Մաթեմատիկական օլիմպիադա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մաթեմատիկական օլիմպիադան առարկայական օլիմպիադաներից է, որն անցկացվում է դպրոցների աշակերտների (որոշ դեպքերում նաև բուհերի ուսանողների) միջև ոչ ստանդարտ մաթեմատիկական առաջադրանքներ լուծելու համար։ Օլիմպիադայի անցկացմամբ ոչ միայն խնդիր է դրվում բացահայտելու ուժեղագույն մասնակիցներին, այլ նաև ստեղծել մաթեմատիկական տոնի ընդհանուր մթնոլորտ, որը խթանում է առաջադրանքների լուծման հետաքրքրությունը և ինքնուրույն մտածողությունը։
Օլիմպիադայի առաջադրանքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի տարբերություն տիպային ուսումնական օրինակների և վարժությունների, օլիմպիական առաջադրանքները չունեն լուծման ընդհանուր ալգորիթմ։ Յուրաքանչյուր այդպիսի առաջադրանք ունիկալ է և պահանջում է լուծումների համար նոր գաղափարների կիրառում, բայց ոչ հատուկ գիտելիքներ, այսինքն, նրանց լուծումների համար բավարար է նաև սովորական դպրոցական ծրագրի իմացությունը։
Մրցանակային տեղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորաբար օլիմպիադաներում լինում են մի քանի մրցանակային տեղեր (օրինակ, 5 առաջին, 15 երկրորդ, 25 երրորդ)։ Օլիմպիադայում մրցանակային տեղի արժանանալը սովորաբար չի տալիս որևէ առավելություն (դպրոցում, բուհ ընդունվելիս), սակայն լավ ցուցանիշ է հանդիսանում սովորողի մոտ մաթեմատիկական հմտությունների զարգացման համար։
Մաթեմատիկական օլիմպիադայի փուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]
- դպրոցական
- քաղաքային
- մարզային
- հանրապետական
- միջազգային
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դպրոցականների առարկայական օլիմպիադաներ
- Коллекция олимпиадных задач
- Математические олимпиады и олимпиадные задачи
- Олимпиады для школьников.
- Олимпиады в Беларуси Archived 2015-03-10 at the Wayback Machine.
- Подготовка к олимпиадам Archived 2010-02-15 at the Wayback Machine.