Լեոնիդ Կանտորովիչ
Լեոնիդ Վիտալևիչ Կանտորովիչ (ռուս.՝ Леонид Витальевич Канторович, հունվարի 19, 1912[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][5][6][…] - ապրիլի 7, 1986[7][8][9][…], Մոսկվա, ԽՍՀՄ[10][11][12]), սովետական ռուս մաթեմատիկոս, տնտեսագետ, ԽՍՀՄ ԳԱ անդամ (1964)։ Խորհրդային միակ տնտեսագետն է, որն արժանացել է Նոբելյան մրցանակի՝ տնտեսագիտության գծով (1975)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Պետերբուրգում, բժշկի ընտանիքում։ Քաղաքացիական պատերազմի տարիներին նրանց ընտանիքը փախել է Բելառուսիա, մնացել այնտեղ մեկ տարի։ 1922 թվականին մահացել է Լեոնիդի հայրը, որդուն թողնելով կնոջ՝ Պաուլինա Սաքսի խնամքին։
1932 թ. Լեոնիդն ընդունվում է Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկական ֆակուլտետը, ուր հետաքրքրվում է նաև քաղաքատնտեսության ժամանակակից պատմություն։ Ավարտել է 1930 թվականին և նույն թվականին, մասնակցել է Մաթեմատիկական առաջին կոնգրեսին, շարքերի գծով հետազոտության համար շահել է մրցանակ։ 1934 թվականին ստանում է պրոֆեսորի կոչում, իսկ 1935 թվականին, առանց դոկտորական թեզի պաշտպանության, նրան շնորհվում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան։
1932-1960 թթ. աշխատել է Լենինգրադի համալսարանում, 1958-1971 թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ Նախարարների խորհրդի գիտության և տեխնիկայի կոմիտեի ժողովրդական տնտեսության բաժանմունքում, միաժամանակ՝ ԳԱ Սիբիրի բաժանմունքում։
Գիտական հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանտորովիչի գիտական առաջին հետազոտությունները նվիրված են պրոյեկտիվ բազմությունների տեսությունը։ Ֆունկցիոնալ անալիզում նա մուծել և ուսումնասիրել է կիսակարգավորված տարածությունների դասը, առաջինն է ֆունկցիաների անալիտիկ մեթոդը կիրառել հաշվողական մաթեմատիկայում։ 1939-1940 թթ. ստեղծել է սահմանափակումներով էքստերեմալ խնդիրների որոշ դասեր լուծելու մեթոդներ և տեսություն՝ գծային ծրագրավորման համար։ Հիմնավորել է օպտիմալ տնտեսական մոդելների վերլուծության ժամանակ ծագող օբյեկտիվորեն պայմանավորված գնահատականների կարևորությունը։ Այս հետազոտությունները նպաստել են ժողովրդական տնտեսության կառավարման ու օպտիմալ պլանավորման տեսությունների ստեղծմանը և տնտեսագիտական խնդիրների մշակմանը (գնագոյացում, ռենտայի տեսություն, կապիտալ ներդրումների արդյունավետություն)։ 1965 թվականին գիտնականն արժանացել է Լենինյան մրցանակի։
1975 թվականին, Թ. Կուպմանսի հետ միասին, արժանացել է Նոբելյան մրցանակի տնտեսագիտության գծով «Տնտեսական ռեսուրսների օպտիմալ բաշխման տեսության մեջ նշանակալից ավանդի համար»։
Կանտորովիչի համաշխարհային համբավին ու լայն ճանաչմանը էապես նպաստել է ռուս մեծ տնտեսագետ, ազգությամբ ռուս, ամերիկյան գիտնական Վասիլի Լեոնտևը։
1976 թվականին Կանտորովիչը ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ համակարգված հետազոտությունների ինստիտուտի աշխատանքները։
1938 թվականին Կանտորովիչը ամուսնացել է մասնագիտությամբ բժիշկ Նատալյա Իլյինայի հետ։ Ունեցել են մեկ որդի և մեկ դուստր, որոնք ևս ընտրել են հոր մասնագիտությունը։ Կանտորովիչը վախճանվել է 1986 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Leonid Vitaliyevich Kantorovich Facts — Nobel Foundation.
- ↑ 2,0 2,1 http://www.mi.ras.ru/index.php?c=inmemoriapage&id=21951&l=1
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 4,0 4,1 4,2 Канторович Леонид Витальевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www-history.mcs.st-and.ac.uk/BirthplaceMaps/St_Petersburg.html
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.mat.uniroma2.it/~pdes/docs/3DAYS_CapuzzoDolcetta.pdf
- ↑ 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.britannica.com/EBchecked/topic/311550/Leonid-Vitalyevich-Kantorovich
- ↑ 9,0 9,1 9,2 http://www.nndb.com/cemetery/732/000208108/
- ↑ 10,0 10,1 10,2 Pereverzev S. V., Askarov M. On the rate of convergence of projection-iterative methods for classes of weakly singular integral equations // Ukrainian Mathematical Journal — Springer Science+Business Media, 1995. — Vol. 47, Iss. 4. — P. 578—587. — ISSN 0041-5995; 1573-9376 — doi:10.1007/BF01056043
- ↑ 11,0 11,1 11,2 https://link.springer.com/chapter/10.1007%2F978-3-0348-8789-2_12
- ↑ 12,0 12,1 12,2 Gorbis A., Tempelman A. Averaging almost-periodic functions and finite-dimensional unitary representations on free groups // Lithuanian Mathematical Journal — Springer Science+Business Media, 1989. — Vol. 28, Iss. 4. — P. 332—335. — ISSN 0363-1672; 1573-8825 — doi:10.1007/BF00972215
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 14,0 14,1 http://mi.mathnet.ru/smj1283 — P. 7.
- ↑ 15,0 15,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 16,0 16,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 18,10 18,11 18,12 18,13 18,14 18,15 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://link.springer.com/article/10.1007/s43069-020-0007-8
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1969. — Iss. 221. — P. 9412. — ISSN 0242-6773
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1975 — Nobel Foundation.
- ↑ Ernst Bloch, philosophe de l'espérance (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1975. — P. 17. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ Le Monde (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 82-83։
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Կանտորովիչ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 243)։ |
- Հունվարի 19 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 7 մահեր
- 1986 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ռուս մաթեմատիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդային մաթեմատիկոսներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ռուս գիտնականներ
- Ռուս մաթեմատիկոսներ
- Ռուս նոբելյան մրցանակակիրներ
- Ռուս տնտեսագետներ
- Ռուսաստանի հրեաներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ