Գրիգորի Ֆիխտենհոլց
Գրիգորի Ֆիխտենհոլց ռուս.՝ Григорий Михайлович Фихтенгольц | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 5, 1888 |
Ծննդավայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 26, 1959 (71 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Օդեսայի ազգային համալսարան (1911) և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1918) |
Գիտական աստիճան | պրոֆեսոր (1929) և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1935) |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Գրիգորի Ֆիխտենհոլց (ռուս.՝ Григо́рий Миха́йлович Фихтенго́льц, հունիսի 5, 1888, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 26, 1959, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային մաթեմատիկոս։ Ավելի հայտնի է որպես «Դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվների դասընթաց» եռահատոր գրքի հեղինակ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գ․ Ֆիխտենհոլցը ծնվել է 1888 թվականի հունիսի 8-ին, Օդեսայում[1]։ 1911 թվականին Օդեսայում ավարտել է Նովոռոսիյսկի կայսերական համալսարանը։ Դրանից հետո աշխատել է Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդր Երրորդի անվան կայսերական էկելտրոտեխնիկական ինստիտուտում, իսկ 1918 թվականից՝ Պետրոգրադի (այնուհետև՝ Լենինգրադի) համալսարանում։ 1920-ական թվականների սկզբին միաժամանակ դասավանդել է երկրորդ մանկավարժական ինստիտուտում[2]։ 1929 թվականից պրոֆեսոր է, 1935 թվականից՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր։
1917թ․ հեղափոխությունից հետո միացել է ՌԽՖՍՀ կրթության ժողովրդական կոմիսարիատի փորձագետների խորհրդին,նախագահել է դպրոցական ծրագրերի նախապատրաստման հանձնաժողովը։ Եղել է մաթեմատիկական օլիմպիադաների նախաձեռնողը։
Հիմնական աշխատանքները վերաբերում են իրական փոփոխականի ֆունկցիաների տեսությանը,մաթեմատիկական և ֆունկցիոնալ անալիզին,ինչպես նաև մեթոդաբանությունը։ Լենինգրադի համալսարանում մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում ստեղծել է իրական փոփոխականի և ֆունկցիոնալ անալիզի ֆունկցիաների տեսության դպրոց։
Հեղինակ է «Մաթեմատիկա ինժեներների համար», «Դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվների դասընթաց» և «Մաթեմատիկական անալիզի հիմունքներ» դասընթացների։1922 թվականին Յ.Դ․ Տամարկինի հետ ռուսերեն թարգմանել է Շառլ Ժան դը լա Վալե Պուսենի «անվերջ փոքրերի անալիզի դասընթաց» գիրքը։
Առանձնահատուկ ուշադրության է արժանացել «Դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկի դասընթաց» եռհատորյակը,որը ծառայել և ծառայում է որպես դասագիրք և տեղեկագիր մաթեմատիկոսների մի շարք սերունդների համար։ Չնայած ավելի ժամանակակից մաթեմատիկական լեզվով գրված դասագրքերի առկայությանը, օրինակ՝Ռիչարդ Կուրանտի երկհատոր աշխատությանը,Ֆիխտենհոլցի դասընթացն այսօր էլ շատ տարածված է։ Այս դասագրքի առաջին հրատարակությունը լույս է տեսել Գոստեխիզդատում (առաջին հատորը՝ 1947թ․):
Լենինգրադի համալսարանի մաթեմատիկական անալիզի ամբիոնը հիմնադրվել է Գ․Մ․ Ֆիխտենհոլցի կողմից (նա ղեկավարեց այն մինչև իր հարկադիր հրաժարականը ՝ կոսմոպոլիտիզմի դեմ արշավի ժամանակ[3] 1953թ․)։
Մահացել է 1959 թվականի հունիսի 26-ին։ Թաղված է Սանկտ-Պետերբուրգի[4] Սերաֆիմովսկի գերեզմանատանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Биография Фихтенгольца» (русский)։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-21-ին։ Վերցված է 2021-02-02
- ↑ Привалов В. Д. Каменноостровский проспект. — М.: ЗАО Центрполиграф, 2005. — 639 с. — ISBN 5-9524-1882-1
- ↑ «Биография Г. М. Фихтенгольца на Math.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-25-ին։ Վերցված է 2020-05-03
- ↑ «Некрополь Санкт-Петербурга и окрестностей»։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-06-ին։ Վերցված է 2021-06-06
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Գ․ Ֆիխտենհոլցի կենսագրությունը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի մաթեմատիկական-մեխանիկական ֆակուլտետի կայքում»։ Վերցված է 2012-02-25
|
- Հունիսի 5 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունիսի 26 մահեր
- 1959 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Օդեսայի համալսարանի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով