալսարանի, ապա՝ Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր։ Նյու Յորքի համալսարանին կից Մերոնի քաղաքային տնտեսության կառավարման ինստիտուտի տնրեն։ Տնտեսագիտական հետազոտությունների ազգային բյուրոյի գիտական աշխատող։

2016 թվականի հուլիսի 18-ին Համաշխարհային բանկի տնօրեն Ջիմ Յոն Կիմը Փոլ Ռոմերին նշանակել է Համաշխարհային բանկի գլխավոր մասնագետ։ Պաշտոնապես Ռոմերը անցել է աշխատանքի 2016 թվականի հոկտեմբերին[7]։ 2018 թվականի հունվարին Ռոմերը հեռացել է աշխատանքից Համաշխարհային բանկի աշխատակիցների հետ կոնֆլիկտի պատճառով[8]։

Տնտեսական աճի նոր տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Ռոմերը Էրոու-Ռոմեր մոդելի հեղինակներից մեկն է։

Փոլ Ռոմերը հեղինակել է նաև Ռոմերի մոդելը, որտեղ տնտեսական աճի հիմնական գործոնը համարվում է կապիտալի հատկացումների աճը Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներում և ներդրումները մարդկային կապիտալում։ Ռոմերի մոդելների եզրակացություններից մեկն այն է, որ տնտեսությունը, որը գնահատում է մարդկային կապիտալի ռեսուրսներն ու գիտության զարգացումը, երկարաժամկետ հեռանկարում աճի ավելի լավ հնարավորություններ ունի, քան այն տնտեսությունը, որը զրկված է այդ առավելություններից։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Romer P.M. Increasing Returns and Long-Run Growth (Возрастающая отдача и экономический рост)// The Journal of Political Economy, October, 1986. — pp. 1002-1037.
  • Romer P.M. New Goods, Old Theory, and the Welfare Costs of Trade Restrictions, 1994.
  • Romer P.M. Science, Economic Growth and Public Policy, 1996.

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 8-ին Փոլ Ռոմերին շնորհվել է Տնտեսագիտության Նոբելյան մրցանակ «երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծության մեջ տեխնոլոգիական նորարարությունների ներդրման համար»[9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]